МАМУЛ.ам
Читать
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Завтра0 °C
Մեծ տարբերությունը
18:16, 01.11.2024
636 | 0

Մի տիրակալ երազում տեսնում է, որ իր բոլոր ատամները մեկը մյուսի ետևից թափվում են: Նա այն աստիճան է անհանգստանում, որ իր մոտ է կանչում արքունիքի երազներ մեկնողներից մեկին ու պատմում է երազը: Ուշադիր լսելով տիրակալին՝ երազներ մեկնողն ասում է.

-Տե´ր իմ, ես, ցավոք, պիտի վշտալի լուր հայտնեմ: .Դու մեկը մյուսի հետևից կորցնելու ես քո բոլոր մերձավորներին:

Այս խոսքերը չափազանց զայրացնում են միապետին, և նա կարգադրում է դժբախտին բանտ նետել և կանչել մյուս մեկնիչին: Սա ևս լսում է թագավորի պատմածն ու ասում է.

-Ես երջանիկ եմ քեզ ուրախ լուր հաղորդել. դու քո բոլոր հարազատներից ու մերձավորներից երկար կապրես:

Տիրակալն ուրախանում և առատորեն վարձատրում է այս մեկին իր բարի կանխագուշակության համար:

Պալատականները շատ են զարմանում և հարցնում են երկրորդ մեկնողին.

-Չէ՞ որ դու ինքնակալին նույն բանն ասացիր, ինչ քեզանից առաջ ասաց ասաց այն խեղճը: Ուրեմն ինչո՞ւ նա պատժվեց, իսկ դու պարգևատրվեցիր:

-Այո´, մենք երկուսս էլ երազը նույն կերպ մեկնաբանեցինք: Բայց շատ բան կախված է ոչ միայն նրանից, թե ինչ ես ասում, այլև նրանից, թե ինչպես ես ասում և ինչը չպիտի ասես:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
наверх
Logo

Подписаться на новостную ленту