* * * Մի՜ սլացիկ բարդի կանգնած Նայո՜ւմ էր իր ստվերին, Սև՜ էր, երկա՜ր, մահասարսո՜ւռ- Շո՜ւրջը աճած թփերին: Աշո՜ւն էր խոր… կայծակը կո՜ւյր, Բարդու սրտի՛ն հարվածեց, Այրվեց բարդին ոտքի՜ց գլուխ - Կիսամոխիր տապալվեց: Հրդեհվեցին և թփե՜րը Շուրջը ոչի՜նչ չմնաց, Ո՛չ բարդին կա՜ր, ո՛չ ստվերը, Ո՛չ թփերը- սև՜ ստվերից վախեցած: Գարո՜ւնն եկավ արևածին, Թփարմատից փոքրի՜կ ծիլեր ծնվեցին, Ո՛չ բարդին կար, ո՛չ ստվե՜րն իր… Ու թփերի ստվերնե՜րը Իրենց հսկա՜ կարծեցին: |
Подписаться на новостную ленту