Նոյեմբերի 19-ին տեղի կունենա Երևանի ավագանու հերթական նիստը, որի ժամանակ կքննարկվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղի հ. 3/3 հասցեում բետոնի գործարանի կառուցման և ջարդիչ կայանի տեղադրման նախատեսվող գործունեության իրականացմանը տրամադրել անհամաձայնություն։ Պատճառաբանության մեջ նշվում է, որ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ արգելվում են տնտեսական կամ այլ գործունեության իրականացումը, ինչպես նաև նման գործունեություն իրականացնող օբյեկտների նախագծումն ու կառուցումը, եթե դրանք կարող են հանգեցնել մարդու առողջության վատթարացման, բույսերի և կենդանիների գենետիկ ֆոնդի ոչնչացման, մարդու և շրջակա բնական միջավայրի համար անդառնալի հետևանքների: |
Подписаться на новостную ленту