Իռլանդացի մեծահամբավ դրամատուրգ և վիպասան, Նոբելյան մրցանակակիր Ջորջ Բեռնարդ Շոուն (1856 - 1950) ՝ անգլիական թատրոնում Շեքսպիրից հետո երկրորդ ամենամեծ ժողովրդականություն վայելող դրամատուրգը, «Պիգմալիոն» ֆիլմի սցենարի համար «Օսկար» -ի արժանացած խորագետ հասարակական գործիչը շատ սուր և իմաստուն մտքեր է բանաձևել ժողովրդավարության մասին: Ահա´ դրանցից մի քանիսը: *** «Ժողովրդավարությունն այն է, երբ իշխանությունները չեն նշանակվում անբարոյական մեծամասնության կողմից, այլ ընտրվում են անգրագետ մեծամասնության կողմից»: *** «Ժողովրդավարական ընտրությունների արդյունքում անգրագետների մեծ թվից գոյանում է կաշառվածների փոքր թիվ»: *** «Ժողովրդավարությունը չի կարող բարձր կանգնել մարդկային այն նութից, որից կազմված են նրա ընտրողները»: *** «Ժողովրդավարությունը մի օդապարիկ է, որը կախված է ձեր գլխավերևում և ստիպում է աչքերը վեր սևեռել այնքան ժամանակ, մինչև ուրիշ մարդիկ ձեր գրպանները կդատարկեն»: *** |
Подписаться на новостную ленту