МАМУЛ.ам
Читать
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Завтра0 °C
Տարվա ամենաբազմաժանր ընտանեկան կրկեսային շոուն՝ Christmas Story-ն՝ Հաղթանակի զբոսայգում
20:27, 28.11.2024
576 | 0
Հետաքրքիր կրկեսային շոու Christmas Story («Սուրբ Ծննդյան պատմությունը») Երևանում. փրկիր տոնը` կախարդական հեքիաթի հերոսների հետ միասին:

Դեկտեմբերի 20-ից Հաղթանակի զբոսայգում «Մայր Հայաստան» հուշարձանի հարևանությամբ կմեկնարկի տարվա ամենաբազմաժանր ընտանեկան կրկեսային շոուն՝ Christmas Story-ն։ Սա վառ պատմություն է Սուրբ Ծննդյան փրկության մասին, որտեղ բարությունը առճակատվում է է Ձյունե թագուհու հմայքին: Հերոսներին վիճակված է հաղթահարել բազմաթիվ փորձություններ՝ տոնը մարդկանց սրտեր վերադարձնելու համար։ Հանդիսատեսին սպասվում է հետաքրքիր հնարքներով, զարմանալի կատարումներով և ջերմ հույզերով լի ճանապարհորդություն:

Շոու ծրագրում ընդգրկված են ակրոբատներ՝ օդային և ոչ միայն, ծաղրածուներ, ձեռնածուներ («ժանգլյորներ»), Էկվիլիբրիստներ, և այլ ժանրերի արտիստներ, որոնք տոնը կստեղծեն հենց ձեր աչքի առջև:

Christmas Story-ն շոու է, որտեղ ներդաշնակորեն համադրվում են ամենատարբեր ժանրերը՝ դասելով այն Հայաստանի ամենամեծ շոու-նախագծերի շարքում։ Հատուկ այս նախագծի համար ստեղծվել են արտիստների բոլորովին նոր կերպարներ, թարմացվել են դեկորացիաները, որպեսզի հանդիսատեսն ամբողջովին ընկղմվի տոնական հեքիաթի մեջ։

Կազմակերպիչներն ու շոուի հեղինակները Անդրանիկ և Գևորգ Վարդանյան եղբայրներն են՝ աշխարհահռչակ «America’s *** Talent», «Britain’s *** Talent» և «Spain’s *** Talent» և այլ հեղինակավոր նախագծերի մասնակիցները։ Նրանց վարպետությունն ու յուրօրինակությունը Christmas Story-ն դարձրել են իրադարձություն, որը չի կարելի բաց թողնել:

Տեղեկատվություն հանդիսատերի համար.
Ամսաթվերը և ժամերը. ամեն օր դեկտեմբերի 20-ից ժամը17: 00-ին (հանգստյան օրերին՝ 13: 00-ին և 17: 00-ին):
Վայրը՝ Երևան, Հաղթանակի զբոսայգի, «Մայր Հայաստան» հուշարձանի հարևանությամբ։ Տոմսերն արդեն վաճառվում են հեռախոսով՝ +374 93 66 55 19, +374 93 66 55 14 կամ էլ կայքում՝ tomsarkgh.am Բաց մի թողեք ձեզ և ձեր մտերիմներին իսկական ամանորյա հեքիաթի մթնոլորտ նվիրելու հնարավորությունը։
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ԱՆԻ Կարապետյան
наверх
Logo

Подписаться на новостную ленту