1794 թ. «Իմ խիղճն է այն դատարանը, որտեղ ես ոգեկոչում եմ իմ վարքը»: *** 1796 թ. «Մեկ վատ գեներալը երկու լավ գեներալից նախընտրելի է»: «Տվող ձեռքը ստացող ձեռքի վրա է» ։ «Հարուստներին հարվածելը պատերազմական անհրաժեշտություն է, իսկ աղքատներին հարվածելը՝ խայտառակություն»: *** 1797 թ. «Նա, ով նախապես գիտի, թե ուր է ուզում գնալ, հեռու չի գնա» ։ «Դավաճանների, բռնակալների և ստրուկների հանդեպ ատելությունը պատմության մեջ կլինի փառքի և անմահության հասնելու մեր ամենամեծ հավակնությունը»: «Եվրոպան խլուրդ է: Երբեք մեծ կայսրություններ և մեծ հեղափոխություններ չեն եղել, բացառությամբ Արևելքի, որտեղ ապրում է վեց հարյուր միլիոն մարդ»: Զինվորնե՜ր։ Դուք պատրաստվում եք մի նվաճման, որի ազդեցությունն աշխարհի քաղաքակրթության և առևտրի վրա անհաշվելի է»: *** 1798 թ. «Խորհե´ք այն մասին, որ այս հուշարձանների (Եգիպտոսի բուրգերի) գագաթից քառասուն դարեր ձեզ են զննում» ։ «Փառքն անհամ է. քսանինը տարեկանում ես ամեն ինչ սպառել եմ»: *** 1799 թ. «Պետական գործիչը սենտիմենտալ լինելու իրավունք չունի»: «Մոլեռանդությանը պետք է քնեցնել, որպեսզի հնարավություն ունենանք այն արմատախիլ անել»: «Ինձ համար էական չէ, որ երկու ժողովուրդ իրարից բաժանված են մեծ գետերով, որ խոսում են տարբեր լեզուներով։ Փոքր տարբերություններով՝ Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան, Գերմանիան, Անգլիան ունեն նույն բարոյականությունը, նույն սովորությունները, նույն կրոնը»: «Իրական քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան շանսերի կոմբինացիաների հաշվարկ»: «Քաղաքացինե՞ր, հեղափոխությունը, որն ամրակայվեց այն սկզբունքների վրա, որոնցով սկսվել էր, ավարտվեց: Պետք է դրանից սկսել պատմությունը և տեսնել, թե ինչն է իրական և հնարավոր սկզբունքների կիրառման մեջ, և ոչ թե ինչն է շահարկվող և վարկածային»: «Դե´, դե´, քաղաքացի նախարարնե´ր, արթնացե՛ք։ Ընդամենը գիշերվա ժամը երկուսն է, մենք պետք է վաստակենք ֆրանսիացի ժողովրդի կողմից մեզ հատկացված փողը»: «Եկե´ք ինձ մոտ, իմ կառավարությունը լինելու է երիտասարդության և ոգու կառավարություն»: «Եվ ինչպե՞ս կարող եք պատկերացնել, պարոն Սիեյես, որ որոշակի տաղանդ և մի փոքր էլ պատվախնդրություն ունեցող մարդը կցանկանա համակերպվել մի քանի միլիոնով պարարտացած խոզի դերին» ։ «Երբ իմ որոշումը կայացվում է, ամեն ինչ մոռացվում է, բացառությամբ նրա, ինչը կարող է այն հաջողության հասցնել»: |
Подписаться на новостную ленту