МАМУЛ.ам
Читать
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Завтра0 °C
Կամավորության միջազգային օր 2024» միջոցառումը ԲՊՀ-ում
21:56, 06.12.2024
479 | 0
Դեկտեմբերի 5-ին Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը Հայ Առաջադեմ Երիտասարդություն (Armenian Progressive Youth) հասարակական կազմակերպության հետ համատեղ կազմակերպել է «Կամավորության միջազգային օր 2024» միջոցառումը:

Այն նպատակ ուներ երիտասարդներին ներկայացնելու կամավորության կարևորությունը և խթանելու նրանց ներգրավվածությունը սոցիալական նախաձեռնություններում: Միջոցառման շրջանակում համալսարանը դարձավ հարթակ, որտեղ ուսանողները ծանոթացան տարբեր երիտասարդական կազմակերպությունների կամավորական ծրագրերին: Ողջույնի խոսքով հանդես եկավ ԲՊՀ ռեկտոր Դ. Գյուրջինյանը, որն իր ներկայությամբ ու ակտիվ մասնակցությամբ ավելի կարևորեց բարեգործությունը: ԲՊՀ բակում տեղադրված տաղավարներում ներկայացվեցին տարբեր հասարակական կազմակերպությունների ծրագրերը, որոնք շեշտում էին կամավորության դերն ու ազդեցությունը հասարակության մեջ: Երիտասարդներին հնարավորություն տրվեց անմիջականորեն շփվելու ծրագրերի կազմակերպիչների հետ, հասկանալու դրանց նպատակներն ու գործունեությունը, ինչպես նաև հետաքրքրվելու համագործակցության և կամավորական աշխատանքի հնարավորություններով։

Հատուկ ուշադրություն դարձվեց բարեգործությանը՝ միջոցառման առանցքում դնելով երիտասարդների սոցիալական պատասխանատվության զարգացումը: ԲՊՀ ամբիոնների ու բաժինների աշխատակիցների ու կամավորների կողմից պատրաստված քաղցրավենիքի ու հուշանվերների, գրքերի ու ձեռագործ իրերի վաճառքից ստացված ամբողջ հասույթը նվիրաբերվեց «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ - HFC Armenia» -ին: Տոնական տրամադրությունը ևս հատուկ նշանակություն ուներ միջոցառման մեջ:

DJ Sianna-ի երաժշտությունը բարձրացրեց բոլորի տրամադրությունը` ստեղծելով ուրախ ու ոգևորիչ միջավայր, միավորելով բոլոր ներկաներին։ Այս միջոցառումը ապացուցեց, որ կամավորությունը ոչ միայն նոր գիտելիքներ ու փորձ ձեռք բերելու հնարավորություն է, այլև կարևոր դեր ունի մեր հասարակության բարօրության և միասնականության ամրապնդման մեջ:
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ԱՆԻ Կարապետյան
наверх
Logo

Подписаться на новостную ленту