Էրազմուս (Էրազմ) Ռոտերդամցին (1466 - 1536) ՝ Հյուսիսային Եվրոպայի Վերածննդի ականավոր գրողը, փիլիսոփան և գիտնականը, լինելով իր ժամանակի հումանիտար գիտությունների ամենահարգված գործիչներից մեկը, «Հումանիստների իշխան» պատվանունով է մեծարվել։ Էրազմուսը գրականության պատմության մեջ մտել է որպես ուշագրավ երգիծական ստեղծագործությունների հեղինակ, որոնցում ծաղրել էր մարդկային հարատև հիմարությունն ու տգիտությունը։ Դրանցից ամենահայտնին «Գովք հիմարության» ստեղծագործությունն է, որից էլ քաղված է ստորև մեջբերված պարբերությունը: «Իմաստունությունը մարդկանց դարձնում է երկչոտ, և, հետևաբար, ամեն քայլափոխի տեսնում ես իմաստուն մարդկանց, ովքեր ապրում են աղքատության, սովի, կեղտի մեջ, նրանց անտեսում են, և նրանք ամենուր հանդիպում են միայն արհամարհանքի և ատելության: Փողերը հոսում են հիմարների մոտ, նրանք իրենց ձեռքում են պահում իշխանության ղեկը և առհասարակ ամեն կերպ բարգավաճում են» ։ |
Подписаться на новостную ленту