МАМУЛ.ам
Читать
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Завтра0 °C
ԻՄ ՎԵՐԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ
05:35, 13.12.2024
525 | 0

ԻՄ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ․․․
Պարոն վարչապետ այսօր, երբ ամբողջ թիմով կենտրոնացել եք ամեն գնով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուն, մի բան, որ բոլորս ենք երազում, որ խաղաղություն տիրի տարածաշրջանում, բայց ձեր շտապողականությունն է ինձ զարմացնում, ի՞նչ երաշխիք, որ պայմանգիրը կնքվելուց անմիջապես հետո Արիևն իր բազաները կհանի մեր երկրից․ ուղղակի ինքնախաբկանք է, Գիտեք ինքնանպատա՞կ են տեղակայված․․․արդեն 3 տարի է ազերի զինվորը ամուր խարիսխ է գցել Սև ԼՃԻՑ մինչև Ջերմուկի մատույցները․ ուղիղ գծով 5 կմ ՀՀ տարածքից ներս և Ալիևը միտք էլ չունի ազատելու մեր տարածքները, սկզբում վրանային էին, հիմա ամուր խրամատավորված․իսկ այդ խրամատներում էլ թե ինչքան զենք են կուտակել մեր դեմ, դա էլ Աստված գիտի․ ի՞նչ երաշխիք, որ խաղաղության պայմանագրիրը կնքելուց հետո դուրս կգա, չի բացառում, որ խորամանկի, գերիներին վերադարձնի, բայց մեր տարածքից դուրս չգան, խելքին փչի պատերազմել ու ավելի առաջանալ, դրա համար էլ պահանջում է դիտորտական առաքելություն իրականացնողներին դուրս բերել, եթե հանեք, հաջորդ օրը կպատերազմի, , , նրա համար այդ խաղաղության պայմանագիրը թղթի կտոր է ընդամենը, ինչպես որ 1994-ի Բիշքեկյան զինադադարի պայմանագիրը, երբ Արցախի հարցը պետք է լուծվեր բանակցությունների միջոցով, Մինսկի խմբի շրջանակներում․․․բայց նա 2016- ապրիլին հարձակվեց․ 4 օր տևեց և այդ ժամանակ Մինսկի խումբն արդարացավ, որ օժտված չէ Ադրբեջանին պատժելու մանդատով․․․Նա ոչ մի խաղի կանոնների չի ենթարկվում․ անկառավարելի է, հիշեցնեմ, որ հենց Թրամփի օրոք հարձակվեց Արցախի վրա, և ոչ ոք ձեռքը չբռնեց․Ալիևը մարսեց Արցախի հայաթափումը, քանզի աշխարհի տերերը, ԱՄՆ-ը, Եվրոպան պատժամիջոց չկիրառեցին, ավելին, գազային պայմանագիր կնքեցին ու խրախուսեցին հաճոյանալով, թե իրենց ամենահուսալի գործընկերն է․․․ հիմա, եթե Պայմանագիր կնքվի ու կրկին հարձակվի ու այս անգամ Սյունիքը գրավի, նրա ձեռքերը դարձյալ բռնող չի լինի․Միթե Արցախի կորստից հետո կարելի է գնալ նման ռիսկի, վստահել Ալիևին․ հիմա առավել ևս անկառավարելի է, , , հորդորում եմ, խնդրում եմ վարչապետ, մի շտապեք․ ամեն գնով աշխատեք միջազգային կառույցներին՝ հատկապես ԱՄՆ-ի նախագահ Թրամփին, ԵՎՐՈՊԱԻՆ ներգրավել, որ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ միջոցով դուրս հանեն Հայապատկան տարածքներից, այլապես թշնամուն մեր տարածքում թողնելով Խաղաղության պայմանագիր կնքելը կլինի ձեր ամենամեծ սխալը․ հետևանքների ամբողջ պատասխանատում դուք եք լինելու․․․դուք խաղաղության եք ձգտում, թուրքը պատերազմի․ ուրիշ ի՞նչ բացատրություն ունի 3 տարի նրա բազաների ներկայությունը մեր սահմանից ներս․․․քանի ազերի զինվորը մեր տարածքում է, պետք է պատրաստվենք պատերազմի, թեկուզ պայմանագիրը կնքած լինեք, նա կանգ չի առնի, նրա զինվորն առաջվա նման վրանների մեջ չէ, ամուր խրամտավորվել է․․․ այսօր էլ կպատերազմի, եթե դիտորտներին հանեք, , , Ուստի ապահովության համար ոչ թե դիտորտներին պետք է հանել Ալիևի պարտադրանքով, այլ՝ նրանց թիվը կրկնապատկել, ու քառապատկել է հարկավոր և ժամկետներն էլ երկարաձգել, , , չենթարկվեք Ալիևի կապրիզներին, , , թուրքի պարանի վրա երբե՛ք խոտ չեն դնի, անհուսալի է, հիշե՛ք, , ,
Միշտ փնտրտուկների մեջ եմ, երբ հանցագործը տան վրա է հարձակվում, նրան վնասազերձելը ինքնապաշտպանություն է համարվում, մտածում եմ․ ՀԻՄԱ ԹՇՆԱՄԻՆ ՆԵՐԽՈՒԺԵԼ Է ՄԵՐ ՏՈՒՆ՝ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ և ամեն գնով պետք է խորամանկել, լավ նախապատրաստվել ռազմական գործողությունների և շրջափակել, գերի վերցնել մեր տարածքում գտնվող բոլոր ազերի զինվորներին, այլապես ինքն է հարձակվելու և ողջ Սյունիքն է վերցնելու, , , թող մեր գեներալները Սյունիքի ազատագրման մանրակրկիտ պլան մշակեն և հանկարծակի բերեն թշնամուն, շրջափակեն, , , մեկ է առանց պատերազմի, առանց արյուն թափելու Ալիևը չի լքի Սյունիքը, Սյունիքը ծախված է Քոչի կողմից 1999-ի հուլիսին Հեյդար Ալիևի հետ Սադարակում 4 ժամ տևած բանակցությունների ժամանակ, որտեղ Քոչը գործարք կնքեց․ Լաչինը Մեղրու հետ փոխանակելու, այնինչ ողջ Սյունիքն էր․․ մեզ թվաց, թե հոկտեմբերի 27-ով չեղարկվեց, բայց իրականում չի չեղարկվել, ինչպես Արցախն, այնպես էլ Սյունիքը ծախված է եղել․․․ բա Քոչն ինչու՞ է իրեն պատե-պատ տալիս, հեղաշրջման փորձեր անում, Նիւկոլին վերացնելու, որ չբացահայտվի, , , Սյունիքն հանձնելու գործարքի լուրը տարածեց այդ տարիներին ՊԲ հրամանատար Վաղարշակ Հարությունյանը, որ Սադարակում ուղեկցում էր Քոչարյանին․․․ Պարոն Փաշինյան, Եթե ոչինչ չձեռնարկվի, եթե Սյունիքի փրկության պլան չմշակվի, դա նշանակում է կամովին հանձնել ամբողջ Սյունիքը․․․ բոլոր դեպքերում երկար մտածեք վարչապետ․ Արցախը տվեցինք, նրանց աչքը հիմա էլ Սյունիքինն է, Ալիևը հենց այնպես չի հայտարարում չտվեցիք պատերազմով կվերցնեմ և պահանջում է Արևմտյան Ադրբեջան․ նա հենց Սյունիքն ի նկատի ունի, , , Ալիևը տեսնում է, իրեն չեք հակադարձում, անընդհատ ախորժակը մեծանում է, իսկը ՉԱՐԻ ՎԵՐՋԸ առակի ԱՂՎԵՍԻ ՊԵՍ․․․․
***
ԻՐԱԿԱՆՈՒՄ Հայաստանը կռվախնձոր է Ռուսի, թուրքի և Ազերու միջև, թե ո՞վ կտիրանա․․․
Պարոն Փաշինյան Ալիևն այդ ուղղությամբ Պուտինից էլ, Էրդողանից էլ առաջ է անցել․ լավ ձևը գտել է, տեսնում է հանուն խաղաղության պայմանագրի կնքման կատարում եք նրա պահանջները, առաջ է քաշում նորանոր պահանջներ․ մեկ Հռչակագիրը հանել սահմանադրությունից, մեկ սահմանադրությունը փոխել, վերջերս էլ կենտրոնացել է արևմտյան ադրբեջանի բլեֆին․ ու ձեզ նեղն է գցում, հույս ունենալով արդյունքում պատառիկներ կպոկի, անունը կդնի անկլավներ, իսկ ամենամեծ պատառը Սյունիքն է․որտեղ իր զինվորն է կանգնած արդեն շուրջ 3 տարի այդ նպատակի համար․․․լավ տալով ու՞ր ենք հասնելու, , , չգիտեմ․․․․ պարոն վարչապետ չգիտեմ ին՞չ մտածեմ․ ձեր դու՞խը չի հերիքում, թե՞ պատմությունից եք անտեղյակ․ հավատում եք ստով ու կեղծիքով առաջնորդվող թուրքին․ և նրա արևմտյան ադրբեջանի բարբաջանքը ժողովրդին եք հրամցնում, բա եղա՞վ․ շատերի մոտ կարծիք է ստեղծվում, թե դուք էլ եք համոզված, որ Ալիևն իրեն պատկանող հողերն է ուզում, ժողովրդին եք թևաթափ անում, խորն հիասթափություն առաջացնելով ժողովրդի մոտ․փոխանակ անմիջապես փակեք Ալիևի բերանը փաստերով․ երեսին շպրտեք, որ մենք էլ մեր ՆԱԽԻՋևԱՆՆ եք ուզում, փախստականների վերադարձի հարց է բարձրացնում, բա մենք փախստականներ չե՞նք ունեցել․․․Խորհուրդ տվեք թող կարդա ադրբեջանի պատմահայր ԲԱԿԻԽԱՆՈՎԻ գիրքը, որի անունով է կոչվում Ադրբեջանի պատմության համալսարանը, նրա արձանն են կանգնեցրել, փողոցներ են անվանակոչվել․․․Վերջապես հանրագիտարան գոյություն ունի, Վիքիպեդիա, Յութուբ, որտեղ տարածված է ՀԵՅԴԱՐ ԱԼԻևԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԻ ՄԻ ՔԱՆԻ ՎԻԴԵՈՆԵՐ, ՈՐՈՆՔ ՕՐԻԳԻՆԱԼ ԵՆ և ՏԱՐԱԾՎԱԾ ԵՆ նաև ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ, ՅՈՒԹՈՒԲՈՒՄ ․ՔԱՇԵՔ ՁԵՐ ՀԵՌԱԽՈՍԻ ՄԵՋ, դրեք դեմը թող լսի, ու պապանձվի․․․որտեղ հայրը՝ Հեյդար Ալիևը խոստովանում է․որ իրենք թաթարներ են, եկվորներ են այդ տարածաշրջանում․ իր ժողովրդին բացատրում է, որ պետականություն են ձեռք բերել սովետի շնորհիվ և պետության կարգավիճակ են ստացել 1936 թվականին․ մինչ այդ չեն ունեցել պետականության ստատուս, այ այդպես պետք է Ալիևի բերանը փակել, որ պապանձվի, ու մեզանից ձեռ քաշի ․․ ․հուշեմ նաև, որ մերձկասպյան ամբողջ տարածաշրջանը Արցախով հանդերձ Ադրբեջանին չի պատկանում, դարերով պատկանելիս է եղել Իրանին, բայց 1813թ, ռուս -պարսկական պատերզմում, որտեղ մասնակցություն են ունեցել նաև հայ մելիքները, հաղթել է ռուսաստանը․․․Պատերազմի ավարտին Ղարաբաղի Գյուլստան գյուղում կնքվել է կապիտուլյացիայի ակտ և ամբողջ մերձկասպյան տարածքը, ներառյալ Արցախն անցել է Ռուսաստանի կազմի մեջ, այդ ժամանակվանից Ղարաբաղցիները դարձել են ռուսահպատակներ, հենց դրա համար էլ Զորի Բալայանը բաց նամակով դիմեց «Ռուսաց Թագավորին» , ՊՈՒՏԻՆԻՆ, որ Արցախն անցնի ռուսաստանի ենթակության տակ․ երանի այն ժամանակ համաձայնվեինք, Հիմա, թե ինչու՞ է Պուտինը գաղտնիք պահում, չգիտեմ, բայց չի բացառվում, որ մի օր կարող է լույս աշխարհ հանի, և Ալիևին փաստի առաջ կանգնեցնի․Հարգելի վարչապետ․այ եթե այդպես մանրամասն Ալիևի երեսին շպրտեք իր ով լինելը, վստահ եմ կպապանձվի, Արևմտյան Հայաստանի մասին կմոռանա, , , քանի որ չեք հակադարձում, Արցախի պարտությունից հետո Ալիևը իրեն կարգել է դրության տերը և պահանջ-պահանջի հետևից է ներկայացնում արդեն Հայաստանին, , , Պարոն Փաշինյան, եթե իրոք ուզում եք Գուբեռնիա չդառնանք, կամ էլ թուրքին կերակուր, խնդրանքս ձեզ․ ձեր կողքին ունեցեք լավ պատմաբաններ, քաղաքագետներ, վերլուծաբաններ, ինչու՞ չէ իրավաբաններ և պարտադիր չէ, որ լինեն ՔՊ-ից․․․այլապես ինչպես տեսնում եմ Պուտինի, Ալիևի, Էրդողանի ծուղակում ենք․ Սերժի օրոք իմ տասնյակ հոդվածներով ահազանգում էի, որ անդունդի պռկին ենք, հիմա էլ ահազանգում եմ, որ մի քայլ է մնացել․ տնտեսական աճի թվերը չեն օգնի, եթե Ալիևի խելքին փչի կրկին պատերազմի, ինչպես 2022-ի սեպտեմբերի 13-ին․․․ բոլոր դեպքերում մաղթում եմ, որ չձախողեք և տարածաշրջանում խաղաղությության հասնելու ձեր ձգտումները հաջողեք․ հավատացեք առաջին ողջունողը ես կլինեմ․․․
ԱՍՏՎԱԾ ՄԵՐ ԱԶԳԻՆ ՊԱՀԱՊԱՆ, , ,

ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
Գրող-հրապարակախոս





Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Sona Arshuneci Arshuneci
Читать
20:02, 19.12.2024
722 | 0
наверх
Logo

Подписаться на новостную ленту