Հենրի Նավարացու՝ Ֆրանսիայի ապագա թագավոր Հենրի 4-րդի եղբորորդին՝ Հենրի դը Բուրբոն-Կոնդեն (1552-1588), տևական ժամանակ գլխավորել է բողոքական հուգենոտների կուսակցությունը և անզիջում պայքար է մղել կաթոլիկություն դավանող իր արյունակցի՝ Հենրի 3-րդ թագավորի ու Ֆրանսիայի բոլոր կաթոլիկների դեմ: Ավելի ուշ թագավորն ասել է, որ ինքը լիովին վրեժխնդիր է եղել իր խռովարար հարազատից, քանի որ ոչ միայն ինքն է պառկել նրա կնոջ հետ, այլև զարդարել է Կոնդեի գլուխը բազմաճյուղ եղջյուրների պսակով՝ հատկապես այն պատճառով, որ նա երազել է թագավոր դառնալ: Եվ, ահա, նա ստացել է իր երազած թագը՝, բայց ոչ թե ոսկեձույլ, այլ եղջյուրավոր: Բայց դա թագավորի երկրորդ վրեժն է եղել։ Իսկ մինչ այդ նա կուսությունից զրկեց Մարի Կլևսկայային (1553-1574) ՝ դը Կոնդեի նախորդ կնոջը, և շատերը պնդել են, թե նա դա արել է բռնի ուժով։ Բռնաբարությությունից երկու ամիս անց նա Մարիին ամուսնացրել է դը Կոնդեի հետ որպես կույս, և վերջինս գլխի չի ընկել, որ իր կնոջն իրենից առաջ մեկ ուրիշն է տիրել: |
Подписаться на новостную ленту