МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +8 °C ... +19 °C Завтра+20 °C
44-օրյա պատերազմում զոհված Ազիզ Աղաջանյանի նորածին եղբայրը լույս աշխարհ է եկել զոհված եղբոր ծննդից 4 օր առաջ
12:29, 20.05.2023
767 | 0
Արեգը ծնվել է 3, 300կգ. և 51սմ. հասակով ...

Ծանոթացեք փոքրիկ Արեգն է` արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ազիզ Աղաջանյանի նորածին եղբայրը, ով լույս աշխարհ է եկել զոհված եղբոր ծննդից 4 օր առաջ` փարատելու Ազիզի ընտանիքի վիշտը:
Ինչպես Ազիզի մայրը` Մելանյա Հարոյանն է պատմում` Ազիզը երազում էր որդի ունենալ ու նրան Արեգ անվաներ, ծնողները փորձել են որդու անկատար երազանքն իրենք իրականացնեն
Փոքրիկ Արեգին օգնել է լույս աշխարհ գալ «Շենգավիթ» ԲԿ գլխավոր բժշկի տեղակալ, Երևան քաղաքի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ. Ռուսուդան Վարդանյանը, փոքրիկի առաջին բժիշկն է նեոնատոլոգ Լուսինե Գրիգորյանը:
Արեգը ծնվել է 3, 300կգ. և 51սմ. հասակով: Նա իրեն հրաշալի է զգում և արդեն տանն է` իրենց ընտանիքում մի նոր արև բերելու.

Այսօր Ազիզ Աղաջանյանի ծննդյան օրն է, նա կդառնար 22 տարեկան: Աստծո կամքով Ազիզի փոքրիկ եղբայրը ծնվեց իր ծննդյան օրից 4 օր առաջ. Սա յուրահատուկ նվեր էր ծնողների կողմից որդուն կամ հակառակը.
Հ.Գ. Լուսանկարները հրապարակված են ծնողների թույլտվությամբ


Շենգավիթ Բժշկական Կենտրոն
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Arsi Gaspar Journalist
наверх