МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Завтра+29 °C
Մամուխի օգտակարությունը
09:19, 08.09.2013
11135 | 0

Մամխենին վարդազգիներին պատկանող փշոտ թուփ է, ձվաձև ատամնեզր տերևներով:
Ծաղիկները մանր են, հնգաթերթ, սպիտակ, դառը նշի հոտով: Պտուղը կորիզապտուղ է, կլոր, մուգ գույնի, թթվաքաղցր, ուժեղ տտիպ համով: Ունի գորշամոխրավուն, թեթևակի ճաքճքված կեղև: Ծաղկում է գարնանը, մինչև տերևների դուրս գալը, պտղակալում է հուլիս-օգոստոս ամիսներին: Բույսը բավականաչափ չորադիմացկուն է և լուսասեր:
Բուժման համար հիմնականում օգտագործում են բույսի ծաղիկները և պտուղները:

Բժշկության մեջ պտղաթեյն օգտագործում են մաշկային ցանավորումների և հազի ժամանակ, ժողովրդական բժշկության մեջ տերևների եփուկը նշանակում են մաշկային ախտահարումների և միզուղիների բորբոքման ժամանակ` որպես միզամուխ և հակաբորբոքիչ:
Մամխի պտուղները օժտված են արտահայտված հակաբորբոքիչ, մածող, սպազմալիտիկ և նյութափոխանակությունը կարգավորող հատկություններով:

Մամխի պտուղները սննդային արժեքով գերազանցում են սալորին, դեղձին, հոնին, տանձին, կիտրոնին, խնձորին և նարնջին: Նրանցից պատրաստում են գինի, մուրաբա, կոմպոտ, չիր, պովիդլո, պաստեղ, ցուկադ, մարինադ, օշարակ, իսկ կերակրի մեջ օգտագործում են որպես համեմունք:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4927 | 0
наверх