Որքան էլ զարմանալի թվա, բոլոր տղամարդիկ չէ, որ տառապում են կանանց հանդեպ սրված սեռական ցանկությամբ (ինչպես փորձում են հաստատել կարծրատիպերը): Այն դեպքում, երբ կանանց մեծամասնությունը կարծում է, թե տղամարդիկ մշտապես սեքս են ուզում, հետազոտություններն ապացուցում են հակառակը: Պարզվում է՝ արական սեռի բազմաթիվ ներկայացուցիչներ ընդհանրապես հրաժարվում են սեռական հարաբերություններից իրենց կանանց հետ: Հարցումները ցույց են տվել, որ շուրջ 20 միլիոն զույգեր ԱՄՆ-ումապրում են առանց սեքսի: Շուրջ 20 %-ը անկողնային սիրախաղերով զբաղվում են տարվա մեջ 10 անգամ: Ահա 5 ամենաբնորոշ պատճառները, որոնց արդյունքում տղամարդիկ հրաժարվում են սեքսից: Օգտվում ենք «Նա այլևս չիկարողանում» (He’s Just Not Up for It Anymore) գրքից, որտեղ խնդիրը ուսումնասիրված է կոնկրետ օրինակների` 4000 կանանց ու տղամարդկանց վրա, ովքեր համատեղ ամուսնական կյանքն ապրում են առանց սեքսի: Պարզվել է, որ զույգերը ոչմիայն անուղղակիորեն խուսափում են սեռական հարաբերություններից, այլև հրաժարվում են համբույրներից, գրկախառնություններից և փոխադարձ քնքշանքներից: Եվ այսպես` որ դեպքերում կարող է սեքսը անցանկալի կամ տհաճ թվալտղամարդու համար. 1. Սեքսը վերածվել է «ամենօրյա բորշի» (առօրեական է ու ձանձրալի) կամ զուգընկերը սեքսից հաճույք չի ստանում (68 %): Սրա հետևանքը սեքսի հանդեպ հետաքրքրության կորուստն է, քանի որ բավականաչափ բազմազանություն անկողնում չկա: Ուշագրավ է այն, որ տղամարդիկ, ովքեր խոսում են այդ մասին, փորձ անգամ չեն անում ինչ-որ կերպ անսովոր դարձնելու սիրախաղերը: Փոխարենը նրանք մեղադրում են զուգընկերուհուն թարմության պակասի ևհաճույք պատաճառելու անկարողության մեջ: 2. Կինը չի հետաքրքրում որպես սեքսուալ զուգընկերուհի (48 %): Ըստ |