МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +21 °C Завтра+20 °C
Աստղերը հուշում են․ Ինչպե՞ս ղեկավարել տղամարդուն
00:32, 15.11.2013
5316 | 0
Խոյ- Խոյերը սիրում են լուծել ամենադժվարին խնդիրները, դա նրանց համար հոբբիի տարօրինակ ձև է: Այդ պատճառով, եթե ուզում եք խոյերից ինչ-որ բան ստանալ, ապա ասացեք նրան, որ դա անհնարին է, անգամ նրա համար:
Իսկ հետո անպայման նայեք նրա աչքերին, որպեսզի նա հասկանա, որ դուք ձեր հոգու խորքում հավատում եք նրան:

Ցուլ- Ցուլերին հարազատ է ՛՛պետք է ՛՛ բառը: Բացի այդ նրանք ավանդապաշտ են: Ցանկանու՞մ եք, որ ցուլերը ձեզ համար անեն ինչ-որ արտասովոր բան, ապա ասացեք նրանց ՛՛Այդպես ընդունված է՛՛, ՛՛Բոլորն են անում դա՛՛, ՛՛Դա շատ անհրաժեշտ է ՛՛: Իսկ այդ ընթացքում եղեք չափազանց լուրջ, հակառակ դեպքում եթե ցուլերը մտածեն, որ դուք նրանց ծաղրում եք, ապա դուք ոչնչի չեք հասնի:

Երկվորյակներ –Շատերը կարծում են, որ անհնար է նրանց չարաշահել, բայց դա այդպես չէ: Ամենակարևոր խնդիրը կայանում է նրանում, որ այս նշանի ներկայացուցիչները, լինելով չափազանց անկայուն, ամեն անգամ խնդիրների լուծման համար փորձում են գտնել նորանոր մեթոդներ, որոնք կարող են առաջին անգամ արդյունավետ լինել, իսկ երկրորդ անգամ չաշխատել: Այդ պատճառով եղեք անկանխատեսելի, երկվորյակները դա սիրում են: Եվ վստահեք ձեր ներքին ձայնին: Եթե ձեր կողքին այս նշանի ներկայացուցիչն է, ապա առանց նրա ոչինչ չեք կարող անել:

Խեցգետին – Նրանց դժվար է շահագործել: Եթե նրանց ինչ-որ մի բան խնդրեք բավականին երկար, ապա դա նրանք կանեն: Իսկ եթե այդ տարբերակը չի գործում, կամ ավելի ճիշտ չեք կարողանում երկար խնդրել, ցույց տվեք նրանց, թե ինչքան տխուր ու դժգոհ եք: Խեցգետինների վրա դա ազդում է:

Առյուծ –Լավագույն միջոցը նրանց շահարկեու համար, դա նրանց հասցեին արված հիացմունքի ու գովեստի խոսքերն են: Գովաբանեք նրանց ինչքան հնարավոր է շատ ու հրապարակավ, իսկ հետո նրան ակնարկեք, որ ձեր հիացմունքը կդառնա անսահման, եթե …և ոչ մի կասկած, որ այս նշանի ներկայացուցիչը կանի ձեր խնդրանքը: Նրանք պետք է իմանան, որ դուք հավատում եք իրենց ուժերին ու հնարավորություններին:

Կույս – Կույսերին շահարկելը դժվար է: Նրանք սիրում են կայացնել ինքնուրույն որոշումներ: Այդ պատճառով պատրաստեք փաստերի վրա հիմնված համոզիչ փաստարկներ, համբերատար համոզեք կույսերին, որ այն, ինչը ձեզ պետք է, պետք է նաև նրան: Կամ էլ գործեք ինքնուրույն: Կույսերը շատ են սիրում ակտիվ մարդկանց:

Կշեռք – Հիմնական գաղտնիքը նրանց շահարկելու համար` արագությունն է: Շեղեք նրան նոր խնդիրներով, գաղափարներով ու խնդրանքներով: Մինչ նրանք խորհրդածում են, նրանցից կարելի է ստանալ շատ օգտակար բաներ, որն անգամ նա կարող է չնկատել:

Կարիճ – Ընդհանրապես նրանց շահարկելն անցանկալի է: Սակայն եթե ցանկանում եք փորձել, դարձեք անկանխատեսելի ու հաճախակի փոխեք ձեր գործելաոճը: Եթե ինչ-որ բանով կարելի է շփոթեցնել կարիճներին, ապա դա անակնկալն է:

Աղեղնավոր –Նրանց շահարկելը հեշտ է և հաճելի: Նրանք վստահելի են: Եթե նրան ինչ-որ բան խնդրեք, ապա նա ձեզ չի մերժի: Ակնարկը բավական է օգնություն ստանալու համար ԱՎԵԼԻՆ ԿԱՐԴԱՑԵՔ ԱՅՍՏԵՂ
Пресс-секретарь: WWW.LRATU.RU
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
WWW.LRATU.RU
наверх