МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Завтра+32 °C
Թուրքական լրատվամիջոցները՝ Յուրա Մովսիսյանի հեթ թրիկի մասին
22:17, 15.12.2013
4096 | 0
Թուրքական լրատվամիջոցներում անդրադարձ է կատարվել Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության «Սպարտակ» - «Զենիթ» հանդիպմանը՝ հատուկ տեղ հատկացնելով նաև Յուրա Մովսիսյանին։ Հայտնում է allTurkey.am֊ը։

Թուրքական առաջատար լրատվական գործակալություններից «Դողանն» իր հոդվածին տվել է «Մոսկվայի «Սպարտակն» Էմենիկեի փոխարեն թիմ հրավիրված Մովսիսյանի միջոցով հարված հասցրեց «Զենիթին» վերնագիրը։

Նյութում նշվում է, որ առանց հանդիսականների անցած խաղում մոսկովյան ակումբը 4։2 հաշվով առավելության հասավ առաջին հորիզոնականում ընթացող «Զենիթի» նկատմամբ և միավորների տարբերությունը հասցրեց 3-ի։

Թուրքական աղբյուրում նաև շեշտվում է, որ «հեթ թրիկի հեղինակ դարձավ հայ ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը, ով «Սպարտակում» փոխարինել է «Ֆեներբահչե» վերադարձած Էմենիկեին» ։
Автор: Ashik
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Ashik
18:56, 10.01.2014
4859 | 0
наверх