МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +14 °C ... +29 °C Завтра+30 °C
Ազգային ընտրանու նոր աջակիցը
23:26, 14.04.2012
4239 | 0
Բարև Ձեզ սիրելի Ընթերցողներ:Օրերս անդրադարձա մեր հավաքականին նվիրված odnoklassniki.ru կայքում գործող նոր խմբին,որն ինչպես պարզվում է, նպատակ ունի ստեղծել Ֆան -ակումբ:Իսկ թե ինչ այլ մանրամասներ ենք պարզել, ներկայացնում եմ ներքոբերյալ հարցազրույցում:Այսօր մենք զրուցելու ենք ARMENIAN FOOTBALL NATIONAL TEAM (OFFICIAL PAGE) խմբի ադմինիստրատոր և ղեկավար Դենիս Սարգսյանի հետ:
Բարև Ձեզ:Վերջին շրջանում բազմաթիվ լուրեր են պտտվում համացանցում նոր ստեղծված Ֆան ակումբի մասին և Ձեզ հետ զրույցը կցանկանայի սկսել այդ լուրի իսկությունը պարզելով:

Բարև Ձեզ:Նախ շնորհակալ եմ մեր հանդեպ ցուցաբերած ուշադրության համար և կցանկանայի Ձեր հարցի մասին ասել ,որ դեռևս չկա Ֆան ակումբ,այլ հիմա գործում է odnoklasaniki.ru կայքում մի խումբ(խմբ.` grupa).որի հիմքի վրա էլ պետք է ապագայում ստեղծվի ֆան ակումբ:

Լուրեր են պտտվում ,որ շատ մեծածավալ խումբ է հավաքվել:Ինչ կասեք այդ մասին:

Այդ լուրերը համապատասխանում են իրականությանը:

Իսկ որքան մասնակից ունեք:

Մոտ 35000:

Որն է եղել այս նոր խմբի ստեղծման նպատակը,և ում է պատկանում գաղափարը:


Գաղափարն եղել է իմը,իսկ մենք նպատակ ունենք համախմբվելով մեր հավաքականի շուրջ,աջակցելով և օգնելով նրան, հասցնել և հասնել նորանոր և շատ բարձունքների:

Իսկ արդեն կան արձագանքներ,տեղյակ են այս խմբի մասին Հայաստանի սահմաններից դուրս,թե միայն դուք գործելու եք երկրի ներսում:

Նախ կուզեի նշել ,որ մենք շատ երախտապարտ ենք մեր ազգակիցներին ,ովքեր ապրում են արտասահմանում,ովքեր հնարավոր ամեն ինչով փորձում և պատրաստակամություն են հայտնում մեզ օգնել և սատար կանգնել մեզ:Մենք սկսել ենք մեր գործունեությունը միաժամանակ և ներսում և դրսում, քանի որ մենք մեկ մեծ ընտանիք ենք,ուղղակի ինչ-ինչ պատճառներով ապրում ենք տարբեր երկրներում:Ամեն օր ստանում մենք ստանում ենք խրախուսական ,շնորհակալական և դրվատանքի խոսքեր պարունակող բազմաթիվ հաղորդագրություններ , որոնց համար շնորհակալ ենք իրենց:

Իսկ երբ կլինի արդեն պաշտոնապես նոր ֆան ակումբի ներկայացումը և հիմնադրման մասին պաշտոնական հայտարարությունը:

Շատ շուտով:(Ժպտում է):Փորձում ենք հնարավորինս արագ կազմակարպել այդ գործընթացը:

Ինչ նպատակներ է հետապնդում Ձեր խումբը և ինչ ակնկալիքներ ունեք:

Մեր միակ և գլխավոր նպատակը մեր հավաքականի հաղթանակն է,իսկ մեր ցանկությունն ու նպատակն հնարավոր ամեն ինչով օգնել ու օժանդակելն է :

Կարելի է ասել մի փոքր արդեն արդիականությունը կորցրած ու վաղորոք հարց.ինչ ելք եք կանխատեսում Հայաստան - Իտալիա խաղի համար:

Անկասկած, միայն ու միայն հաղթանակ.իսկ եթե ինչ-որ բան չստացվի տղաների մոտ, մենք նրանց հետ ենք ու սատար կկանգնենք նրանց:

Հաջորդ և վերջին հարցը վերաբերում է արդեն մեր թիմի ներկայիս Ֆան ակումբին (խմբ.`FAF) :Ինչ կարծիք ունեք նրանց մասին և արդյոք փորձելու եք մրցակցել նրանց հետ:

Ես նրանց մասին դրական կարծիք ունեմ և նրանց արած գործը
բարձր եմ գնահատում:Նրանք կարողանում են համախմբել մարզդաշտը: Մրցակցել....Երկուսիս նպատակն էլ մեր թիմին օգնելն է:Գաղափարն նույնն է, ճանապարհներն` այլ...ապագայում կտեսնեք...

Շատ շնորհակալություն մեզ հետ հանդիպելու և հարցազրույցի համար...Մենք ապագայում ևս կանդրադառնանք Ձեր խմբին և ֆան ակումբին:Հաջողություն Ձեզ և Ձեր գործին...

Ձեզ նույնպես շնորհակալություն:Միայն ուրախ ենք համագործակցության համար: Հաջողություն ...
Автор: DAVID
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
DAVID
18:56, 09.10.2012
5559 | 0
00:58, 16.09.2012
5232 | 0
17:23, 05.09.2012
5004 | 0
18:55, 04.09.2012
4584 | 0
12:02, 09.05.2012
5492 | 2
17:21, 06.05.2012
4884 | 0
14:33, 19.04.2012
5138 | 2
наверх