МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +21 °C Завтра+23 °C
Հենրիկ Բաբաջանյան, Քառյակներ
23:54, 11.04.2014
2576 | 0

Հենրիկ Բաբաջանյան

Генрих Бабаджанян

-Կյանք կա՝ մի օր, - ասի Աստծուն, - կյանք կա՝ մի դար,
Չունես խիղճ ու արդարություն:
-Ակնթարթ է, - պատասխանեց, - կյանքը մի դառ,
Մահը՝ քաղցր հավերժություն:

***
Աստված բաժին է տվել գայլերին,
Իսկ ոչխարներին կարճ ճակատագիր:
Գլխի չեն ընկնում ողջ հոտն ու ներին,
Թե ինչո՞ւ գայլերն այն անգիր:

***
Մի օր լռի լեզուն մարդու
Ու լոկ խոսի սիրտը նրա,
Թե չէ շատ են լեզուները
Վերքեր թողել սրտի վրա:

***
-Լա'վ հիշեք, մարդիկ, պատգամախոսք այս փորձը, -
Ասաց մի ծեր իմաստուն բանականության գահից, -
Երբ դառնում է դատավոր դագաղագործը,
Գերեզմանափորն, անհապաղ, դառնում է դահիճ:

***
Մայրս հազար մայրերի մեջ անարատն է ինձ համար,
Հայրս այս սար-հայրերի մեջ Արարատն է ինձ համար:
Մայր-Հայրենիք, երկու սուրբ բառ ու մի իմաստ սրբազան,
Այս ոսկեզար վայրերի մեջ անաղարտն է ինձ համար:

***
Կանչեցին խոյին քեֆ-խրախճանքի:
- Հիմար, հանդես չէ անտեղ պճնանքի,
Հոգու մեղքեր են քավում Աստծո մոտ,
Քո կյանքը – գինն է նրանց փրկանքի:

***
Պետք է կյանքում սեր ունենալ,
Սիրուց լավը՝ կեր ունենալ,
Կյանքը, իրոք, բեմ է դաժան,
Պետք է կարգին դեր ունենալ:

***
Չվհատվես, եթե թույնի վերածանի
Կյանքն իր պարգևած մեղրը դեղին.
Մի օր կդառնա դեղ, սպեղանի
Քեզ մահ ներշնչող գարշելի լեղին:

***
Մի օր ականջ դրի մի ծեր իմաստունի ասած խոսքին, -
-Մարդու կյանքը թանկ է, քան զի ադամանդը, լալն ու ոսկին:
Օ՜հ, չսիրես կյանքից ավել մետաղն այդ շեկ, քարերը շեղճ,
Գրոշ չեն տա քո ոսկոռին՝ մահից հետո, ճամփորդ իմ խեղճ:

Генрих Бабаджанян (Автор темы)
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13141 | 0
01:01, 08.12.2017
30004 | 0
23:45, 27.08.2017
21799 | 0
наверх