МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +21 °C Завтра+21 °C
Հրանտ Շահավասպ
11:01, 13.04.2014
2189 | 0
***
Ես մի բառ եմ գտել հիմա ու չե՜մ կարող արտաբերել,
Բայց, այնքան է նա գեղեցի՜կ, ու այնքան է տարողունակ,
Որ թվում է, թե նա ի՛մ իսկ անցած կյանքն է,
Որ թվում է` ես այդպես եմ ապրել միայն – կույրզկուրա՜յն…
Կույրզկուրա՜յն… արի՛ ինձ մոտ,
Զորօրինակ բացված շերտով,
Զորօրինակ` առանց քողի,
Զորօրինակ` դեռ ամոթխած` դեռափթիթ ծաղկի հանգո՜ւյն…
Կույրզկուրա՜յն… քո արցունքն էլ պիտի մաքրեմ,
Թե լաց լինես հանկարծ սրտի խորունկ ցավից,
Ու քո վերքը վիրակապեմ, թե դրանից կլավանա կյանքդ`
Միայն ի՛մ համբույրի՜ց…
Կույրզկուրա՜յն… որոնում եմ, որ գտնեմ քեզ,
Կույրզկուրա՜յն… որոնում եմ, ու չե՜մ գտնում…
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13140 | 0
01:01, 08.12.2017
30004 | 0
23:45, 27.08.2017
21798 | 0
наверх