МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +21 °C Завтра+21 °C
Դանիել Դավիթ, Ց Ա Ք Ու Ց Ի Ր Ս Ի Ր Տ
06:57, 20.04.2014
2276 | 0


Ց Ա Ք Ու Ց Ի Ր
Ս Ի Ր Տ

Ինչ է արարքն իմ ... ապտակի’ր,
հոգուս հյուսքերի մեջ բողբոջներն են քո
կյանքի, կարոտի տրտմության, -
թե թերացել եմ...ապտակի’ր,

Ինչ եմ ներբողել...ապտակի’ր
կյանքիս տևողության մեջ սահմաններն են քո
ներկայի, կորուսյալի վերադարձման, -
թե վրիպել եմ ...ապտակի’ր,

Ինչ եմ գովվերգել ... ապտակի’ր,
սրտիս նվվոցների մեջ դիմագծերն են քո
քաղաքների, գյուղերի բնակության, -
թե ձայնազրկվել եմ...ապտակի’ր,

Ինչ եմ կառուցել ... ապտակի’ր,
աչքերիս խենթության մեջ ցավերն են քո
լեռների, լճերի անապատված-
թե սխալվել եմ...ապտակի’ր,

Ինչ է մահն իմ ... ապտակի’ր,
Հոգուս թևածման հետ հավերժությունն է քո
դարերի, ակնթարթների ողջակիզման, -
թե թաղելու ես...

... ապտակի’ր...,

և մի հուսալքվիր, համբերիր քիչ էլ:
Ես, կվերադառնամ, հասկացիր ինձ էլ:

Այն ինչ պարունակում է աշխարհը մեր,
Այն թշնամու մոտ է, թվում է փրկվեցին...և
Չենք լռելու - չհաշտվող մեր Արարատի պես...

Չհաշտվող մեր Արարատի պես...
Դու մի խուսափիր, սպասիր քիչ էլ:
Ես խոսելու եմ, պաշպանիր ինձ էլ:
Սպասիր, ուր որ է կշրջվի աշխարհը,
Սպասիր, ապաքինելու են վերքարանը քո..և
Չենք լռելու - վարարելու ենք Արաքսի պես...

Կամուրջներ քանդող Երասխի պես...
Դու մի օտարվիր, սրտապնդվիր քիչ էլ:
Ես, կեղերերգեմ, ապաքինիր ինձ էլ:
Սրտիս մեջ սիրտ կա, կտանջվի վիրավոր,
Հոգուս մեջ կյանք կշողա, անձրևիր անկեղծ...և
Չենք լռելու - ողջակիզող Սիամանթոյի պես...

Ողջակիզող Սիամանթոյի պես...
Դու մի վարանիր, ձոնիր մեզ հետ:
Ես կհաղթեմ, ձայնակցիր ինձ էլ:
Ցանուցիր մարմնով թևում ենք այլուր...
Չմեղադրողի կամքով դարն է լեցուն...և
Չենք լռելու - դատապարտող Նարեկացու պես...

Դատապարտող Նարեկացու պես...
Դու մի ողբա, մեղադրիր թշնամուն մեր:
Ես կհաղթեմ, ձայնակցիր ինձ էլ:
Ինչ փույթ, դարի թոթովումների դեմ...
Ինչ փույթ, հստակախոս են պահանջները մեր...և
Չենք լռելու - Մաշտոցյան գրի պես...

Մաշտոցյան գրի պես...

Դու մի ալեծփվիր, վերակենդանացիր քիչ էլ:
Ես կվերգտնեմ, ազնվացիր ազնվատոհմիր ինձ էլ:
Հեռու երազ - պապիս, պապիդ տունն է շենանում,
Հեռու կարոտ, շիթ առ շիթ, կռունկ ուր ես...և
Չենք լռելու - կանչող ալեհուզ Վանի պես...

Չենք լռելու - ալեկանչող Վանի պես...
Դու մի հուսախաբվիր, սպասիր մի քիչ էլ...
Պահն է արդեն:
Եվ էլ ոչ մի հարցական, պատասխանիր ինձ էլ:
Միշտ քո կարոտով գետեր են ցամաքել,
Միշտ քո մարտահրավերն զգա հատուցողը,
Չենք լռելու - ապրելու ենք
Եվ ետ դարձող Արարատի պես...
Չենք լռելու - ապրելու ենք
Վերադարձող Վանի պես...
Չենք լռելու - ապրելու ենք
Բարձրացող Սևանի պես...
Չենք լռելու - ապրելու ենք
Անհնազանդ Երասխի պես...
Չենք լռելու - ապրելու ենք
Նոյյան գալիք տապանի պես...



Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13140 | 0
01:01, 08.12.2017
30004 | 0
23:45, 27.08.2017
21799 | 0
наверх