МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Завтра+28 °C
Գարուշ Հարյանց
07:15, 20.04.2014
2184 | 0

Գարուշ Հարյանց
՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԼԱՆՆ, ԱՎԱՂ

էլ կապ չունի մեր շարժման հետ,
բռնաբարվող օրենքը վաղ
էր նահանջում, շպրտվում ետ,

հանդիսավոր թալան եղավ,
համընդհանուր մի կողոպուտ,
աստվածն անգամ կանչեց՝ մեղա,
խղճիս վրա տեղաց կարկուտ,

ազատությունն, ավաղ, բախտ չէ,
արշավանք է որկրամոլ,
հայոց ներկան էլ դրախտ չէ,
անապագա է եւ անամոթ...

Որից ոչինչ էլ ծիլ չի տա,
չի ժառանգի այգին անդորր,
հայն՝ աղոթքն իր երեկ ցիտած,
անեծքի է փոխում այսօր,

քանզի սխալն առավ թեւեր,
բերանքսիվայր մնաց բարին,
խառնվել են սպի ու վերք,
դատարկ տակառ է նոր տարին,

նեղաչվիներն աթոռ առան,
խաչն է սնվում կախաղանից,
դահիճների զարմիկ դառան՝
խռովածներն Հայաստանից,

առատաձեռն ապրող ոգին
քամուն տրվեց զոհաբերմամբ,
աստծո հետ է մեր ոչ ոքին,
սատանան թող լռի դիտմամբ:

© Ապրիլի 19, 2014 թ., Լոս ԱՆջելես:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13105 | 0
01:01, 08.12.2017
29978 | 0
23:45, 27.08.2017
21740 | 0
наверх