МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +14 °C ... +21 °C Завтра+20 °C
Լորենս Արաբացին և արևելյան որոշ մշակույթների լորենսյան մեկնաբանումը
17:49, 21.04.2014
7612 | 1

Լորենս Արաբացին և արևելյան որոշ մշակույթների լորենսյան մեկնաբանումը

Նաիրա Գասպարյան/ բ.գ.թ./ ԵՊՀ


Թոմաս Էդուարդ Լորենսը, լրագրող և խմբագիր Լինքոլն Ստեֆենսի բնութագրմամբ` Կայսրության նախակարապետը, քաջատեղյակ էր, «բան էր հասկանում» Փոքր Ասիայի և Մերձավոր Արևելքի գործնական քաղաքականությունից: Ծնվել է 1888 թվին Ուելսում, արտամուսնական հարաբերություններից` արտառոց մի բան այդ ժամանակաշրջանի համար: Եղել է շատ ընդունակ աշակերտ, որը կարդալ գիտեր արդեն 4 տարեկանում, իսկ Լատիներենին տիրապետում էր 6 տարեկանում, ուսանել է Օքսֆորդի համալսարանում և հենց այդ տարիներին նրա մոտ հատուկ սեր է առաջացել ռազմական պատմությանն առնչվող գրականության նկատմամբ: Ստանալով համալսարանական գերազանցության դիպլոմ և որակավորում իրավագիտությունից և պատմությունից մեկնում է Չարչմիշ հնագիտական պեղումների, որտեղ էլ հայտնաբերում է բնական մեծ հակվածություն ու ընդհանրություններ արաբ ժողովրդի հետ, սովորում է արաբերեն, նրանց սովորույթները և տարվում արաբների պատմության ուսումնասիրությամբ:

Երբ 1914 թվին սկսվում է առաջին համաշխարհայինը, նա փորձում է զինվորագրվել, բայց մերժում է ստանում չափազանց կարճահասակ լինելու պատճառով, սակայն դրանից չի ընկճվում և մի քանի ամիսների պայքարի արդյունքում հասնում է այն բանին, որ նոր հանձնաժողովը նրան վերցնում է իբրև հետախույզ, և, արաբերենին տիրապետելու շնորհիվ Արաբական բյուրոյի կազմում Լորենսը ծառայության է անցնում Եգիպտոսում:

1916 թվի հունիսի 5 ին, Հեջազում սկսվում է արաբական հեղափոխությունը, հետագայում վերանվանված` Արաբական Զարթոնք: Հոկտեմբերին ապստամբությունն ուսումնասիրելու համար բրիտանական իշխանությունների կողմից այնտեղ է ուղարկվում Ռոնալդ Ստորսը, որին ուղեկցում էր Լորենսը:

Լորենսին ուղարկում են հանդպելու Ամիր Ֆեզալին, որի մարդիկ հրաշալի կռվողներ էին, բայց անհուսալիորեն կարգ ու կանոնի չենթարկվող: Ֆեզալը և Լորենսը բարեկամանում են, որի արդյունքում շահում է արաբական ապստամբությունը:

Լորենսը համոզված էր, որ արաբների փրկությունը պարտիզանական կռիվներն էին լինելու: Նա տեսնում էր արաբների գործին նվիրվածությունը, օգնում է նրանց, որ 3000 հոգով ջախջախեն թուրքական 50 000 գումարտակը... Բրիտանացիները նրանց մատակարարում էին զենք, զինամթերք, ոսկի:

Որքան մեծանում էր արաբ ապստամբների հաջողությունը, այնքան ավելի ու ավելի շատ արաբ ցեղախմբեր էին միանում ապստամբներին: Լորենսը, մի բան որ ոչ բոլոր բրիտանացի սպաները ՄիջինԱրևելքում կանեին, սկսում է ընկերանալ արաբների հետ` բեդվինի կյանքով ապրում է նրանց հետ ովքեր կռվում էին թուրքի դեմ, շրջում է ուղտին նստած, տանջանքների ենթարկում իր մարմինը` ուտելով արաբ զինվորի կոպիտ կերակուրներ, որի պատճառով ձեռք է բերում ստամոքսի հիվանդություններ, բայց և միևնույն ժամանակ ամենամեծ ձեռքբերումը դառնում է իր զինակից արաբների ընդգծված հարգանքը:

Պաշտոնաթող լինելով պատերազմից հետո, 1918 թվին, Լորենսը սկսում է գրել իր հայտնի Իմաստության յոթ սյունաքարեր հայտնի ինքնակենսագրական վեպը: Վերադառնալով Բրիտանիա բարձր զինվորական չինով, նա աշխատանքի է անցնում Արտագին գործերի նախարարությունում, Ֆեզալ արաբական պատվիրակության կազմում գնում է Փարիզ բանակցությունների, իսկ 1921 թվից դառնում է Չերչիլի խորհրդականը Մերձավոր Արևելքի գծով:

Մահացել է 45 տարեկանում մոտոցիկլը բարձր արագությամբ վարելիս` խուսափելով վրաերթի ենթարկել երկու երեխայի:

Ընտանիքի, կամ սիրած կնոջ մասին տեղեկություններ չկան: Կա մի բանաստեղծություն, բերվում է ստորև, որը, ենթադրվում է, որ նվիրված է իր ռազմակական մտերիմ զինակիցներից մեկին, որ մահացել է տիֆից, ապստամբների կողմից թուրքին տրված հակահարվածից օրեր առաջ.

Ես սիրում էի քեզ, ու սերդ դարձրեց ինձ մարդկանց հսկայական հեղեղի առաջնորդը, և երկնի աստղերի մեջ կտակս գրեցի`

Որ նվիրելու եմ քեզ Յոթ սյունաքարերին ծվարած երազանքիդ Տունը` Ազատությունը, ու աչքերդ ցոլացին երանելի սպասումից, երբ մենք եկանք

Մահն էր սպասավորը ճամփիս, մինչ մենք մոտեցանք

Ու գտանք քեզ` աչքդ մեր ճամփին.

Երբ դու ժպտացիր, մահն ափսոսալից նախանձով փախավ ինձանից, ու քեզ էլ հետը տարավ...այնտեղ

Ուր լռություն էր համատարած.

Սիրով լցված, ճամփից հոգնած, հավաքվեցինք մարմնիդ շուրջ` լուռ պահանջելու հատուցմն այդ պահի`

Նախքան մարմինդ ամբողջությամբ կամփոփվեր հողի հյուրընկալ գրկում, և կույր որդերը կգիրանային` կլլելով հյութը մարմնիդ....

Մարդիկ աղոթքներ էին մրմնջում` հայցելով ինձ, սկսել մեր գործը` ազատագրել մեր Տունը ու դրանով հիշատակդ անմահացնել.

Ու սյունաքարը ճիշտ տեղում դնելու համար ես խարխլեցի հնի հիմքը ու... թողեցի ....ու հիմա.. թշվառ ու պատառոտված պարգև` Ազատությանդ ստվերն է սկսում հառնել....

Լորենս Արաբացի

թարգմ.` Ն Գասպարյան

Տարբեր ազգերի մշակույթների ու հատկապես որոշ արևելյան մշակութային արժեքների նկատմամբ Լորենսը խիստ նուրբ դիտողականություն է ցուցաբերում: Այսօր հատկապես արդիական և հետաքրքրական է թուրք, արաբ և հայ ժողովուրդներին և նրանց մշակույթներին առնչվող լորենսյան մեկնաբանությունները: Այս խնդրի ամբողջական և լիարժեք ներկայացման համար մենք քննության ենք առել Լորենսի Իմաստության յոթ հիմնասյուները և ամերիկացի լրագրող ու խմբագիր Լինքոլն Ստեֆենսին տված նրա հարցազրույցը տպագրված Այդ անտանելի հայերը վերնագրով: Որպեսզի հասկանանք Լորենսի դիրքորոշումը այլ ազգերի նկատմամբանհրաժեշտ է քաջատեղյակ լինելայն քաղաքական ռազմական իրավիճակին, որում հայտնվել էր Լորենս Արաբացին ինքը: Ստեղծված բարդ իրավիճակը 500 տարվա արմատներ ուներ և ներառում էր ինչպես Օսմանյան Թուրքիայի և Բրիտանական կայսրության, այնպես էլ Իսլամի և արաբախոս աշխարհի միահյուսված պատմական անցյալը:

Լորենսը, արաբական բանակում լինելով խորհրդական, միաժամանակ կատարում էր նաև բրիտանական բանակի գաղտնի հետախույզի պարտականություններ: Հետախուզության բնագավառում նա ուներ անվիճելի հաջողություններ շնորհիվ այն բանի, որ տիրապետում էր Առաջին Համաշխարհային պատերազմի մասնակից ժողովուրդների և պետությունների մասին անսահմանափակ գիտելիքների ու տեղեկատվության: Այդ ժողովուրդների ու պետությունների լեզվակա- մշակութային, քաղաքական ու ռազմա-տեխնիկական բնագավառներում ունեցած տարբերությունների մասին նրա գիտելիքները նրան դարձնում էին անփոխարինելի: Կուրտիս Ս. Միլամը իր 2001 թվին հրատարակած

Master of Military Art and Science, ներկայացնում ու քննարկում է այն էական 27 սկզբունքները, որոնք Լորենսը կիրառել է արաբներ հետ առնչվելիս և որոնք այսօր էլ խիստ արդիական են ցանկացած միջմշակութային առնչությունների և միջանձնային հարաբերությունների ստեղծման ու ամրապնդման համար, քանի որ պարունակում են ժամանակի ընթացքում թարմությունն ու արժեքը չկորցնող խորհուրդներ: Սակայն նշվածներից բացի Լորենսի ինքնակենսագրական վեպը մեզ հետաքրքրում է նախ, որովհետև

· պարունակում է հրաշալի նյութ մշակութային և լեզվաոճական ուսումնասիրության համար,

· հրաշալի աղբյուր է արևելյան սոցիալ- մշակութային արժեքների և իմաստության քննության համար,

· հետաքրքիր տեղեկատվություն է ապահովում Լորենսի` հայերի նկատմամբ ընդգծված բացասական, կարելի է ասել ատելությամբ տոգորված, վերաբերմունքի մասին,

· բացահայտում է թուրքի իրական կերպարը իր յուրահատուկ բացասական գծերով, որոնք այսօր էլ թուրքի կերպարի անբաժանելի մասն են` իբրև ժառանգություն մնացած Աբդուլ Համիդից և Երիտթուրքերից,

· այսօր էլ համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում են միջմշակութային շփումների շրջանակներում հանդես եկող այն հակամարտությունները, որոնք միտված են դեպի ցեղասպանություն և էթնիկ զտումների:

Լեզվաոճական ու մշակութային հանգամանալից վերլուծությունների միջոցով փորձել ենք ներկայացնել Լորենսի ընկալումը դաժանաբարո ու մարդատյաց թուրքի և այդ թուրքի ձեռքով մորթվող, ազատագրական պայքար մղող ու իր ազգային ինքնությունից չհրաժարվող արաբի և հայի կերպարները:

Դեպքերը տեղի են ունենում Առաջին Համաշխարհայի պատերազմի տարիներին` 1916-1918: Մեր դիտարկումներն ու նյութի քննությունը կսկսենք թուրքի կերպարի լորենսյան մեկնաբանումից: Լինելով զինվորականության ներկայացուցիչ, Լորենսը սեփական աչքերով է տեսել թուրքի վայրագ ու գազանաբարո վարքը, որը նրա մոտ առաջացրել է ընդգծված բացասական հույզեր ու վերաբերմունք.

(նկար 2)

1. The Turks cut the throats of their prisoners with knives, as though they were butchering sheep.

Թուրքերը իրենց բանտարկյալների/գերիների/ վզերը դանակով կտրում էին այնպես, ասես ոչխար էին մորթում:

Արաբացին իրատեսորեն է ներկայացնում բանտարկյալների վիզը դանակով սառնասրտորեն կտրող թուրքին: Իմաստային առումով ծանրաբեռնված է նախադասության վերջին մասը` երկրորդական նախադասությունը, որտեղ խտացած են հուզարտահայտչական- գնահատողական երանգները` մորթվող ոչխարների պատկերն ուղղակիորեն արդեն սահմռկեցուցիչ է, իսկ մարդկանց` պետության «թշնամի բանտարկյալներին» մորթելը հարիր չէ բանական քաղաքակիրթ մարդուն. Այդ միտքն անգամ ստիպում է փշաքաղվել: Լորենսի ստեղծած այս ահավոր պատկերը բնորոշ է հեղափոխական երիտթուրքերին, ովքեր սպանում, խողխողում, մորթում էին առանց վարանելու, առանց տատանվելու: Հեղինակը այս հրեշավոր արարքը պատկերում է առանց գործածելու այնպիսի բառեր ինչպիսիք են անմարդկային, վայրի: Առանց մակդիրների և որոշիչների ստեղծված այս պատկերն արդեն չափազանց խոսուն է: Եվ սա այն թուրքի բնութագիրն է, ով այսօր ձգտում է ամեն գնով մուտք գործել եվրամիություն` սղոց-դանակն էլ ձեռքում ամուր պահած...պատկերացնելն իսկ արդեն ահավոր է...

Լորենսի ուղերձը լիարժեքորեն հասկանալու համար, ընթերցողը պետք է քաջ ծանոթ լինի թուրքի ազգային ու մշակութային բնութագրին ու Թուրքիայում այդ ժամանակաշրջանում տիրող սոցիալական իրավիճակին: Լորենսի մանրակրկիտ դիտարկումները բացահայտում են, որ 1916-1918 թվերին թուրքը միայն մի նպատակ էր հետապնդում`

(Նկար 3)

2. Turkey made Turkish for the Turks – Yeni-Turan –became the cry.

Թուրքիան պետք է երկրում ամեն բան դարձնի թուրքական` թուրքերի համար – Մեծ Թուրան` թնդում էր ամենուրեք /դարձել էր օրվա ճիչը/:

Վերոբերյալ օրինակում ակնհայտ է, որ խոսքի հաղորդման և ներազդման գործառույթները այնպես սերտաճած են, որներկայանում են իբրև մեկ ամբողջություն. ավելին, t բաղաձայնույթի միջոցով ասես ահազանգ է հնչեցվում` թուրքերը ինչ-որ անցանկալի գաղտնի գործունեություն են սկսում ծավալել, Մեծ Թուրանն էր օրվա թեման. became the cry կապակցությունը փոխաբերանկանության հիմքի վրա է կառուցվել, այն կրում է նախադասության իմաստային շեշտը` ընդգծելով, որ թուրքն ունի միայն մեկ ճշմարտություն` Թուրքիային ու թուրքականին առնչվող ամեն բան պետք է թուրքին պատկանի ու միայնթուրքի համար լինի նպաստավոր: Առաջին հայացքից թվում է, թե դա վատ միտք չէ, սակայն տողերի արանքից հառնում է սարսափելին` Մեծ Թուրանի գաղափարը թուրքի կողմից հնչեցվում է իբրև սպառնալիք, քանզի պարունակում է պայթելու պատրաստ դաժան ու գաղտնի ուղերձ այն մասին, որ եռացող բացասական ուժերը քարը քարին չեն թողնելու, որ շուտով ավերումներ, մարդասպանություններ են լինելու, որ ոչնչացնելու մոլուցքով տարված թուրքը փորձելու է իր ճանապարհից հեռացնել այն ամենն, ինչ թուրքական չէ իր բնույթով ու ծագմամբ: Դա ահազանգ էր այն մասին, որ բռնագրավվելու են այլոց երկրներն ու հողը, ստրկացվելու են այլոց լեզուները, ոչնչացվելու է այլոց կրոնը, սեփականացվելու է այլոց մշակույթը, և իվերջո, փորձ է արվելու էթնիկական զտման ճանապարհով ազատվելու այն «անտանելի» ազգերից ում հողը այնպես գրավիչ ու ցանկալի էր թուրք կոչված տարրի համար: Այդ մշակույթը, ռազմավարությունն ու դիրքորոշումը հեղափոխական երիտթուրքերը ժառանգել էին Սուլթան Համիդ երկրորդից, համոզված է Լորենսը:

(Նկար 4)

Իսկ երբ այլոց պատմական ու մշակութային հուշարձաններն ու արժեքները վերացված են կամ բռնազավթած, երիտթուրքերի կեցվածքն ավելի հեղափոխական է ու խրոխտ:

(Նկար 5)

3. ...they must purge their empire of such irritating subject races as resisted the ruling stamp.

Նրանք պետք է իրենց կայսրությունը մաքրեն այնպիսի ստորակարգ անառողջ ցեղերից, որոնք դիմադրություն են ցուցաբերում իշխանության գլուխ կանգնածներին:

The ruling stamp բառակապակցությունը շրջասություն է, որը միտումնավոր գործածվել է հեղինակի կողմից ընդգծելու համար թուրքի անսահմանափակ ավերիչ ուժն ու իշխանությունը, ևս մեկ շրջասություն` such irritating subject races այնպիսի ստորակարգ անառողջ ցեղեր,

գործածվում է նվաստացուցիչ գնահատողական վերաբերմունք արտահայտելու համար այն ազգերի նկատմամբ, որոնց թուրքը համազգային թշնամի էր հայտարարել, որպեսզի տիրանար նրանց մշակութային արժեքներին ու հարստությանը:

(Նկար 6)

Եղանակավորող must բայը զուգակցված to purge իմաստավոր բայի հետ շեշտում է, որ պետք է վերացվեն բոլորը, որոնց թուրքական իշխանությունները ճանաչել են անցանկալի, ինչպես նաև ցույց տալու համար, թե որքան հրատապ խնդիր է թուրքական կառավարության համար այդ անկարևոր ժողովուրդներից շուտափույթ ազատվելը:

Այժմ վերլուծենք հետևյալ հետաքրքիր տեքստահատվածը.

(Նկար 7)

4. Later there had been nationalist movements in Egypt, in India, in Persia, and finally in Constantinople, where they were fortified and made pointed by the new American ideas in education: ideas which, when released in the old high Oriental atmosphere, made an explosive mixture. The American schools, teaching by the method of inquiry, encouraged scientific detachment and free exchange of views. Quite without intention they taught revolution, since it was impossible for an individual to be modern in Turkey and at the same time loyal, if he had been born of one of the subject races--Greeks, Arabs, Kurds, Armenians or Albanians--over whom the Turks were so long helped to keep dominion.

Զարգացում էին ապրում ազգային շարժումները Եգիպտոսում, Հնդկաստանում, Պարսկաստանում, և, ի վերջո, Կոնստանդնուպոլսում որտեղ դրանք պաշտպանվում ու նշանակալից էին դառնում կրթության բնագավառում ամերիկյան նոր գաղափարների ներմուծմամբ, գաղափարներ, որոնք ազատության մեջ հայտնվելով հին բարձրակարգ արևելյան մթնոլորտում դառնում էին պայթյունավտանգ խառնուրդներ: Ամերիկյան դպրոցները, որոնք դասավանդում էին հետազոտական մեթոդով քաջալերում էին գիտության առանձնացումը և կարծիքների ազատ անկաշկանդ փոխանակումը: Առանց որևէ հետին մտադրության նրանք հեղափոխություն էին սովորեցնում, որովհետև Թուրքիայում անհնար էր, որ անհատը լիներ ժամանակակից և միևնույն ժամանակ հավատարիմ, եթե նա ծնվել էր իբրև հույն արաբ, քուրդ, հայ կամ ալբանացի ցածրակարգ ցեղերից որևէ մեկի ներկայացուցիչ, որոնց թուրքական տիրապետության տակ ուժով պահելու հարցում թուրքին այդքան երկարատև օգնություն էր ցուցաբերվում:

Համատեքստից ակներև է դառնում, որ անվանական կառույցները, ինչպիսիք են

the old high Oriental atmosphere, explosive mixture, scientific detachment, free exchange of views, quite without intention, ձեռք են բերում նշանակալից արժեք, երբ նրանք միևնույն համատեքստում կողք-կողքի են հայտնվում այնպիսի լեզվական միավորների հետ, ինչպիսիք են the American schools, they taught revolution, it was impossible for an individual to be modern in Turkey and at the same time loyal, born of one of the subject races:

Այս բառակապակցական միավորները ամբողջ համատեքստին որոշակի յուրօրինակություն են հաղորդում` նպաստելով հիմնական գաղափարի բացահայտմանը:

Իմաստային ծանրաբեռնվածությունը կրողը so long helped to keep dominion - որոնց թուրքական տիրապետության տակ ուժով պահելու հարցում թուրքին այդքան երկարատև օգնություն էր ցուցաբերվում հատվածն է, որն հուշում է, թե որքան բռնապետական ու ավերիչ է թուրքական քաղաքականությունը, որ ձևավորվել ու թռիչքներ է ապրել միմիայն հզոր հովանավոր երկրների գաղտնի աջակցության շնորհիվ, այլապես թուրքը չէր կարող լինել այդքան ամենակարող իր բռնապետությունը անսասան պահելու հարցում:

Encourage, teach, help բայերը կարևորվում են նշված համատեքստում: Առաջադեմ, և ժամանակակից ամերիկյան կրթությունը վերածվում է շոշափելիորեն վտանգավոր պայթուցիկ խառնուրդի արևելյան, հատկապես թուրքական, միջավայրում:

(Նկար 8)

Այժմ վերլուծենք ճանաչողական արժեք ունեցող մի հատված, որտեղ նկարագրական /descriptive loose paragraph/ պարբերության միջոցով ընթերցողին է մատուցվում ազատատենչ քոչվոր արաբ ժողովրդի հավաքական կերպարը, ժողովուրդ, որն ապրում էր ցեղախմբերով և որին թուրքի դեմ անկախության գոյամարտում կազմակերպում ու առաջնորդում էր Լորենս Արաբացին:

(Նկար 9)

5. A family would own a rifle, and the sons serve in turn for a few days each. Married men alternated between camp and wife, and sometimes a whole clan would become bored and take a rest. Consequently the paid men were more than those mobilized; and policy often gave to great sheikhs, as wages, money that was a polite bribe for friendly countenance. Feisal's eight thousand men were one in ten camel-corps and the rest hill-men. They served only under their tribal sheikhs, and near home, arranging their own food and transport. Nominally each sheikh had a hundred followers. Sherifs acted as group leaders…

Ամեն ընտանիք ուներ իր սեփական զենքը, և որդիները ծառայում էին հերթով` յուրաքանչյուրը մի քանի օր: Ամուսնացածները ճամբարից գնում էին տուն` կնոջ մոտ ու ետ վերադառնում. Երբեմն նույնիսկ ամբողջ ընտանիքը հոգնում էր ու հանգստանում էին: Արդյունքում` վարձու մարդիկ ավելի մեծ խումբ էին կազմում քան բանակ զորակոչվածները: Մեծ շեյխերի քաղաքականությունն էր` աշխատավարձ տալ զինվորին քաղաքավարի կաշառքի տեսքով, դրա դիմաց բարյացակամ գոհ դեմքեր տեսնելու ակնկալիքով: Ֆեզալի ութ հազարանոց զորքում ամեն տասներորդը ուղտով էր իսկ մնացածները պարտիզանական խմբեր էին սարերով սփռված: Նրանք ենթարկվում էին ցեղային շեյխերին, գործում էին իրենց տներից ոչ հեռու և իրենք էին հոգ տանում իրենց սնունդի և տեղափոխության համար: Յուրաքանչյուր շեյխ ուներ հարյուր զինվոր իսկ խմբերի առաջնորդները շերիֆներն էին:

Առաջին հայացքից ոչ մի տարօրինակ բան այստեղ չկա, բայց միայն առաջին հայացքից: Հսկայական տեղեկատվություն ենք քաղում այն մասին, թե ինչպիսի կյանք էր վարում արաբ ռազմիկը ապստամբության ընթացքում, ինչպես նաև, որ արաբական զորքը բաղկացած էր ցեղախմբեր ներկայաացնող ջոկատներից, որ մարտիկները կռվում էին ընտանեկան զենքով` հերթով, հանգստանալով, իրենց ընտանիքների կողքին ապրելով: Այսինքն, ընդհանրացումը տանում է այն ճշմարտությանը, որ նրանք պաշտպանել են իրենց ու իրենց հարազատի կյանքն ու անկախությունը: Ամենահետաքրքիրն այս առումով այն է, որ վարձկաններն ավելի շատ էին, քան զորակոչվածները, բայց վարձկանները օտարներ չէին, այլ տեղացիներ էին ու գումարը տրվում էր հոգալու իրենց սննդի ու տեղափոխության հարցերը, ու բացի այդ զինվորը կարևորություն էր ձեռք բերում սեփական աչքում: Վարձատրությունը գոհունակություն էր բերում թե տվողին, ու թե` ստացողին:

Այսպիսի վարձատրությունը Լորենսն անվանում է քաղաքավարի կաշառք, որն հավաստիացումն էր այն բանի, որ զինվորը գոհ էր հրամանատարությունից: Ցեղախմբային շեյխերը և շերիֆները լավ էին հասկանում իրենց զինվորներին ու նրանց կարիքները: Նրանք բոլորը հստակ գիտակցում էին, որ անհաջողության դեպքում հարվածի տակ էին դրվում իրենց ընտանիքների գոյությունն ու ապստամբության հաղթանակը:

Հատվածից անուղղակիորեն տեղեկանում ենք, որ ուղտերով հեծելազորի ու պարտիզանական խմբերի զուգակցված գործողությունների արդյունքում հաղթանակն անխուսափելի էր: Հեղինակին հաջողվում է համոզել իր ընթերցողին, որ բանակի նմանատիպ կառույցը ցեղային խմբերով ապրող, ազատության ու անկախության համար մարտնչող զինվորի համար լավագույնն է: Փաստորեն, ինքնաբավ ու անկախ արաբ հանրության ստեղծումը մեծապես կախված էր Լորենսի ռազմական հմտությունից ու բանիմաց խորհուրդներից, ինչպես նաև Բրիտանական կայսրության տրամադրվածությունից ու ցանկությունից` որն իրականություն էր դառնում Լորեսի շնորհիվ: Լորենսի խելամիտ խորհուրդները մեծացնում էին արաբ զինվորի հարգանքն ու վստահությունը սեփական անձի նկատմամաբ, որի շնորհիվ էլ կայացավ արաբական բանակը:

(Նկար 10)

Լորենսի հաջողությունը պայմանավորված էր ոչ միայն ռազմական բնագավառում նրա գերազանց գիտելիքներով ու հմտություններով ու հետախույզի շրջահայացությամբ, այլև այն հանգամանքով, որ նա քաջ ծանոթ էր արաբ, թուրք, հայ, հույն և պատերազմին մասնակցող մյուս բոլոր ժողովուրդների մշակույթին և ազգային արժեքներին:

Արաբացին կարողանում է հստակ և մանրամասն մշակված ռազմավարության և նպատակային ռազմական գործողությունների շնորհիվ միավորել տեղական ուժերը և կենաց ու մահու կռիվ մղելով թոթափել թուրքական լուծը, որի արդյունքում Բրիտանական Կայսրությունը Մերձավոր Արևելքում ճանաչվում է միակ ամենահզոր ու ամենակարող երկիր:

Այժմ վերլուծությունների միջոցով փորձենք հասկանալ հայ ժողովրդի նկատմամբ Լորենսի ընդգծված ատելությունը, որը սակայն ինչպես կտեսնենք մեր հետազոտության ընթացքում, առավելապես ի հայտ է գալիս Ստեֆենսին տրված հարցազրույցում` Այդ անտանելի հայերը վերնագրով:

(Նկար 11)

6. The Young Turks had killed the Armenians, not because they were Christians, but because they were Armenians; and for the same reason they herded Arab Moslims and Arab Christians into the same prison, and hanged them together on the same scaffold.

Երիտթուրքերը հայերին կոտորել էին ոչ թե նրա համար, որ նրանք քրիստոնյա են, այլ այն պատճառով որ հայ էին. Հենց այդ նույն պատճառով թուրքերը արաբ քրիստոնյաներին արաբ մուսուլմանների հետ նախրի նման քշում, լցնում էին հենց այդ նույն բանտերը, ու կախաղան էին բարձրացնում նույն կառափնարանում:

Կրկնության և զուգահեռականության միջոցով (1. not because...but because; 2. the same reason, the same prison, the same scaffold) փոխանցում է իր ուղերձը շեշտադրելով այն: Երկրորդ դեպքում, զուգահեռական կառույցում անվանական բաղադրիչի փոփոխությամբ (reason, prison, scaffold) ընդգծվում է իրավիճակի անհուսությունը, որով իրացվում է ներազդում ընթերցողի կամքի ու մտքի վրա:

Երիտթուրքերի զոհերը մի շատ մեծ մեղք էին գործել, մեղք, որը միավորում էր նրանց. դա նրանց ազգային ինքնությունն էր` ՀԱՅ: Հենց այդ նույն ազգային պատկանելության պատճառով խողխողվում էին արաբները, թե մուսուլման, և թե քրիստոնյա: Թուրք չլինելը արդեն մեծ մեղք էր... ու նրանք պետք է ենթարկվեին էթնիկ զտման, սակայն Լորենսը չի գործածում այս սարափազդու արտահայտությունը. Փոխարենը նա ընտրել է ավելի երկար, բայց ազդեցիկ բացատրությունը, որն առավել մեծ տպավորություն է գործում ընթերցողի վրա, ասես նրան նախապատրաստում է մինչև ամենակարևոր տեղեկատվությանն իրազեկելը: Նախադասության մեջ but և and շաղկապների գործածությունը ձեռք է բերում լրացուցւչ համատեքստային արժեք` նրանք ընդգծում են թուրքական մարդատյաց և հրեշավոր քաղաքականությունը այլ ազգերի նկատմամբ:

Իսկ for, into, on նախդիրները լրացուցիչ հուզականություն ու դրամատիզմ են հաղորդում ստեղծված անելանելի վիճակին: Հատկանշական է, որ թուրքերի հերոսական գազանությունների մասին խոսելիս, Լորենսը լոկ փաստեր է փոխանցում` աշխատելով ձեռնպահ մնալ գնահատողական երանգներ պարունակող ածականների գործածությունից, սեփական կարծիքն ու դիրքորոշումը բացեիբաց հայտնելուց: Փաստերն ավելի պերճախոս են նման պարագայում:

Բրիտանական գաղտնի հետախույզը հասցրել էր մանրակրկիտ ու հրաշալի կերպով ուսումնասիրել հայերին, նրանց կյանքի ոճն ու գործելակերպը, նախասիրություններն ու ազգային նկարագիրը, ազգային իմաստնությունը, ազգային վարքագիծը: Լորենսի բացասական վերաբերմունքը հայերի նկատմամբ գրքում չի ընդգծվում, բայց այնուամենայնիվ, այն խիստ շոշափելի է 1919 թվին Ստեֆենսին տրված հարցազրույցում (Armenians Are Impossible), որի մասին արդեն հիշատակել ենք:

(Նկար 12)

7. …why we Americans should go halfway around the world to take charge of the Armenians and not only save them from the Turks, Greeks, French, Italians, British and themselves, but, somehow, to save ourselves from ourselves and them. He said, for example, that the Armenians were "the last word in human impossibility."

Ամենահետաքրքրականն այս հատվածում այն է, որ themselves և ourselves դերանունները to save / փրկել բայի հետ շատ դիպուկ են արտահայտում հեղինակի միտքը` հայերը ակնկալում են, որ ամերիկացին և այլ ազգերը պետք է իրենց փրկեն թուրքից և մյուսներից, ինչպես նաև հենց իրենցից` հայից to save them from themselves: Այս նախադասությամբ փոխանցված ուղերձը վկայում է, որ Լորենսը շատ ուրույն կերպով է ընկալում հային, որը խիստ առնձնահատուկ վարքագիծ է ցուցաբերում... Համատեքստը ավարտվում է անսպասելիորեն կազմված բառակապակցությամբ the last word in human impossibility (անհնարինության ու անտանելիության անհավատալիորեն բարձրագույն աստիճանն են մարդկային պատմության մեջ): Այս միտքը հայերեն կարելի է ձևակերպել` հայերը այնքան ահավոր ու անտանելի են, որ նմանը ողջ աշխարհում չկա, քանի որ ոչ մի այլ ժողովուրդ չի սպասում, որ օտարը գա ու իրենց փրկի հենց իրենցից:

Հաջորդ օրինակի վերլուծությունը բացահայտում է մի մերկապարանոց ճշմարտություն` հայերի հետ կապված Լորենսի անբացատրելի կարեկցանքը, թե փորձը նրան թույլ էր տալիս հասկանալ թուրքին, և ոչ միայն թուրքին, այլև հայերի մյուս հարևաններին, որոնք հավերժ փորձեր էին անում աշխարհի երեսից իսպառ ջնջելու այդ որբ ու անտեր ցեղը: (Նկար 13)

8. ….he had some inexpressible sympathy or—let me rather say—some knowledge or experience of the Armenians that gave him a human understanding for the Turks (and all the other near neighbors of the Armenians), who are forever trying to kill off this orphan race.

Օգտագործելով orphan որբ, անտեր մակդիրը Լորենսը բացահայտում է համաշխարհային հանրության դաժան անտարբերությունը հայերի նկատմամբ, ավելին, race գոյականը նվաստացուցիչ է հնչում, երբ գործածվում է հայ երևույթի փոխարեն: Այդպիսի հարուստ մշակութային ժառանգության կրող ազգը նսեմանում հասնում է ցեղի մակարդակի: Գործածելով orphan race արտահայտությունը, ամենայն հավանականությամբ Լորենսը ցանկանում է ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ ոչ մի ազգ մտահոգված չէր հայի ճակատագրով, իսկ հայերն էլ, ամենայն հավանականությամբ, իրենք էլ էին անտարբեր սեփական ճակատագրի հանդեպ:

(Նկար 14)

Եվ այսպես, հայկական հարցի միակ ճիշտ լուծումը, ինչպես հարցազրույցից իր համար պարզում է Ստեֆենսը, հայերի բնաջնջումն է, իսպառ բնաջնջումը….. և...Լորենսի համար ցանկալի էր, որ դա իրագործվեր ամերիկացու ձեռքով…

9. So he did not say that the Armenians should be killed off. He only gave me the impression, at the time, that that was the sole solution of the Armenian problem; and that that was his reason for desiring us Americans to take on the job.

Հետևյալ sole solution (հիմնավոր, միակ ճիշտ լուծումը) գոյական+գոյական բառակապակցական շարույթում վերոբերյալ նախադասության մեջ ասես լինի ամենակարևոր գաղափարի կրողը: Այն հնչում է իբրև անթաքույց որոշում, անելանելի փակուղի, ու հավերժ ճակատագիր մի ամբողջ ազգի համար, որի մեղքը իր ազգային ինքնությունն է` հայ լինելը:

Այս որբ ու անտեր ցեղը orphan race աշխարհի երեսից ջնջելու գաղափարը դեռ ամենասարսափելին չէ: Ամենասարսափելին այն է, որ հարցազրույցից պարզում ենք, որ, ըստ Լորենսի արտահայտած «մտահոգության» մնացած բոլոր հակառակորդ ցեղերը երբեք, այդպես էլ չէին կարողանում գործը մինչև վերջ հասցնել, որովհետև նրանք հենց բավարարում էին «հային վերացնելու» իրենց «գեղագիտական հաճույքը» գործը կիսատ թողնում, հեռանում էին, միչդեռ գործը պետք էր ավարտին հասցնել` այսինքն ոչ մի հայ չպետք է կենդանի մնար...

(Նկար 15)

Ստեֆենսի համար պարզ է, որ Լորենսն ինքը չի ցանկանում, որ նման պատասխանատու գործը կատարվի թուրքի ձեռքով, որովհետև թուրքը կոպիտ է ու տարօրինակ պատրաստակամություն է ցուցաբերում այդ հարցում, նաև քրիստոնյա չէ: Լորենսն այդ գործի համար հարմար չի տեսնում նաև հույնին, որովհետև հույները հայերի հարցում չափից դուրս շատ են հաճույք վայելել և արդյունավետ էլ չեն գործել, նրանք ընդհանրապես ոչ մի գործ ավարտին չեն հասցնում. միշտ հեռացել են հային սպանելու հաճույքը բավարարելուց անմիջապես հետո` հոգ չտանելով, որ վերջին հային մահացած տեսնեն:

(Նկար 16)

Լորենսը անկեղծորեն, միգուցեև ափսոսանքով նկատում է, որ հայը միշտ վայելում է աստծո օրհնանքը, որի պատճառով էլ չի վերանում, չի ոչնչանում աշխարհի երեսից: Լորենսն ընդգծված դժգոհ է, երբ ասում է, որ հայերը վերահսկում և կազմակերպվածություն են ցուցաբերում մանկածնության հարցում (they produce offsprings in a controlled and organized way): Այդ դժգոհությունն առավելապես դրսևորվում է to breed բայի ոճական կրկնության միջոցով գործածված Past Indefinite ժամանակային ձևում- bred and bred and bred, բազմացան ու բազմացան ու բազմացան, այս կերպ ցույց տալով հայի բազմացման անցանկալի ու շարունակական լինելը, և, ապա, to spread բայի Participle I ձևի կրկնության միջոցով- spreading and spreading, նկատի ունի տարածվում ու տարածվում են աշխարհով մեկ` առանց դադար առնելու: Նա դժգոհում է, որ միլիոններով հայեր կան ամենուրեք, որ հայերը բարի են, ենթարկվող, չըմբոստացող, հաճելի, գրավիչ արտաքինով...

10. Even when they all went at the task together they invariably left a couple here and a couple there: Adams and Eves who, the moment one's back was turned, bred and bred and bred so that the next time one visited Armenia there were the Armenians as before, millions of them, all meek and lovely, but busy by day at business and at night secretly breeding and slyly spreading and spreading….

Օրինակի վերլուծությունից պարզվում է, որ նախադասության վերջնահատվածում s, p, b հնչյունները բաղձայնույթ կազմելով ստեղծում են գաղտնիության մթնոլորտ, որը չափազանց նպաստավոր է բազմանալու և աշխարհով մեկ սփռվելու համար (breeding and spreading) . Լորենսը slyly մակբայի միջոցով, որն այս պարագայում ավելի շուտ լռելյայն իմաստն ունի քան խորամանկ, փորձում է ցույց տալ, որ հայերը չեն աղաղակում իրենց համար էական նշանակություն ունեցող հարցերի մասին, այլ լռում են ու գործում: Հաջորդ պարբերությունից տեղեկանում ենք, որ գործարար անգլիացին մտածում է մեծ, կարևոր բաների մասին, ինչպիսիք են նավթը, հանքանյութը, ծովը, և անգլիացին հարմար չէ հայերին տեղը տեղին բնաջնջելու համար ( they are not fit for a perfect massacre of the Armenians), և բացի այդ, անգլիացին երազանք ունի դեռ իրականացնելու` նա դեռ պետք է համաշխարհային կառավարություն ստեղծի (they still have a dream- a world government must be founded …):

Լորենսն համոզված է, որ հայը տնտեսելու պակաս չի զգում, որ հային, հաջողության հասնելու համար, անգլիացին ու ամերիկացին պետք է տքնաջան աշխատել սովորեցնեն: Հայը դառնում է բժիշկ, իրավաբան ...բայց դժբախտաբար բոլոր այդ հին, պատմություն ունեցող ազգերը, որ մի ժամանակ քաղաքակիրթ են եղել և տիրել են աշխարհին ու աշխատեցրել, կորցրել են աշխարհը վերահսկելու հնարավորությունը: Նրանք առաջ են անցել բոլորից տրամաբանությամբ, հոգեբանությամբ, ֆիզիոլոգիապես: Անգլերեն տարբերակը հնչում է հետևյալ կերպ` They have gone forward logically, psychologically, physiologically. Այստեղ logically արմատը կրկնվում է երեք անգամ` երեք տարբեր բառերի մեջ որոշակի` խոսքին որոշակի կարևորություն, տրամաբանականություն և հանդիսավորություն հաղորդելու համար: Լորենսը կարծում է, որ հայը անտարբեր է ծանր աշխատանքի նկատմամբ, բայց հայը պետք է աշխատի Հայաստանի համար, և ոչ թե Հայաստանը` հայի (The Armenians should work for Armenia and not Armenia for the Armenians.): Հայերի նման հին քաղաքականություն ունեցած ազգերը ծույլ չեն: Բայց միևնույն ժամանակ հայերը չափազանց խելացի են, որպեսզի ուրիշների համար աշխատեն (They are too intelligent to work for others.) : Լորենսը ոչ մի պահ չի վարանում ասել, որ հայերը բնույթով շահագործողներ են (They are exploiters themselves.): Նա համոզված է, որ քաղաքակրթության առումով հայերը ամենախելացին են, ամենաընտրյալն են, զարգացածության ամենաբարձր աստիճանն ունեցող ժողովուրդն են աշխարհում (The Armenians, Lawrence is sure, are the most intelligent, the most perfectly selected, the most highly developed race in the world— from the civilized point of view) : Ածականների գործածությունը գերադրական աստիճանով հատուկ կարևորություն են հաղորդում հայի այն ազգային հատկանիշներին, որոնք օտարերկրացուն շատ էական են թվում: Շարունակելով իր միտքը, Լորենսը հետաքրքրքկան բացահայտումներ է անում` հրեաները հայերի նկատմամբ տածում են նույն զգացումները, ինչ հակասեմիտիստ եվրոպացին զգում է հրեայի նկատմամբ, նույնը և մյուսները...Ըստ Լորենսի բոլոր ազգերն էլ զգում են, որ հայը, անկասկած, իրենց բոլորին էլ անպայման ստիպելու է աշխատել... Եվ ահա այստեղ Լորենսը ակամայից խոստովանում է, որ հայերը ունեն այն բոլոր հատկանիշները, որ հրեաներն ունեն, դրան ավելացրած այն բոլորը, որ մնացած ժողովուրդներին է հատուկ, և, ամենակարևորը, հայերը նաև քրիստոնյա են (The Armenians are all that the Jews are, plus all that all the other races are—and they are Christians besides!"): Ազգին ավելի հրաշալի ու իդեալական բնութագրել հնարավոր չէ: Բայց և միևնույն ժամանակ հայը չպետք է Հայաստան ունենա, որովհետև նա ցանկանում է ապրել ծովափին, մեծ քաղաքներում, վարձով տալով, շահույթ ստանալով, ակցիաների վաճառքից ստացած եկամտով, կապիտալից և ուրիշի ծանր աշխատանքից ստացված գումարներով: Հայն իր բնույթով ԱՆՎՆԱՍ է (They are harmless.), նա ցանկանում է ծախսել` ոչինչ չանելով: Հայերը կարող են ոչինչ չանել ու չծախսել: Նրանք ձեռք են բերում ու կուտակում են, եթե բան են վաճառում ապա այդ գումարով մի ուրիշ բան գնելու համար միայն: Լորենսն համոզված է, որ բնական էվոլուցիոն զարգացումը մեծ «չարչարանքներ» է կրել այդ աստիճանի կատարյալ առևտրական ոգի ունեցող հայ ազգի զարգացումն ապահովելու համար, իսկ հայի մոտ այդ աստիճանը ձգտում է անսահմանության (And the Armenians are the nth degree.): Եթե հային հնարավորություն ընձեռվի, նա ողջ մոլորակի բնակչությանը կստիպի աշխատել, և, հենց սա էլ, ըստ Լորենսի, հայտնի է թուրքին, ով սարսափում է այս մտքից, հույներին էլ, մյուս ազգերին էլ է այս միտքը ահաբեկում:

(Նկար 17)

Եվ հենց այս պահին է, որ Լորենսն արտահայտում է հայի նկատմամբ իր հստակ դիրքորոշումը` այս համարյա ամենակատարյալ ազգը պետք է ամենակատարյալ կերպով բնաջնջվի (perfect massacre): Այս ածական+գոյական բառակապակցական շարույթը հեղինակի մտադրության կրողն է: Լորեսն համոզված է, որ այսպիսի ազգը պետք է վերանա, բնաջնջվի, միմիայն որովհետև ամենադրական մարդկային հատկանիշների կրողն է, քանզի այդպիսի կատարյալ ազգը համայն մարդկության համար սոսկալի վտանգ է ներկայացնում: Ահա Լորենսի սահմռկեցուցիչ դատավճիռը այն ազգի համար, որն արարող է, անվնաս, տնտեսող, խելացի, կատարյալ արտաքինով, որն առաջ է անցել մնացած բոլոր ազգերից…և հենց այս հատկանիշների պատճառով հայն իրավունք չունի ապրելու:

Եզրափակելով ասենք, որ Լորենսը ոչ միայն հաջողակ հետախույզ էր, և բրիտանական լրտես, ով Մուստաֆա Քեմալին հավաքագրել էր լրտեսության` Բրիտանական Կայսրության օգտին, այլև արևելյան մշակույթների հրաշալի գիտակ էր, որի անձնական դիտարկումները մշակութաբանության և ռազմական ոլորտներում յուրահատուկ արժեք են ներկայացնում: Հայերի նկատմամբ իր բացասական դիրքորոշումով հանդերձ` Լորենսը հրաշալի հասկացել է, որ հայը երբեք չի վերանա, չի ենթարկվի բնաջնջման, որովհետև գիտի, թե ինչպես կարելի է լռելյայն բազմանալ ու շատանալ:

(Նկար 18)

(Նկար 19)





Գրականության ցանկ


1. https://www.facebook.com/ajax/messaging/attachment.php?attach_id=cdedfa3ae532d48b72f5db155100b9e6&mid=mid.1392185532567%3A92b24ac853e53ac152&hash=AQA4PiftzRsJq9dD

2. http://www.historylearningsite.co.uk/lawrence_of_arabia.htm%D5%A1%D5%B5%D5%B8

3. 19 MAY 2008 2471) Armenians Are Impossible: Interview with Lawrence of Arabia in 1919 By Lincoln Steffens

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13138 | 0
01:01, 08.12.2017
30004 | 0
23:45, 27.08.2017
21797 | 0
наверх