Ես որոնում եմ արտացոլանքդ Երկնի ու երկրի ծանծաղուտներում, Եվ վայելքների մարջաններն են զույգ Առկայծում ծովի հեռու խորքերում: Բայց մենակատար բվեճներն ահա Խաբկանքն են մռայլ գիշերով ներկում. Ախ դեռ երկնքի ոսկեթել մաղում Մեծ արջի պարզած թաթն եմ որոնում... Պահը համբարձման մեհյանդ է վերից Խորհրդավորության շղարշով պատում, Նմանակումդ է մարմինն աղջկա, Սակայն աչքերն են պաղ ու անարյուն: Իմ թաց հայացքի գոլ գուրգուրանքից Մերկանում է նա պարզ ու ցանկալի. Ստինքներն են ձիգ արևով շողում, Մինչդեռ ձեռքերս են վախվորած դողում: Ես որոնում եմ արտացոլանքդ Երկնի ու երկրի ծանծաղուտներում, Եվ վայելքների մարջաններն են զույգ Առկայծում ծովի հեռու խորքերում: |