МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +27 °C Завтра+27 °C
Լեռ Կամսար, Այսօր Լենինի ծննդյան օրն է
20:07, 22.04.2014
2260 | 0

Այսօր Լենինի ծննդյան օրն է

«Հոկտեմբերյան հեղափոխության» հեղինակ Լենինը իսկապես որ աղվես է եղել, համաշխարհային աղվես, եթե կարելի է այսպես ասել։
Եվ իսկապես։ Ռուս ժողովուրդը, որ այդ հեղափոխությունը կատարեց՝ խոմ չվերցրե՞ց Լենինի գրած հիսունհինգ հատորները կարդաց, համոզվեց սոցիալիզմի անհրաժեշտությանը ու նոր զենք վերցրեց։ Ո՛չ։ Լենինը, իր գրքերը մի կողմ թողած, ուղղակի խաբեց բանվորին ու գյուղացուն։ Խոստացավ վերջ տալ պատերազմին՝ դրանով զինվորին խաբեց, ասաց հողը գյուղացուն՝ դրանով էլ գյուղացուն խաբեց։ Հետագայում ո՛չ զինվորը խաղաղություն ստացավ, ո՛չ գյուղացին՝ հող։ Զինվորը կանչվեց երկարատև եղբայրասպան պատերազմի, իսկ գյուղացուն ոչ միայն հող չտվեց, այլև իր ունեցածն էլ ձեռքից խլեց և կոլխոզ քշեց ձրի աշխատելու։
Ահա՛ քեզ «հոկտեմբերի» տված բարիքը։
Ասացե՛ք, ո՞ր շունշանորդի աղվեսն այսպես անողորմ խաբեց իր զոհին։ Ուրեմն ասենք.
-Այո՛, Լենինը համաշխարհային աղվես է. նրան պակասում է միայն փառահեղ համաշխարհային... պոչ։
Լեռ Կամսար

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13130 | 0
01:01, 08.12.2017
29998 | 0
23:45, 27.08.2017
21776 | 0
наверх