МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +26 °C Завтра+28 °C
«Մարդն ով դադարել է գումար ծախսել»
23:20, 03.05.2012
6148 | 2

51-ամյա ամերիկացի Դանիել Սուելոն արդեն 12 տարի է, ինչ գումար չի ծախսել: Նա բնավում է Յուտա նահանգի քարանձավներում, տեղեկացնում է «Դեյլի Մեյլ»-ը:


Սուելոն վերջին անգամ 2000թ. ծախսել է իր 30 դոլարը և մեկնել անապատ` նոր կյանք սկսելու նպատակով:


Մարկ Սանդենը` Սուելոյի ընկերը մի քանի անգամ ընկերջն այցելելուց հետո նրա կենսագրության մասին գիրք է գրել:


«Մարդն ով դադարել է գումար ծախսել» վերնագրով գրքում Սանդենը նկարագրել է քարանձավաբնակի ողջ կյանքը, նրա անձնական պատմությունը:


«Սկզբում ես կարծեցի թե Սուելոն խելագարվել է, սակայն ավելի ուշ, 2008թ.-ի տնտեսական ժգնաժամից հետո աստիճանաբար սկսեցի հասկանալ նրան: Եթե աշխարհում ավելի շատ մարդ ապրեր Սուելոյի նման աշխարհի կործանումը շատ ավելի ուշ կլիներ», - ասել է Սանդենը:


«Իմ փլիսոփայությունը հետևյալն է` ես օգտագործում եմ միայն այն ինչն անվճար հասանելի է բոլորին», - ասել է Սուելոն, հավելելով, որ եթե մարդ գումար ունի ուրեմն կապիտալիստական համակարգի բաղկացուցիչ է:


Քարանձավում Սուելոն միանգամայն ազատ մարդ է իրեն զգում, նա քնում է ժայռերում, սնվում է որսված կենդանիներով, խմում է աղբյուրի ջուր և լոգանք ընդունում գետնախորշերում: Նրա հիմնական զբաղմունքն ընթերցանությունն է:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Անուշ Քոչարյան
08:43, 25.04.2024 - Tereza Mikaelyan
69 | 0
наверх