МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +9 °C ... +21 °C Завтра+21 °C
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԳԻՇԵՐՎԱ «ՀԵՐՈՍՆԵՐԻ» ՀԱՄԱՐ
21:58, 11.06.2014
22518 | 0
1. ամուսնական առաջին գիշերվանից առաջ խուսափեք ալկոհոլից, որը խեղաթյուրում է ոչ միայն զգացողությունները, այլև ազդում է վարքային դրսևորումների վրա: Ալկոհոլը բացասական ազդեցություն ունիպտղի զարգացման վրա, իսկ առաջին սեռական հարաբերության ժամանակ բեղմնավորումը բնավ չի բացառվում,
2. կույս զուգընկերուհու հետ սեռական ակտը կարելի է սկսել միայն երկար նախերգանքից հետո: Կուսազրկման ժամանակ գգվանքները յուրօրինակ «նարկոզ» են, և որքան արդյունավետ դրանք լինեն, այնքան անցավ կանցնի «վիրահատությունը»: Իսկ լավագույն նարկոզը, իհարկե, կլինի օրգազմը: Զուգընկերուհուն դրան հասցնելու համար պետք է ամենաանմիջական ուշադրությունը դարձնել նրա ծլիկին: Ամուսնական առաջին գիշերը կանանց զգալի մասը հեշտոցային օրգազմ չի զգում, փոխարենը ծլիկային օրգազմը զուգընկերուհու մեջ առաջին սեքսուալ փորձից կթողնի հաճելի տպավորություն: Մի խոսքով` խրախուսելի է ավելի երկար ժամանակ տրամադրել սիրախաղին` ներգրավելով կնոջ առավել զգայուն էրոգեն գոտիները՝ նրան հնարավոր ցավից շեղելու նպատակով,
3. հեշտոցի խոնավացման համար անհրաժեշտ է օգտագործել լյուբրիկանտներ (քսուքներհեշտոցի խոնավացումը ապահովելու համար), քանի որ երբեմն տագնապի և լարվածության հետևանքով հեշտոցը բավարար կամ ընդհանրապես չի խոնավանում, և առնանդամի ներհրման պահին կարող է տհաճություն կամ ցավ առաջանալ: Այդ առումով ցանկալի է, որ զուգընկերն էլ առնանդամին քսուքքսի հեշտոցի բնական խոնավացումը լրացնելու համար,
4. դեֆլորացիային ձեռնամուխ եղեք միայն այն բանից հետո, երբ զուգընկերուհու հեշտոցը կխոնավանա և կմեծանա: Ներհրեք առնանդամը արագ, վստահ շարժումով, սակայն ոչ մի դեպքում` կտրուկ,
5. կինը կարող է համոզված լինել, որ առնանդամի ներթափանցումն ավելի հեշտ կլինի, եթե ոտքերըծնկներում ծալված լինեն, իսկ ազդրերը լայնորեն կողմ տարված: Եթե ոտքերը պարզված պահվեն, կուսաթաղանթի պատռվածքը կլինի կտրուկ և ցավոտ,
6. հենցոր զուգընկերը մտցնի առնանդամը, ցանկալի է մի թեթև լարել որովայնի մկաններն այնպես, կարծես փորձելովհեշտոցիցինչ-որ բան դուրս մղել: Սա կբացառի հեշտոցի մկանների միաժամանակյա սպազմը և կթեթևացնի զուգընկերոջ վիճակը: Իսկ եթե զուգընկերն էլ սեքսուալ փորձչունի, ապա ավելի լավ է զուգընկերուհին մի ձեռքովուղղի առնանդամը, իսկմյուսով բացված պահի սեռական ամոթաշուրթերը,
7. զուգընկերեւհու հետպետք է առավելագույնս նուրբ լինել, նրան ասել ինչ-որ մեղմ, հաճելի բան: Ցանկալի է միացնել թեթև, մեղեդային երաժշտություն: Այս ամենը կօգնի զուգընկերուհուն թուլանալ մոռանալով վախի մասին,
8. պետք է գործել շատ վստահ և վճռական. տատանումները և հապճեպությունը զուգընկերուհու ամուսնական առաջին ամուսնական գիշերը կվերածեն իսկական փորձության: Իսկ դա սպառնում նրան սեքսուալ նևրոզների մի ողջ փնջով: Հետևաբար, կուսազրկումը պետք է կատարի միայն փորձառու ու, գլխավորը, ինքնավստահ տղամարդը,
9. բարդ և խիստ պատասխանատու «առաքելությունը» կատարելուց հետո ցանկալի է համբուրել զուգընկերուհուն (հարսնացուին), նրան նուրբ խոսքեր ասել: Այդ պահին նրան կենսականորեն անհրաժեշտ են զուգընկերոջ ուշադրությունն ու հոգատարությունը: Իմաստուն քայլ է նշանավոր իրադարձությունից անմիջապես հետո անկողնում տոնական ընտրիք կազմակերպել:
Թեև ամուսնական առաջին գիշերը պետք է լինի անկրկնելի և առանձնահատուկ, այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ յուրաքնչյուր սեռական հարաբերությունպետք է իր բնույթով լինի յուրովի և նախորդիցտարբերվի, ինչն էլ ներդաշնակ սեռական կյանքի գրավականն է:
Пресс-секретарь: www.18plus.am
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
www.18plus.am
наверх