МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +29 °C Завтра+29 °C
Ողբերգական ավտովթար Երևանում. վթարի են ենթարկվել հարսանիքի մասնակիցները. կա 1 զոհ, 4 վիրավոր…video 18+
23:03, 01.07.2014
4244 | 0

Այսօր՝ հուլիսի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00: 10- ի սահմաններում Սեբաստիա և Վեգներ փողոցների խաչմերուկում բախվել են Մասիս քաղաքի բնակիչ, 34-ամյա Արայիկ Խաչատրյանի վարած Ваз 21083 մակնիշի 35 LT 228 համարանիշի և Երևանի բնակիչ, 31-ամյա Կարապետ Խարդալյանի վարած BMW մակնիշի 33 ՏP 016 համարանիշի ավտոմեքենաները:



Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ваз 21083-ի վարորդ Ա. Խաչատրյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորներ՝ Մասիս քաղաքի բնակիչներ, 29-ամյա Ծովինար Պողոսյանը, 46-ամյա Նվարդ Պողոսյանը, 26-ամյա Արթուր Պողոսյանը և 9-ամյա Արմեն Խաչատրյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մալաթիա» բժշկական կենտրոն, որտեղից Ա. խաչատրյանը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Մահացածին և վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիները՝ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցների հետ: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ, ով վիրավորների հետ մեկնել է հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի մեծ թվով աշխատակիցներ՝ բաժնի պետ Դավիթ Սարգսյանի և բաժնի պետի տեղակալ Արտաշես Վանյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Շտապ օգնության բրիգադները բոլոր վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց, իսկ մահացածին գրեթե 20 րոպե փորձել են օգնություն ցույց տալ, սակայն, դժբախտաբար, վերջինս մահացել է: Դեպքի վայրում հավաքվածները ասել են, որ մահացածը և վիրավոր ուղևորները մասնակցելիս են եղել հարսանեկան արարողության, իսկ ավտոմեքենայում հայտնաբերվել են այդ մասին փաստող մեծ թվով իրեր:

Пресс-секретарь: www.18plus.am
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
www.18plus.am
наверх