«Իմ հայրենիքը և ես» 2015թվականի մարտի 13-ին տեղի ունեցավ IVԲ դասարանի միջոցառումը՝ «Իմ հայրենիքը և ես» խորագրով: Այն նվիրված էր մեր հայրենիքին՝Հայաստանի հանրապետությանը: Աշակերտները ներկայացրին իրենց սերը և նվիրվածությունը հայրենիքին: Ներկայացրին սեփական իրավունքներն ու պարտականությունները: Երդվեցին լինել օրինապահ ու կարգապահ քաղաքացիներ, ունենալ իրենց ներդրումը հայրենիքի շենացման ու բարգավաճման համար, զգալ սեփական անձի կարևորությունը և լինել դրական գործընթացների ակտիվ մասնակից: Ներկայացրին ցեղասպանության խորհրդանիշը՝անմոռուկը՝ «Հիշում եմ ու պահանջում» խորագրով: |