Այսօր` նոյեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 18: 00-ի սահմաններում Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ փողոցի բնակիչ, 32-ամյա Վարուժան Խուրշուդյանը իր վարած Volkswagen Passat մակնիշի 34 NV 801 համարանիշի ավտոմենքենայով Ջերմուկ քաղաքի Մաշտոցի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը արգելափակվել է ավտոմեքենայում, որտեղից նրան դուրս են բերել Ջերմուկի հրշեջ-փրկարարները, ով շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Վայքի հիվանդանոց, որտեղից էլ` Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Մանրամասն ... |