МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +29 °C Завтра+29 °C
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ...
20:02, 14.11.2015
2213 | 0
Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ այսօր Արմավիրի մարզի Մուսա լեռան հուշահամալիրում կայացած միջոցառման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել՝ անդրադառնալով Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին:
«Վեհափառ Տե՛ր, Գերաշնո՛րհ սրբազան հայրեր, Հարգելի՛ հյուրեր, Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք այստեղ ենք՝ նշելու Մուսա լեռան ինքնապաշտպանության 100-ամյա հոբելյանը:
Այն 1915թ. Հայոց պատմության հերոսական դրվագներից մեկն է, որտեղ անգնահատելի ավանդ ունեն ֆրանսիացի մեր եղբայրները: 100 տարի է անցել, բայց մեր երախտագիտության զգացողությունը փոքր-ինչ անգամ չի նվազել:
Սիրելի՛ հայրենակիցներ, Ցավոք, ճակատագրի հեգնանքով մենք այս գիշեր ականատեսը եղանք Ֆրանսիայի սրտում՝ Փարիզում, իր մասշտաբներով աննախադեպ ահաբեկչական գործողությունների իրականացմանը: Բոլորս խորապես ցնցված ենք: Խստագույնս դատապարտում եմ այդ զարհուրելի ու զազրելի գործողությունները, որոնք բազմաթիվ մարդկային անմեղ կյանքեր խլեցին:
Վերջին տարիներին աշխարհի տարբեր երկրներում այսօրինակ անմարդկային բնույթի բռնությունների աճը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Վստահ եմ, որ քաղաքակիրթ հանրության յուրաքանչյուր անդամ պարտավոր է միանալ բոլորիս պատուհասած այս չարիքի դեմ պայքարին: Մենք չենք կարող թույլ տալ, որ բռնությունը, ծայրահեղականությունը, անհանդուրժողականությունը գերիշխեն:

Մանրամասն...
Пресс-секретарь: www.18plus.am
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
www.18plus.am
наверх