МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +29 °C Завтра+29 °C
Գառնեցիները բնապահպանների կարիքը չունեն
14:38, 23.01.2016
3010 | 0
Հունվարի 22-ին հերթական քննարկումը տեղի ունեցավ «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրի վերաբերյալ: Քննարկման ժամանակ պատկան մարմիններն էին մասնակցում, ինչպես նաև Արարատի և Գառնի գյուղի բնակիչները: Քննարկումից և գառնեցիները և արարատցիները գոհ էին, քանի որ, քննարկումն անցավ խաղաղ և փոխըմբռման մթնոլորտում: Ինչպես նշեցին գառնեցիները. «Գառնեցիներս թշնամի չենք մեր հարևան համայնքների հետ, ուղղակի բնակիչներս ունեինք տեղեկատվության կարիք, և այս քննարկումն տեղին էր և հաջողված, մեզ հուզող հարցերին մասնագետները տվեցին սպառիչ պատասխաններ: Կարծում ենք, որ այսօր մեր քննարկմանը խանգարեցին բնապահպանական ակտիվիստները, քանի որ գառնեցին իրենց կարիքը չուներ, մենք ունեինք քննարկման կարիք և շնորհակալ ենք մասնագետներին և կազմակերպիչներին, որ այս քննարկումը տեղի ունեցավ: Կարծում ենք կգա այն օրը, որ ջրի առատությունից գոհ կլինենք և գառնեցիներս և արարտցիները, - իրենց խոսքում նշում էին գյուղացիները:
Автор: Mamul.am
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Mamul.am
наверх