МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +28 °C Завтра+28 °C
Եզր Հեռուստասերիալ
22:41, 13.07.2017
9043 | 0
«Եզր» (անգլ.՝ Fringe), ամերիկյանգիտաֆանտաստիկ հեռուստասերիալ։ Հեղինակը Ջեֆրի Ջեյկոբ Աբրամսն է։ ԱՄՆ-ում պրեմիերան տեղի է ունեցել 2008 թ.-ի սեպտեմբերի 9-ին FOX, CTV և Aհեռուստաալիքներով, իսկ վերջի սերիան հեռարձակվել է 2013 թվականի հունվարի 18-ին։ Հեռուստասերիալը կազմված է 5 եթերաշրջանից և 100 սերիայից։ Հեռուստասերիալի առաջինից չորրորդ եթերաջրջանները ցուցադրվել են Հ1 հեռուստաալիքով 2014թ.-ին, հայերեն կրկնօրինակմամբ։

-ի (Հետաքննությունների Դաշնային Բյուրո) հատուկ գործակալ Օլիվիա Դունհամին հանձնարարում են աշխատել գիտնական Ուոլթեր Բիշոփի և Փիթեր Բիշոփի (Ուոլթերի որդու) հետ, երբ նրա գործընկեր Ջոն Սքոթը անբացատրելի հանգամանքներում վիրավորվում է, ապա մահանում։

Հանելուկային իրադարձությունները հաջորդում են միմյանց։ Թվում է, թե ինչ-որ մեկը փորձարկումներ է կատարում մարդկության վրա։ Դրանց հետաքննությամբ զբաղվում է «Եզր» թիմը, որին աջակցում է «Մեսիվ Դայնեմիկ» ընկերությունը իր գերժամանակակից տեխնոլոգիաներով։ Այդպիսի տարօրինակ դեպքերը ստանում են «Մոդել» անվանումը։

Ուոլթերը կարծում է, թե այդ երևույթները տարիներ առաջ իր գործած սխալի հետևանքն են։ Պարզվում է, որ գոյություն ունի զուգահեռ տիեզերք, որտեղ բնակվում են մեր տիեզերքի մարդկանց նմանակները։ Ուոլթերը, չկարողանալով փրկել իր որդուն՝ Փիթերին, անցնում է մյուս տիեզերք՝ խախտելով հավասարակշռությունը և այնտեղից վերցնում մահացու հիվանդ Փիթերին։ Ուոլթերը փրկում է Փիթերին և պահում այս տիեզերքում։

Գոյություն ունեն նաև տարօրինակ մարդիկ, որոնց անվանում են դիտորդներ։ Հետագայում պարզ է դառնում, որ այդ բոլոր անբացատրելի երևույթները դիտորդների պլանի մի մասն էին կազմում։ Այդ ընթացքում Ուոլթերը և Փիթերը ավելի են մտերմանում, իսկ Օլիվիան և Փիթերը դառնում են ավելին, քան պարզապես ընկերներ։

Զուգահեռ տիեզերք

Զուգահեռ տիեզերքում ապրում է Փիթերի իսկական հայրը՝ Ուոլթերնեյթը, որը, իր տիեզերքի կրած վնասների և որդու անհետացման վրեժն է լուծում՝ ուղարկելով այս տիեզերք կերպարանափոխվողներին։ Զուգահեռ տիեզերքում ապրող Օլիվիան անցնում է այս տիեզերք, երբ մեր տիեզերքի Օլիվիան մնում է մյուս տիեզերքում։ Օլիվիան կատարում ‡է իր հանձնարարությունը՝ ձևանալով որպես այս տիեզերքի Օլիվիա։ Նա գտնում է մի ինչ-որ մեքենայի մասեր, որը հետագայում պետք է ոչնչացներ այս տիեզերքը։ Սակայն տիեզերքների միջև շուտով խաղաղություն է հաստատվում, որովհետև Փիթերը, մտնելով այդ մեքենայի մեջ, ստեղծում է կամուրջ երկու տիեզերքների միջև, որն էլ կայունացնում է զուգահեռ տիեզերքների վիճակը։

Դիտորդներ

Դիտորդները գերմարդկային հատկություններ ունեցող էակներ են՝ ստեղծված 2167 թ.-ին լաբորատորիաներում։ Նրանք կարող են ճանապարհորդել ժամանակի միջով, փոխել վերջինիս ընթացքը, կարդալ մտքեր։ Դիտորդներին այդպիսի բացառիկ հատկություններ է շնորհում փոքրիկ մի սարք՝ տեղադրված նրանց մարմնի մեջ։

ԱնունըԴերակատարըՏեղեկությունԴերը
ՀԴԲ-ի հատուկ գործակալ Օլիվիա Դունհամ Աննա Տորվ Նրան է փոխանցվել Ջոն Սքոթի գիտակցության մի մասը։ Եղել է այն երեխաներից, որոնք ենթարկվել են Ուոլթերի և Վիլյամ Բելի փորձարկումներին։ Կորտեքսիֆանի շնորհիվ նա կարողանում է մտքով առարկաներ տեղաշարժել։ Հարազատներն են քույրը և զարմուհին։ Տիրապետում է արաբերեն-ին, չինարեն-ին և գերմաներեն-ին։ Հիմնական (2008-2013)
Փիթեր Բիշոփ Ջոշուա Ջեքսոն Ուոլթեր Բիշոփի տղան։ Ի սկզբանե չի ունենում լավ հարաբերություններ հոր հետ, սակայն օգնում է նրան և բացատրում Ուոլթերի անհասկանալի մտքերը։ Փիթերը զուգահեռ տիեզերքից է։ Նա, մտնելով իր համար նախատեսված հատուկ մեքենայի մեջ, ստեղծում է կամուրջ երկու տիեզերքների միջև, բայց ինքն անհետանում է ժամանակային գծից։ Խոսում է անգլերեն, արաբերեն, պարսկերեն, կանտոնյան, չինարեն, իսպաներեն, և ռուսերենլեզուներով։ Հիմնական (2008-2013)
Բժիշկ-գիտնական Ուոլթեր Բիշոփ Ջոն Նոուբլ Բժիշկ-գիտնական՝ հաճախ անհասկանալի պահվածքով։ Նա խախտել է երկու տիեզերքների միջև հավասարակշռությունը։ Իր գործընկերոջ՝ Վիլյամ Բելի հետ ստեղծել է կորտեքսիֆանը, որը պահպանում է երեխաների հատուկ ունակությունները։ Հոգեբուժական հիվանդանոցում անցկացրել է 17 տարի։ Հիմնական (2008-2013)
Հատուկ գործակալ Ֆիլիպ Բրոյլես Լենս Ռեդիկ Գնդապետ, Ազգային անվտանգության գործակալ։ Հիմնական (2008-2013)
ՀԴԲ-ի կրտսեր գործակալ Աստրիդ Ֆարնսուորթ Ջեսիկա Նիկոլ Օլիվիայի օգնականը, որը աշխատում է Ուոլթերի հետ լաբորատորիայում։ Հիմնական (2008-2013)
Նինա Շարփ Բլեր Բրաուն «Մեսիվ Դայնեմիկ» -ի տնօրենը։ Հիմնական (2008-2013)
Հատուկ գործակալ Չարլի Ֆրենսիս Կյորկ Ասևեդո Օլիվիայի գործընկերը, ով սպանվում է կերպարանափոխվողի կողմից։ Հիմնական (2008-2009), էպիզոդային (2009-2010) ՝ սերիա 1-4, 11
Հատուկ գործակալ Ջոն Սքոթ Մարկ Վելլի Օլիվիայի նախկին գործընկերը և սիրելին։ Հիմնական (2008-2009) ՝ սերիա 1-13
Բժիշկ-գիտնական Վիլյամ Բել Լեոնարդ Նիմոյ Ուոլթերի նախկին գործընկերը, «Մեսիվ Դայնեմիկ» -ի նախկին տնօրենը։ Էպիզոդային (2008-2009) ՝ սերիա 20, Էպիզոդային (2009-2010) ՝ սերա 4, 10, 22, 23
Սեպտեմբեր/Դոնալդ Մայքլ Սերվերիս Դիտորդներից մեկը, որը փրկել էր Փիթերին՝ դուրս բերելով ջրից և օգնում էր Ուոլթերին՝ մյուս դիտորդներին դիմագրավելու պլան կազմելով։ Էպիզոդային (2008-2013)
Հատուկ գործակալ Լինքոլն Լի Սեթ Գեյբլ Օլիվիայի գործընկերը 3-րդ և 4-րդ եթերաշրջաններում։ Էպիզոդային (2010-2013)
Հենրիետտա Բիշոփ Ջորջինա Հեիգ Օլիվիայի և Փիթերի դուստրը։ Էպիզոդային (2012-2013)

Եզր հեռուստասերիալի տեսանյութը ցնակացողները կարող են դիմել

Автор: Հովսեփ
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Հովսեփ
20:46, 14.05.2018
4975 | 0
наверх