МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +28 °C Завтра+28 °C
Գյումրու որոշ մանկապարտեզներում դայակները կերել են երեխաների սնունդը. իրավիճակը լարված է
23:52, 13.07.2017
5364 | 0
Ներկայում Գյումրու 2-3 համայնքային մանկապարտեզներում աշխատակազմի եւ տնօրենի միջեւ հարաբերությունները լարված են: Պատճառն այն է, որ դայակները` դաստիարակչուհիների օգնականները, որոշ ժամանակ օգտվել են երեխաների սննդից, կերակուրներից: Մանկապարտեզների օրական մթերքից իրենց համար առանձացրել են բաժին եւ դրանով ճաշ պատրաստել` խոհարարի գիտությամբ: Հետաքրքիրն այն է, որ այս մանկապարտեզների տնօրենները նոր են գլխի ընկել եւ որոշել պատժել դայակներին: Մեր տեղեկություններով` ավագ խմբի երեխաներն են ծնողներին պատմել դայակների քեֆ-ուրախությունների մասին, ծնողներն էլ իրենց հերթին տեղեկությունները փոխանցել են մանկապարտեզների դաստիարակչուհիներին, վերջիններս էլ` տնօրեններին: Տնօրեններն էլ որոշել են խայտառակ չլինելու համար պատժել դայակներին` բանավոր նկատողություն անել, ապա փորձել աշխատանքից ազատելու պատիժը կիրառել: Դայակներն էլ, իրենց հերթին, պատրաստվում են բողոքել տնօրենների դեմ` նշելով, որ խստապահանջ են, անիրազեկ, ինքնագլուխ եւ այլն:

Դայակներից մեկը, ում անուն-ազգանունն իր խնդրանքով չենք հրապարակում, հաստատում է, որ օգտվել է երեխայի սննդից (ոչ մնացորդից):

-Մեր աշխատանքը սկսվում է 8 անց կեսից, աշխատում ենք մինչեւ ժամը 4-5-ը: Մենք գիտենք, որ դայակներն իրավունք ունեն սնվել մանկապարտեզում` երեխաների հաշվին: Մենք միշտ այդպես ենք գիտեցել, -ասում է դայակը:

Նույն խնդիրը եղել է նաեւ մի քանի մանկապարտեզում: Դայակների` մանկապարտեզների երեխաների սննդից օգտվելը չի արդարացվում, ավելին` դայակների արածն անթույլատրելի է եւ այս խնդրով տնօրեններն իրավունք ունեն զբաղվել, պատիժ սահմանել:

Գյումրու քաղաքապետարանի կրթության բաժնի պետ Հայկ Սուլթանյանը եւս հայտարարում եւ հաստատում է` դայակներն իրավունք չունեն օգտվել երեխաների սննդից:

Մանկապարտեզներն ունեն հանգստի ժամեր, բացի այդ դայակներն ունեն հերթափոխներ եւ վերջիններս իրենց սնվելու հարցը կարող են լուծել այդ ընթացքում (հերթափոխի կամ հանգստի), բայց ոչ` երեխաների հաշվին:

Գյումրու մանկապարտեզների սնունդը գնվում է երեխաների ծնողների վարձավճարներով, մանկապարտեզների շենքերի պահպանման, ջեռուցման եւ այլ ծախսերը եւս հոգում են ծնողները:



Անի Մկրտչյան

Автор: Հովսեփ
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Հովսեփ
20:46, 14.05.2018
4975 | 0
наверх