МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +28 °C Завтра+28 °C
«Նկարների փոփոխությունն ավելորդ բան է, որը լրացուցիչ աղմուկ է բարձրացնում». քաղաքագետ
23:59, 13.07.2017
8467 | 0

Կենտրոնական բանկը տեղեկություն է տարածել, որ փոխվելու են Հայաստանի Հանրապետության թղթադրամները՝ լինելու է նոր թղթադրամ՝ 2000 դրամանոց, իսկ 100 000 դրամանոց այլեւս չի լինելու:

Հետաքրքիր է այն, որ թղթադրամների փոփոխությունն ազդելու է նաեւ դրանցում առկա պատկերների վրա: Մասնավորապես, հայկական թղթադրամների վրա այլեւս չեն լինի Չարենցը, Թումանյանը, Իսահակյանը, Մարտիրոս Սարյանը: Նրանց փոխարեն դրամների վրա կլինեն Պարույր Սեւակի, Այվազովսկու, Տիգրան Պետրոսյանի, Վիլյամ Սարոյանի, Գրիգոր Լուսավորչի դիմանկարները:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ այս գործընթացը պետք է իշխանության կողմից կազմակերպվի բաց եւ թափանցիկ, որպեսզի հասարակությանը հուզող հարցեր չմնան:

«Ամեն դեպքում դրամը թարմացնելու անհրաժեշտություն առաջանում է, բայց պետք է իշխանություններն այնպես անեն, որ հասարակության կողմից աժիոտաժ չառաջանա, պետք է տա բոլոր հարցերի պատասխանները: Սա պետական գաղտնիք չէ, որ գաղտնի է պահվում, պետք է լինի բաց եւ թափանցիկ, որպեսզի զերծ մնանք կոռուպցիոն ռիսկերից:

Նկարների փոփոխությունն ավելորդ բան է, որը լրացուցիչ աղմուկ է բարձրացնում Հասարակության մոտ հումորի տեղիք է տալիս: Ես չեմ կարծում, որ սա լավագույն որոշումն էր, որը պետք է ընդունվեր: Չեմ կարծում, որ այն ինչը հիմա կա անհրաժեշտ է փոփոխության ենթարկել: Ինչով չեն բավարարում այն դեմքերը, որոնք պատկերված են մեր դրամներին հիմա: Սա ինձ համար մնում է հարցական», -ասում է քաղաքագետը:

Արձանագրվել է, որ համաձայն Կենտրոնական բանկում գործող կարգերի, կոմպոզիտային թղթադրամների արտադրության համար հայտարարվել է միջազգային մրցույթ եվրոպական ճանաչված դրամահատարանների մասնակցությամբ: Կոմպոզիտային թղթադրամները մշակվելու են հատուկ ՀՀ ԿԲ պահանջներին համապատասխան, հաշվի առնելով երկու կարևորագույն հանգամանք. 1) նոր թղթադրամներն ունենալու են պաշտպանվածության բարձր հատկանիշներ, և 2) լինելու են ավելի երկարակյաց ու դիմացկուն, ինչը ենթադրում է դրամաշրջանառության ծախսերի էական կրճատում:

ՀՀ-ը 2018-ին նշելու է դրամաշրջանառության՝ ՀՀ ԴՐԱՄԻ ներդրման 25 ամյակը, որի ընթացքում ձեւավորվել են ավանդույթներ, որոնք օրինակելի եւ ուսուցանելի են դարձել նաև միջազգային մակարդակում: ՀՀ նոր՝ 3-րդ սերնդի դրամները դրամաշրջանառության մեջ կներդրվեն 2018 թվականից:

Անվանական արժեք Թեմա

1 000 դրամ Պարույր Սևակ

2 000 դրամ Տիգրան Պետրոսյան

5 000 դրամ Վիլյամ Սարոյան

10 000 դրամ Կոմիտաս

20 000 դրամ Հովհաննես Այվազովսկի

50 000 դրամ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ


Նարեկ Կիրակոսյան

Автор: Հովսեփ
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Հովսեփ
20:46, 14.05.2018
4975 | 0
наверх