МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +28 °C Завтра+28 °C
Օրվա ծնունդը
22:37, 14.07.2017
4849 | 0

Աշոտ Ալեքսանյան (ազատամարտիկ)

Աշոտ Ալեքսանյան (14 հուլիսի, 1974, Ստեփանակերտ - 4 նոյեմբերի, 1992, Ճիլոտի բարձունք), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Աշոտ Ալեքսանյանը ծնվել է 1974 թ. հուլիսի 14-ին Ստեփանակերտ քաղաքում։ 1989 թ. ավարտելով թիվ 3 միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանը՝ մասնագիտություն ձեռք բերելու նպատակով աշխատանքի է անցել ավտոտեխսպասարկման հիմնարկությունում։ Արցախում սկսված ազգային-ազատագրական շարժումը շուտով կլանել է նաև նրան, կամավորագրվել է չորրորդ գումարտակում, մասնակցել մի շարք մարտերի։ Զոհվել է 1992 թ. նոյեմբերի 4-ին «Ճիլոտի» բարձունքի համար մղված մարտում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը։

Автор: Հովսեփ
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Հովսեփ
20:46, 14.05.2018
4975 | 0
наверх