МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +15 °C ... +28 °C Завтра+28 °C
Արշակ Չոպանյան Հայ գրականագետ, գրական քննադատ, լրագրող, դրամատուրգ, բանաստեղծ, գրող
17:14, 15.07.2017
5661 | 0

Արշակ Չոպանյան

Արշակ Հովհաննեսի Չոպանյան (հուլիսի 15, 1872, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն, Բեշիկտաշ և Ստամբուլ, Թուրքիա - հունիսի 8, 1954, Փարիզ, Ֆրանսիա), հայ գրող, քննադատ, բանասեր, լրագրող և հասարակական գործիչ է։
Արշակ Հովհաննեսի Չոպանյանը ծնվել է 1872 թ. հուլիսի 15-ին Կ. Պոլսում։ Սովորել է Կոստանդնուպոլսի Մաքրուհյան դպրոցում, ապա՝ Կեդրոնական վարժարանում։ Աշխատակցել է «Արևելք» , «Մասիս», «Հայրենիք» պարբերականներին։ 1895 թվականին սկսել է «Ծաղիկ» հանդեսի հրատարակությունը, լույս է ընծայել մի քանի համար և ահաբեկված համիդյան բռնություններից՝ նույն տարում փախչելով՝ հաստատվել է Փարիզում, ուր և անցկացրել է իր հետագա ամբողջ կյանքը։ Մահացել է 1954 թ. հունիսի 8-ին Փարիզում։

  • Քերթուածներ, Փարիզ, 1908:
  • Բանաստեղծութիւններ, Փարիզ, 1949:
  • Երկեր, Երևան, 1966:
  • Նամակներ, Երևան, 1980, 500 էջ:
  • Երկեր, Երևան, 1988, 864 էջ:


Автор: Հովսեփ
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Հովսեփ
20:46, 14.05.2018
4975 | 0
наверх