МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +28 °C Завтра+28 °C
Զաք Պողոսյան
17:55, 15.07.2017
4811 | 0
Զաքարի Մ. Պողոսյան

(անգլերեն՝ Zachary M. Bogosian, ծնվ.՝ հուլիսի 15, 1990, Մասենա, Նյու Յորք), ամերիկահայպրոֆեսիոնալ հոկեյիստ, պաշտպան։ Ներկա պահին հանդես է գալիս Հոկեյի ազգային լիգայի (NHL) «Վինիպեգ Ջեթս» ակումբում։
Զաքը ծնվել է մեծ քաղաքում՝ Մասսենայում, որը գտնվում է Նյու Յորքնահանգի հյուսիսում, Հայկ և Վիկի Բոգոսյանների ընտանիքում։

2008 թվականի նախագծում ընտվել է որպես 1-ին ռաունդի մասնակից «Ատլանտա Թրեշերզ» ակումբի 3-րդ համարի տակ։ 18 տարեկան և 84 օրական հասակում առաջին անգամ հանդես գալով «Թրեշերզ» -ի համար՝ Զաքը դարձավ ակումբի ամենաերիտասարդ խաղացողը։ Այդպիսով Զաքարին դարձավ հայկական ծագման առաջին հոկեյիստը, ով սկսել է խաղալ Հոկեյի Ազգային Լիգայում։

Իր երիտասարդ կարիերան Բագոսյանը սկսել է 2006 թվականին Օնտարիոյի հոկեյի լիգայում (ՕՀԼ), որտեղ երկու սեզոնների ընթացքում խաղացել է «Փիթերբորո Փիտս» ակումբի կազմում։ Իր վերջին ՕՀԼ-ի սեզոնում դարձել է ակումբի ամենալավ հոկեյիստներից մեկը և նոմինացվել է որպես «Ռեդ Թիլսոն Թրոֆի» ։ 2008 թվականի սեպտեմբերի 4-ին «Թրեշերզ» -ի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր։ 2009/2010 սեզոնների ընթացքում, որի մեծ մասը Զաքը խաղացել է վնասվածք ստացած ձեռքով, եղել է «Ատլանտայի» ալտերնատիվ կապիտաններից մեկը։ 2011 թվականին կնքել է 2 տարվա պայմանագիր «Վինիպեգ Ջեթս» -ի հետ։ 2011/2012 սեզոնում, գրելով իր ակտիվում 30 արդյուանվետ բալլեր, Զաքարին գրանցեց անձնական ռեկորդ ՀԱԼ-ի մասշտաբով։ 2012 թվականի օգոստոսի վերջում Բագոսյանը վիրահատել է վնասված դաստակ, որը պահանջվում էր վիրաբուժական միջամտություն։ 2013 թվականի հուլիսի 29-ին «Ջեթսի» հետ ստորագրել է 7 տարի երկարաձգմամբ պայմանագիր։

ԱՄՆ-ի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 2009 թվականի աշխարհի առաջնությունում, որում ամերիկացիները զբաղեցրին 4-րդ հորիզոնականը։

Автор: Հովսեփ
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Հովսեփ
20:46, 14.05.2018
4975 | 0
наверх