МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +28 °C Завтра+28 °C
Հայաստանը մտադիր է ռազմական նոր վարկ վերցնել ՌԴ-ից
15:55, 17.07.2017
5395 | 0

Հայաստանն ապրիլյան պատերազմից հետո ձեռք է բերել «Սմերչ» և «Սոլնցեպյոկ» մոդելի զինատեսակներ, և հակատանկային նոր համակարգեր: Ռուսաստանը Հայաստանին տրամադրել է նաև «Իսկանդեր» օպերատիվ տակտիկական հրթիռային համակարգեր:

Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Ըստ նախարարի՝ ռազմական նշանակության ապրանքներ ձեռք բերելու նպատակով տրամադրված ռուսական 200 միլիոն դոլար վարկից ծախսվել է 85 տոկոսը: Եւ որ դեռեւս 30 միլիոն դոլարի չափ գումար դեռ կա, որը չի օգտագործվել:

Նախարար Արամյանը վստահեցրել է նաեւ, որ Հայաստան-ՌԴ քննարկումներ են սկսվել նոր վարկի ձեռք բերելու համար:

Հայաստանը Միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսում է տարեկան 60 մլն ԱՄՆ դոլարով ավելացնել պաշտպանական ոլորտին հատկացումները:

Автор: Հովսեփ
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Հովսեփ
20:46, 14.05.2018
4975 | 0
наверх