МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +28 °C Завтра+28 °C
Վստահ եմ՝ շարունակելու եք Ձեր ազնիվ ծառայությունը մատուցել Արցախին. Սերժ Սարգսյանի ուղերձը Բակո Սահակյանին
22:35, 19.07.2017
3801 | 0

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Ուղերձում ասվում է. «Հարգելի՛ պարոն Սահակյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Պետական կառավարման մարմինների ժողովրդավարական և սահուն ձևավորման ընթացքը վկայում է Արցախի ժողովրդի ազատ ապրելու օգտին կատարած ընտրության անշրջելի բնույթը: Դա մարդու հիմնարար իրավունքները և ազատություններն անշեղորեն իրագործելու ուղին է: Այդ ճանապարհին Արցախի աննկուն և քաջարի ժողովրդի ստեղծած հանրապետությանն ապագայում ևս սատարելու և աջակցելու են Հայաստանի պետական բոլոր կառույցները և աշխարհասփյուռ ողջ հայությունը:

Վստահ եմ, որ Դուք շարունակելու եք Ձեր ազնիվ ծառայությունը մատուցել Արցախին՝ հանուն մեր ընդհանուր առաջընթացի և բարօրության: Խաղաղասեր և հերոսական մեր ժողովրդի արշալույսները թող մշտապես խաղաղ լինեն», -ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:

Автор: Հովսեփ
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Հովսեփ
20:46, 14.05.2018
4975 | 0
наверх