МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +29 °C Завтра+27 °C
1 մահացած, 6 տուժած. վթար Շիրակի մարզում
15:35, 20.07.2017
5922 | 0
Մահվան ելքով վթար Շիրակի մարզում: Այսօր` հուլիսի 20-ին, ժամը 12: 40-ին, Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի 36-րդ կիլոմետրին միմյանց են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշների ավտոմեքենաները: Շիրակի մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ «Շիրակ» գերեզմանատան մոտ վթար է տեղի ունեցել, մեքենաներից մեկում կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ «Օպել» -ի ուղևորը մահացած է, իսկ երկու վարորդն ու ևս 4 քաղաքացի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Կատարվածի հանգամանքները պարզում են իրավապահները:
Автор: Հովսեփ
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Հովսեփ
20:46, 14.05.2018
4971 | 0
наверх