МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +26 °C Завтра+27 °C
ԴՊՐՈՑԻ ՆԱԽԿԻՆ ՏՆՕՐԵՆԸ ԽՆԴՐԱՆՔՈՎ ԴԻՄՈՒՄ Է ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ
23:26, 15.05.2018
4209 | 0

Բազմիցս գրվել է, որ շատ դպրոցներում տնօրենների մրցույթները ամիսներով, անգամ տարիներով անհիմն պատճառներով չեն կայանում: Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 4 ավագ դպրոցի նախկին տնօրեն Ն. Քեշիշյանը մինչ օրս պայքարում է անարդարության դեմ: Ըստ նրա՝ այդ դպրոցում առանց մրցույթը կայանալու տնօրեն են նշանակել. «2016 թվականի հոկտեմբերի 25-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 4 ավագ դպրոցում դասադուլ հայտարարվեց, պատճառը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր: Նույն օրը լրացավ իմ աշխատանքային պայմանագրի ժամկետը, եւ հենց նույն օրն էլ դպրոցի նոր ժ/պ է նշանակվում Լիլիա Սառաջյանը: Դպրոցի 37 ուսուցիչներ գործադուլին վերաբերող գրություն ուղարկեցին կրթության նախարարություն, որ չեն ուզում աշխատել Լիլա Սառաջյանի հետ եւ կանցնեն անժամկետ գործադուլի մինչեւ հարցի վերջնական լուծումը: Հույս ունենալով որ, կլինի արդար ընտրություններ, խնդրեցի կոլեկտիվին դադարեցնել դասադուլը և գործադուլը», - մեզ հետ զրույցում ասաց Նորիկ Քեշիշյանը:

Ըստ նախկին տնօրենի՝ դպրոցի տնօրենի թափուր տեղի մրցույթը չի կայանում կրթության նախարարության ներկայացուցչի բացակայություն պատճառով, եւ առանց մրցույթ կայանալու ԿԳ նախարարը տնօրենն է նշանակում: Դպրոցի նախկին տնօրենը խնդրանքով դիմում է նորանշանակ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին՝ բարձրացնելով հետեւյալ հարցերը:

  1. ՀՀ ԿԳ նախարարը, գտնվելով արձակուրդում, ինչպե՞ս կարող էր ստորագրել Լիլյա Սառաջյանին Աբովյանի թիվ 4 ավագ դպրոցի տնօրեն նշանակելու մասին 22. 03. 2017թ N100-Ա1 որոշումը:

2.Ինչ հանգամանքներ հաշվի առնելով ՀՀ ԿԳ նախարարը երկու հավակնորդներից ընտրել և նշանակել է Լիլյա Սառաջյանին։

3.Ես խնդրել էի ՀՀ ԿԳ նախարարին անցկացնել ծառայողական քննություն՝ պարզելու ՀՀ ԿԳ նախարարության և Աբովյան քաղաքի թիվ 4 ավագ դպրոցի պաշտոնական կայքերից հայտարարությունների ջնջման և խորհրդավոր անհետացման, հետո նաև նախարարության կայքում ընդամենը քսան րոպեով տեղակայվելու վերաբերյալ և պատժելու համակարգչային կեղծիքներ կատարողներին։


Ինչո՞ւ անտեսվեց իմ խնդրանքը։ Չէ՞ որ այդ պատճառով էլ չկայացան 2016 թ. դեկտեմբերի 26-ին և 29-ին հայտարարված մրցույթները, որոնք էլ պատճառ հանդիսացան նոր մրցույթի անցկացմանը։

4.Ինչո՞ւ 2017 թ. մարտի 7-ին հայտարարված մրցույթում չներկայացավ նախարարության ներկայացուցիչը։ Մի՞թե նրան մի այլ ներկայացուցչով չէին կարող փոխարինել:

5.Ինչո՞ւ 2017թ.-ի մարտի 15-ին մրցույթին չմասնակցեցին ՀՀ ԿԳ նախարարության կողմից նշանակված դպրոցի կառավարման խորհրդի չորս անդամները, /որոնցից երեքը ՀՅԴ/, որը պատճառ դարձավ քվորում չլինելու հանգամանքներում խորհրդի նիստի հետաձգմանը:

6.Ինչպե՞ս կարելի է ՀՀ ԿԳ նախարարության մեղքով հետաձգված և տապալված չորս մրցույթներից հետո ղեկավարվելով ՀՀ կառավարության թիվ 319-Ն «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության/ նշանակման/ կարգը հաստատելու մասին» որոշման 28.1 կետի դրույթների համաձայն՝ առանց մրցույթի ընտրել և նշանակել տնօրեն:

Пресс-секретарь: ՄԱՆԳԱՍԱՐ TV
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՄԱՆԳԱՍԱՐ TV
наверх