МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Завтра+11 °C
Մեկս մյուսին պետք ենք ապրելու համար.Սիլվի Տիգրանյան
22:04, 17.05.2018
5849 | 0
Մարդկանց ներաշխարհ թափանցելը հեշտ չէ, բայց լրագրող Սիլվի Տիգրանյանը երկար ժամանակ Է, ինչ մեկնարկել է իր հարցազրույցների շարքը և այդ կերպ բացահայտում է մարդկանց: Այժմ Սիլվիին բացահայտելու ժամանակն է իր իսկ հեղինակային հարցերով: Կներկայացնենք Սիլվի Տիգրանյանին հենց այն կողմից, որից սովորաբար ինքն է բացահայտումներ անում:
Օրը սկսում եմ...
-Մի կերպ արթնանալով:

Կյանքը ձանձրալի կլիներ...
-Կյանքը ձանձրալի կլիներ, եթե նրա գույներում չլիներ նաև սևի երանգները:

Իմ սիրելի հեղինակը
-Պարույր Սևակ

Թեյ թե՞ սուրճ
-Սուրճ ըմպում եմ, երբ թարմանալու կարիք եմ զգում, թեյ վայելում եմ միշտ:

Ի՞նչ չեք ուտի երբեք, որքան էլ քաղցած լինեք:
-Այնպիսի ուտեստ, որում գերակշռում է սոխը:

Հայաստանն ու ես...
-Կապված ենք ամուր և մեկս մյուսին պետք ենք ապրելու համար: Հայաստանն արյունն է իմ երակներով հոսող, ես` նրա ամենափոքր բջիջներից մեկը:

Կապրեի այնտեղ, որտեղ...
-Մեզ նման թավշյա հեղափոխություն կկարողանան անել (ժպտում է)

Ասա ինձ չես կարող...
-...Եվ ես կժպտամ քեզ, արդեն կարողանալուց հետո` որպես շնորհակալություն ինձ ավելի ուժեղացնելու համար: (ժպտում է)

Իմ առաջին բջջային հեռախոսը
-Siemens, մոդելը չեմ հիշում (ծիծաղում է)

Ի՞նչ երբեք չեք ցանկանա, որ նվիրեն Ձեզ:
-Բարդ է: Առհասարակ նվերներ սիրում եմ, հատկապես, երբ սրտանց է լինում: Երբեք չեմ ցանկանա ինչ-որ բան նվիրեն, սոսկ նվիրելու համար:

Ո՞ւմ հետ այս պահին սուրճ կխմեիք:
-Նրա, ով այս պահին ինձ բացահայտում է տարբեր տեսանկյուններից (ժպտում է): Ձեզ հետ, սիրելիս:

Կսիրահարվեմ նրան, եթե...
-Եթե ինչ-որ պահի աշխարհս սահմանափակվի նրանով:

Պատուհանից այն կողմ...
-Պատուհանից այն կողմ` Բարձրյալի սիրո արտացոլանքն է:

Հեղափոխությունը...
-Հեղափոխությունը մեզ սովորեցրեց շնչել, հասկացրեց, որ աշխարհը ծուռ չէ, իսկ աշխարհին ևս մեկ անգամ հիշեցրեց լեռնային մի փոքրիկ երկրի անպարտելի ժողովրդի մասին:

Ես Սիլվի Տիգրանյանն եմ...
-Հուսով եմ Քեզ ժպտացրեց իմ հարցազրույցը և չփոշմանեցիր ինձ տրամադրած րոպեներիդ համար (ժպտում է):
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Ֆլորա Աշուղբաբյան
19:32, 11.03.2022
1805 | 0
22:32, 19.02.2022
2244 | 0
12:32, 29.05.2018
4739 | 0
15:49, 17.05.2018
4114 | 0
наверх