МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +30 °C Завтра+30 °C
ՍՊԻՏԱԿ ԳԵՆՈՑԻԴԻ ՄԵԹՈԴՆԵՐԻՑ. ՝՝ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ՝՝
00:16, 02.07.2018
4033 | 0

՝՝Հուլիսի 1-ից պետպատվերի շրջանակներում ստենտավորման ծառայությունները ԴԵՂԱՊԱՏ ստենտի կիրառմամբ նախկին 1 մլն 80 հազար դրամի փոխարեն կիրականացվեն 750.000 հազար դրամով: Ստենտավորման ծառայության մատուցման գնի իջեցման արդյունքում պետբյուջեի միջոցներից տարեկան կխնայվի ավելին քան 400 միլիոն դրամ, որը կուղղվի ստենտավորման ծառայությունների և շահառուների ավելացմանը՝՝:

Ոչ դեղապատի մասին՝ խոսք չկա, բայց էդ արդեն էական չի, քանի որ կաշատ ավելի մեծ խնդիր:

Սա դանդաղ գենոցիդի մեթոդական հնարքներիցա: Լիբերալիզմով պտի հարստանա մասնավորը ու նույնիսկ մասնավորի ջեբը հարստացնելու գորձին պտի պետբյուջեյից փող գնա, մի պետբյուջե, որը գոյանումա աշխատավոր մեծամասնության մուծած հարկերից... Ո՞նց կարելիյա նման ֆարսը թույլ տալ...

Էս տեսակ ֆոկոսնիկություն մեկ էլ լիբերալիզմովա արվում: Թե ինչի համարա պետությունը՝ հայտնի չի: Միգուցե նրա համարա, որ սպասարկի մասնավորի շա՞հը ու թքի իրա քաղաքացիների առողջության, գրպանի, կենսական շահերի, ֆիզիկական անվտանգության դեմ...

Ըտե՛նցա որ կա:

2018 թվականի մայիսի 12-ից առողջապահության նախարար նշանակված Արսեն Թորոսյան կոչվածը հայտարարումա, թե նման փոփոխության հիմք են եղել նախարարության ուսումնասիրություններն ու քաղաքացիների արձագանքները: Առողջապահության նախարարը ստենտավորման ծառայություններ մատուցող բուժհաստատությունների ղեկավարներին կոչա արել վերանայել նաև վճարովի ծառայությունների գները:

Մաքուր հորթային հայտարարություն:

Ստացվումա, որ քաղաքացիները կարա՞ն վճարեն նման տեսակ գումար ու ինքը անձա՞մբա պայմանավորվել էդ նույն քաղաքացիների հետ բուժծառայության գնի շուրջ... Ումնա՞ էշի տեղ դնում. իրա՞ն, թե ժողովրդին... Երևի համ իրան, համ՝ ժողովրդին, քանի որ 750 հազար դրամը տանձի կորիզ չի շարքային բանվորի՝ որպես քաղաքացու համար, ում ՏԱՐԵԿԱՆ աշխատավարձը չի գերազանցում 960 հազար դրամը: Ավելի լավ չէ՞ր ասեր միանգամից՝ մեռեք: Հետո, ըտեղ ի՞նչ մի ՝՝հետազոտության՝՝ հարց կա: Կարծես տեղյակ չէին, որ բուժօգնության համակարգը վաղուց վճարովիյա ու ամեն մի բուժհիմնարկ իրա գնացուցակնա խփել համապատասխան վիրահատության համար, ճիշտ էն ձև, ոնց որ ամեն մի դուքյանի տեր իրա խանութում իրա ուզած գիննա խփում սիգարետի վրա ու՝ ծախում:

Քանի մեզ կառավարում են լիբերալները կոչերից էն կողմ գործը առաջ չի գնա ու անվճար բժշկական օգնության ցուցաբեման համակարգին անցում չի կատարվելու: Սա լրի՛վ տեղավորվումա ազգ վերացնելու մեթոդիկայի մեջ:




Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



Շվեդիա, Էնշոփինգ



01.07.2018

Автор: Stepan Abrahamyan
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Stepan Abrahamyan
10:01, 16.09.2018
4919 | 0
21:17, 02.09.2018
5124 | 0
02:00, 31.08.2018
4888 | 0
14:05, 29.08.2018
5403 | 0
12:09, 28.08.2018
5150 | 0
12:06, 28.08.2018
5174 | 0
11:35, 17.08.2018
5491 | 0
наверх