МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Завтра+19 °C
Հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել 2018թ. ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքը
14:09, 02.07.2018
2326 | 0

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցի համաձայն շարունակվում են միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքները, այդ թվում նաև Դավթաշեն-Աշտարակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածներում: Հանձնարարվել է շարունակել հսկողությունն ընթացիկ աշխատանքների որակի և ժամկետների պահպանման նկատմամբ:

Զեկուցվել է, որ քաղաքապետարանի 2018թ. ծրագրով վարչական շրջաններում շարունակվում են նաև բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգման, փողոցների բարեկարգման, թեքահարթակների կառուցման, բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի, ինչպես նաև հարթ և թեք տանիքների վերանորոգման աշխատանքները:
Խորհրդակցությանը զեկուցվել է, որ ավարտական փուլում են Գլխավոր պողոտայի հարակից այգու վերակառուցման աշխատանքները: Սահմանված ժամանակացույցով շարունակվում են նաև Էրեբունի վարչական շրջանում Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի վերանորոգման, Երևանի հիմնադրման 2800-ամյակի այգու հիմնման և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքի բարեկարգման ու կանաչապատման աշխատանքները, իսկ այսօրվանից մեկնարկում է նաև Կոմիտասի անվան զբոսայգու վերակառուցումն ու բարեկարգումը: Հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել իրականացվող բոլոր ծրագրերի ընթացքը:
Աշխատակազմի առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում բնակչության շրջանում պարբերաբար բացատրական աշխատանքներ են տարվում արհեստական ջրավազաններում լողալու դեպքերը բացառելու նպատակով, իսկ ջրավազանների հարակից տարածքներում տեղադրված են համապատասխան իրազեկող ցուցանակներ և արգելող նշաններ: Հանձնարարվել է շարունակել այս ուղղությամբ հսկողությունն ու մշտական ուշադրության կենտրոնում պահել լողավազանների մաքրման և քլորացման աշխատանքները:
Աշխատակազմի մշակույթի վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում է հունիսի 1-ից մեկնարկած «Երևանյան ամառ 2018» եռամսյա ծրագիրը, և հուլիս ու օգոստոս ամիսները ևս հագեցած կլինեն մարզամշակութային միջոցառումներով:

Автор: Yerevan info
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Yerevan info
наверх