МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +21 °C Завтра+23 °C
՝՝ԿԱՆԱՆՑԻՑ ՎԱՌՎԱԾ՝՝ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ
04:57, 03.07.2018
4565 | 0

Կանայք կարծում են, թե տղամարդուն ասելով ՝՝կանանցից վառված՝՝, դրանով մի տեսակ նսեմացնում են տղամարդու ինքնասիրությունը ու արժանապատվությունը: Բայց կինը նրանովա կին, որ բարոյականությունից վատա հասկանում, կամ համարյա՝ չի հասկանում:

Որպես կանոն, երբ ասում ենք ինչ որ մի բանից ՝՝ՎԱՌՎԱԾ՝՝ ըլնել, ապա հասկանում ենք ինչ որ մի վատ հանգամանքներից տուժելը, հոգեբանորեն վնասվելը, բացասաբար ազդվել - ընկճվելը ու ըտենց շարունակ: Էս դեպքում ՝՝կանանցից վառված՝՝ արտահայտությունը կոնկրետ նշումա օբյեկտին՝ կնոջը, թե կոնկրետ ումից, ի՞նչ տեսակ հանգամանքիցա տվյալ տղամարդը վնասվել: Արդեն իսկ բուն բառակապակցության հոգնակի ըլնելը նշանակումա, որ կինը ինչ տեսակ վատություն ասես արելա տղամարդուն: Մեղմ ասած՝ ողջ ողջ խորովելա: Այսինքն ՝՝կանանցից վառված՝՝ արտահայտությունը նշանակումա՝ կնոջ կողմից առավելագույնս վատ վերաբերմունքի արժանանացած տղամարդը, ինչը ավելի շատ պատվազրկումա ոչ թե տղամարդուն, այլ՝ մի ամբողջ սեռ ներկայացնող կնոջը: Սեռ, քանի որ արտահայտությունը ասվումա հոգնակի թվով՝ ՝՝ԿԱՆԱՆՑԻՑ վառված՝՝:

Հատկանշականա, որ հակառակ՝ տղամարդկային սեռին վերաբերող ՝՝տղամարդկանցից վառված՝՝ արտահայտության որպես կանոն չենք հանդիպում: Եթե չենք հանդիպում, ուրեմն նշանակումա նման պրոբլեմ տղամարդկանց կողմից դրսևորվող գոյություն չունի: Փոխարենը տարածվածա ՝՝կանանցից վառված՝՝, ընդ որում, հոգնակի թվով արտահայտությունը: Ուրեմն պրոբլեմը բացառապես կնոջ ու նրա բնույթի մեջնա ու որդեղ կա կին, ուրեմն ընդեղ տղամարդկանց համար կա՝ պրոբլեմ:

Ինչպես որ ծուխը առանց կրակի, ընենց էլ ատելությունը առանց պատճառի չի ըլնում: Կա պատճառ, կա՝ հետևանք: Կանանցից վառված ըլնելու օրինաչափ հետևանքը կնատյացություննա՝ կնոջից բխող ամենայն վատի հանդեպ ատելությունը: Էդ ատելությունը ուղղվածա կնոջ բնույթից ծագող վատ հատկանիշների դեմ, հատկանիշներ, որոնք պատճառ են դարձել կրելու ՝՝կանանցից վառված՝՝ տխուր տիտղոսը: Կանանցից վառվել գլխավորապես հնարավորա ամուսնության դեպքում: Ինչ վերաբերումա ինձ, ապա Ես ամուսնացած չեմ, իսկ նման դեպքում նշանակումա, որ Ես կնոջից վառված չեմ. կնգա հիմար պահանջներից ուղեղս չի բռնաբարվել, նրա կողմից էրեխով շանտաժի չեմ ենթարկվել, բաժանությունների, դատական քաշքշուկների, գույք - մույք կիսելու իրարանցման մեջ չեմ ընգել, կնգա անհարկի, ոչնչով չհիմնավորված քմահաճույքների թիրախը չեմ դառել, չեմ խաբնվել ցանկացած մանր ու մեծ հարցերում, զոքանչի հետ ֆանտաստիկ վատ պատմությունների ու զոքանչնոցից կնգա գլուխ, ընդեղից՝ իմ գլուխ խցկվող թելադրանքի՝ չեմ բախվել, ի վերջո՝ ՉԵՄ ԴԱՎԱՃԱՆՎԵԼ... Էլ ինչա՞ պետք, որ մարդը իրան վառված չզգա, եթե մարդ կնոջ կողմից էկող վատության էս տեսակին չի բախվել, չի տուժել, էդ դեպքում իրան ի՞նչ հիմքերով կարելիյա պիտակավորել որպես ՝՝կնանիքից վառված՝՝... Սա, համաձայնեք՝ քիչ չի, մանավանդ որ էդ կարա կրի տարիների բնույթ: Էս սաղ բազզառից մինչ օրս բարեբախտաբար զերծ եմ մնացել: Ով էլ որ տղամարդկանցից ամուսնացելա նման ստանդարտից չի խուսափել, իհարկե եթե տվյալ տղամարդու կինը որբանոցից չի էղել, կամ էլ որպես տղամարդ իրա դիրքերը հիմարաբար չի զիջել կնոջը, ինչը՝ արդեն առանձին քննարկման հարցա: Իմ հասցեյին ուղղված ՝՝կանանցից վառված՝՝ պիտակավորումը գալիսա բացառապես կանանց կողմից, որոնք անգամ իմ անձնական կյանքը չգիդեն, բայց ասում են՝ վառված: Սա առնվազն ցնդած մոտեցումա ու նմանա ճիշտ նրան, որ առանց ճաշը համտեսելու, հետևաբար՝ նրա մասին գիտելիք ունենալու, ճաշի մասին կարան կարծիք կազմեն ու ասեն՝ աղի, կծու, անհամ ճաշա:

Անձամբ ես, ոնց տեսնում եք, կնանիքից վառված մնալու անձնական պատճառներ չունեմ, բայց որպես մարդ ու հետազոտող խոսում եմ կանանցից էկող պրոբլեմի մասին, որի հետ բախվումա մարդկության մյուս կեսը նեկայացնող տղամարդկային ՍԵՌԸ:

Իմ համար պարզա նաև, թե որդեղիցա գալիս ինձ ուղղված նման տեսակ անտեղի ու անիրավացի պիտակավորումը:

Բանը նանումնա, որ կնոջ, նրա բնույթի ու հոգեբանության մասին նկարագրության ու խոսակցությունների, որպես կանոն, քիչ ենք հանդիպում: Թե ինչումնա պատճառը՝ չգիդեմ, բայց փաստը էնա, որ՝ քիչ ենք հանդիպում: Ճիշտա, շատ ենք հանդիպել՝ ՝՝ինչա ուզում կինը՝՝ շարանին, բայց էդ ընդամենը վերաբերումա կնոջ ցանկություններին, ինչը կնգա բնույթը խորությամբ չի բացատրում: Թերևս կինը բնույթի խորություն չունի: Ես խոսում եմ նրա մակերեսային բնույթը ԲԱՑԱՏՐԵԼՈՒ ԽՈՐՈՒԹՅԱՆ մասին: Էդ մասին ինձնից լավ ու շատ դիպուկ ասելա իրա ժամանակ մեծ փիլիսոփա Նիցշեն: Ի դեպ, բացարձակապես պատահական բան չստացվեց, որ բոլոր մեծ գրողները կնոջը ներկայացնում են առավելապես վատ կողմերով՝ որպես մակերեսային արարած՝ սկսած Մովսեսից մինչև Շեքսպիր, ****ե, Բալզակ ու յեսիմ էլ ով: Կնոջը առավելապես վատ կողմերով ներկայացնող մեծ գրող - բարոյախոսների ու փիլիսոփաների մոտ հանդիպելը պատահականություն չի: Պատահականություն չի նաև, որ կնոջ վատ կողմերի մասին խոսացողները առանց բացառության բոլորն էլ հանդիսացել են տղամարդիկ: Սա շատ բանա ասում: Ուրեմն, ծուխը առանց կրակի չի ըլնում: Ուրեմն, մի բան կա, որ դարերով, անընդմեջ ասվում ու խոսվումա, բայց որին մինչ օրս որևէ տեսակ դեղամիջոց ու լուծում չի ճարվում:

Այսինքն սա մյուս կողմից ապացուցումա, որ չկա տղամարդու կողմից ՝՝դաստիրակվող կին՝՝ ասածը. կա կին, որի մոտ հնարավորա մենակ ռեֆլեքսներ ձևավորել՝ կարելիյի ու չի կարելիյի սահմանների գծագրմամբ:

Կանանց կողմից իրանց բնույթը մերկացնող նյութի շուրջ զգացմունքային առարկություններով խցկվելու հոգեբանական արձագանքը օրինաչափա ու գործումա. ՝՝բացահայտվածը հետաքրքրություն չի ներկայացնում՝՝ կանոնը, իսկ կանայք սիրում են ներկայանալ որպես՝ չբացահայտված: Էդ իրանց ձեռնտույա տղամարդկանց մանիպուլյացիաների ենթարկելու նպատակով: Թեև, ես էս հարցին էլ եմ հիմա պատասխանում ու ասում, որ համարյա չկա՛ ընենց մի բան կանանց մասով, որ ԳԻՏՈՒԹՅԱՆ համար գաղտնիք ըլնի՝ սկսած անատոմիական - կենսաբանական կառուցվածքից վերջացրած հոգեբանություն: Էդ պատճառով, երբ կինը իրա բնույթի նկարագրական՝ բացահայտող մասը տեսնումա, սկսումա իրան ճանաչել, բայց էդ հակասության մեջա մտնում իրա՝ թեկուզ բնազդային, թեկուզ՝ գիտակցական մակարդակով հետապնդած նպատակների հետ, որի պատճառով էլ անցնումա հակահարձակման: Հակահարձակման մեջ իրա գլխավոր զենքը հիստերիզմնա ու մնացած ԶԳԱՑՄՈՒՆԱՔԱՅԻՆ մեթոդներով անպտուղ, անառարկայական բանավեճ վարելը: Էդ բանավեճերի հոգեբանական առանցքը էնա, որ ամեն մի կին իրան համարումա բացառություն, ներքուստ անգամ՝ կատարելություն, իբր. ՝՝Ես ըտենցը չեմ, ընենցն եմ՝՝, կամ. ՝՝Ես լրիվ ուրիշն եմ, բայց ամեն դեպքում քո մտածածը չեմ՝՝: Ընդ որում, չի էլ ասում, թե ինքը կոնկրետ ոնցնա...
Դե էլ ոնց ասի ուրիշ բան, երբ ինքը հենց էնա, ինչը որ փորձումա ժխտել: Գործումա հակադարձողական օրինաչափ ռեակցիան:

Իմ լսարանը պետքա իմանա, որ եթե ես գրում եմ կնոջ մասին, ապա գրում եմ կնոջ փսիխոտիպին հատուկ ՕՐԻՆԱՉԱՓԻ մասին, գրում եմ որպես հետազոտող: Գրածիցս դուրս անշուշտ կան քիչ թե շատ, էն էլ խիստ պայմանական բացառություններ: Մենակ թե էն կանայք, ովքեր ներս են խցկվում ու նեկայանում որպես ՝՝բացառություն՝՝, ավելի ճիշտ կլներ, որ լռություն պահպանեյին: Ըստ էության, նման կերպ քննարկում խցկվողները ինքնաճանաչման հետ կապված խնդիրներ ունեն ու իրանց խցկվելով մատնում են հենց իրանց ոչ բացառություն ըլնելու փաստը: Քիչ թե շատ ինքնաճանաչման հասած մարդուն պետք չի դիմացինին ինչ որ մի բացառություն ապացուցել: Բացառությունը նրանովա կոչվում բացառություն, որ ապացույցների կարիք չի զգում: Ո՛չ մի լսարանի հետաքրքիր չի մի ինչ որ մեկի ՝՝ըտենց չլնելը՝ ընենց ըլնելը՝՝: Լսարանին պետքա հասկանալ ու ըմբռնել պրոբլեմը, օրինաչափը, ինչը որ իմ հասկացողության, իմ ընկալումների սահմաններում ես փորձում եմ ներկայացնել:

Մեծ հաշվով վերցրած ինքնաճանաչողությունը երբեք չավարտվող պրոցեսա մարդ կոչվածի համար: Համենայն դեպս, կանայք ինքնաճանաչման խնդիր իրանց առաջ չեն դնում, որ դնեյին, մենք կիմանայինք նաև կին փիլիսոփաների ու բարոյախոսների անունները: Ես մինչ օրս լսել եմ բացառապես տղամարդկանց անունները: Կանանցը՝ չեմ լսել: Ու սա արդեն՝ բնույթի ու դրանից բխող՝ խորության աստիճանի հետ կապված ուղղակի հարցա, այլ ոչ թե պատրիարխատային հարաբերությունների հետևանք, որի մասին էդքան անիմաստ կոկորդ են ճղում ֆեմինիստները, թե դարերով տղամարդիկ կնանոց հետ են պահել էսինչից ու էնինչից: Մտածելու վրա արգելք չի դրվել երբեք:

Կանանց մոտ ինքնաճանաչողության հարց չկա դրված: Կանանց մոտ ՝՝ինքնաճանաչողությունը՝՝ սկսվում ու ավարտվումա սեփական սեքսուալությունը տարբեր ջանքերով ու ձևերով մատուցելու, ցուցադրելու կարողությամբ ու դրանով՝ վերջակետ: Այսինքն կնոջ ինքնաճանաչողության համար կարևոր մաս կազմող ինքնագնահատականը չափվումա մենակ իրա սեքսուալությամբ, ինչը արդեն ինքնաճանաչողություն չի, այլ սովորական էգային բնազդա: Իսկական ինքնաճանաչողության համար պետքա վեր կանգնել բնազդներից՝ ցուցաբերելեվ ինքնաքննադատություն, օբյեկտիվություն, ինչը գլխավորապես տղամարդու բնույթին բնորոշ հատկանիշա: Տղամարդը, ի տարբերություն կնոջ, երբեք իրանից գոհ չի, դրա համար էլ մի հայտնագործությոնից մի ուրիշ հայտնագործությունա կատարել: Կնոջ անունը էդ հարցում լսել ենք վերջերս, էն էլ երբ մի քիչ բզբզել ենք, տեսել ենք, որ էդ կնգա ամուսինը կամ ՝՝օգնականը՝՝ մեծ գիտնականա... Երևի ակնարկը հասկանալիյա:




Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



Շվեդիա, Էնշոփինգ



03.07.2018
Автор: Stepan Abrahamyan
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Stepan Abrahamyan
10:01, 16.09.2018
4893 | 0
21:17, 02.09.2018
5102 | 0
02:00, 31.08.2018
4865 | 0
14:05, 29.08.2018
5384 | 0
12:09, 28.08.2018
5130 | 0
12:06, 28.08.2018
5154 | 0
11:35, 17.08.2018
5468 | 0
наверх