МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +7 °C ... +20 °C Завтра+20 °C
Ժողովուրդը ձեզ չի՜ ների. Կարեն Շահվերդյան
13:08, 27.07.2018
3062 | 0

Ի վերջո, երեք բան կա հայ ժողովրդի կյանքում, որ թեկուզ ամենասիրված ու անգամ պաշտելի կառավարությունը, եթե զանց առնի, ժողովուրդը երբեք չի ների:

Առաջինը եկեղեցին է, երկրորդը` հավատքը, երրորդը՝ մշակույթը: «Նոր Հայաստան նոր աղանդ» տխրահռչակների «շնորհիվ» պարզ դարձավ, որ երեքն էլ միաժամանակ վտանգված են: Նախ այս տխրահռչակները իրենց անկաշկանդ հռչակեցին: Իրենց համար դա անկաշկանդություն էր, իսկ մեզ համար ակնհայտ սանձարձակություն: Ո՞վ կարող է բացատրել, թե ինչ սրտով է կառավարություն ներկայացնող անփառունակը կասկածի տակ դնում մեր հերոսներին, ո՞ւմ մտքով կարող էր անցնել, որ ազգասիրության ու նվիրումի ոգուն տրվելու էր մի գնահատական, որը վնասելու էր քաջության ու հերոսության անմահ գաղափարը, կասկածի տակ էր դնելու հայրենիքի սրբության գաղափարը:

Կարեն Շահվերդյան

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Արամ Նիկողոսյան
23:47, 26.08.2018
5172 | 0
наверх