МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +20 °C ... +34 °C Завтра+34 °C
Այս խումբը նպաստեց, որ Կաթողիկոսի հանդեպ քրիստոնյա հանրության սերն ու համակրանքն ավելի մեծանա. Եղիշե քահանա Նուրիջանյան
19:54, 30.07.2018
3180 | 0
«Նորություն» պահանջող այս խումբը նպաստեց, որ Ամենայն հայոց հայրապետի հանդեպ քրիստոնյա հանրության սերն ու համակրանքն ավելի մեծանա։ Անգամ նրանք, որ երբեմն հավատ էին ընծայում օդում կախված բամբասանքներին, տեսնելով անելանելի շրջապտույտում հայտնված այս քինախնդիրների գործելաոճը, պարզապես եզրակացնում են՝ եթե «այդ բաները» խոսում են «այս մարդիկ», ուրեմն սուտ է։
Որովհետեւ սուտը, մաղձը, զրպարտությունը, բամբասանքը նրանց «շարժման» թափանիվն են։ Շարժումը Հայ առաքելական եկեղեցու դեմ է։ Դա աներկբա է, սիրելի մարդիկ։ Դա ակնհայտ է արդեն։ Շարժումը Հայոց եկեղեցու դեմ է։ Եվ նրանք դա անգիտակցաբար չեն անում։ «Բարենորոգիչի» դիմակով հայոց պատմության արտերի մեջ որոմներ են ցանում։ Արդարեւ, Աստծո կամոք ամեն բան իր տեղը կընկնի։ Եվ, տա Աստված, այս ճանապարհին հոգիներ չկորչեն։


Եղիշե քահանա Նուրիջանյան

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Արամ Նիկողոսյան
23:47, 26.08.2018
5216 | 0
наверх