МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Завтра+16 °C
«Մեզ բոլորիս կարող է կաշկանդել միայն օրենսդրությունը». Ռոմանոս Պետրոսյան Կոտայքի մարզպետը շարունակում է համայնքային այցերը
19:38, 10.08.2018
3565 | 0
Հերթական կանգառներն էին Նոր Գեղին, Արգելը, Թեղենիքն ու Քարաշամբը: Նոր Գեղի համայնքի դպրոցում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ռոմանոս Պետրոսյանն առանձնացրեց սկզբունքային երկու կետեր, որոնք կարևոր են դպրոցների արժանապատիվ աշխատանքի և որակյալ կրթություն ապահովելու համար:
«Դպրոցներում այլևս ոչ ոք չպետք է խոսի քաղաքականությունից, սա կրթօջախ է: Եվ երկրորդը, օրենքով արտաբյուջետային միջոցներ դպրոցներում լինել չեն կարող, սա նշանակում է, որ ցանկացած լումա հավաքելը հակաօրինական է», - ասաց Ռոմանոս Պետրոսյանը:
Հանդիպումների ընթացքում մարզպետը խոսեց յուրաքանչյուրի՝ սեփական դերի կարևորության գիտակցման մասին, քանի որ բոլորն այսուհետ առաքելություն իրականացնող են:
«Տքնաջան պետք է աշխատենք բոլորս՝ ամենքս մեր տեղում, արդյունքների համար էլ լինենք պատասխանատու: Ոչ ոք չպետք է ուղղակի գնա «գործի» . դա այլևս անթույլատրելի է», - ասաց Ռոմանոս Պետրոսյանը:
Շրջայցի ընթացքում հանդիպումներ եղան Նոր Գեղիի «Ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում» -ում, բոլոր մշակույթի կենտրոններում, դպրոցներում, համայնքապետարաններում, որոնց ներկա էին նշված կառույցների աշխատակիցները և քաղաքացիներ:
Ամենատարբեր ոլորտներին առնչվող մի խումբ հարցեր, մարզպետի հանձնարարականով, կլինեն պաշտոնատար անձանց ուշադրության կենտրոնում:
«Ես տեսնում եմ, որ փոքր շրջանակներում դեռ երբեմն ճիգեր են գործադրվում մեղմելու դժգոհությունները, բայց վստահեցնում եմ. այլևս որևէ մեկին լռեցնելու ջանքերն ապարդյուն են լինելու», - ասաց մարզպետը, երբ դժգոհություններով հանգես եկող քաղաքացուն սաստելու փորձ եղավ:
Այցի պահին Արգել համայնքի մշակույթի տանն աշխատում էր «Լուսաբաց» պարի համույթը, ինչը կարևորվեց՝ գյուղաբնակ երիտասարդների կրթամշակութային դաստիարակությունը գործնականում տեսնելու և գնահատելու տեսանկյունից:
Մարզպետը նաև ծաղիկներ դրեց Արգելի զոհված ազատամարտիկների պուրակում ամփոփված շիրիմներին:
http://kotayk.mtad.am/news/item/
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4853 | 0
16:18, 22.05.2020
5391 | 0
16:40, 11.05.2020
4216 | 0
наверх