МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Завтра+16 °C
Բաց դիմում
13:07, 02.09.2018
5293 | 0

ՀՀ ոստիկանության պետ Վ.Ս.Գասպարյանին հասցեագրած ոստիկանության
թոշակառու Հովիկ Մահորյանի 14.04.2018թ-ի բաց դիմումը

Պարոն գեներալ-գնդապետ Ոստիկանության Արթիկի բաժնի պետ Տ.Պետրոսյանը Ձեր հրամանով ոստիկանության համազգեստի մեջից հանվեց 24.01.2017թ-ին, ես շատ ուրախ կլինեմ, եթե այդ հարցում դեր են խաղացել Ձեզ հասցեագրած իմ դիմումները և ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից հանցագործության մասին իմ հաղորդման հիման վրա 20.11.2015թ-ին հարուցված քրեական գործը, որը 9/իննը/ ամիս տևած նախաքննությունից հետո 26.08.2016թ-ին կարճվեց և Ոստիկանության Արթիկի բաժնի պետ Տիգրան Պետրոսյանը, նրա կամակատար տեղակալ Մինո Մխիթարյանը, Ոստիկանության Արթիկի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Ժորա Պետրոսյանը, Շիրակի մարզի դատախազի տեղակալ Անդրանիկ Պապիկյանը կարողացան ազատվել քրեական պատասխանատվությունից, նրանք դա կարողացան անել ստելով, իսկ թե ինչ են ստել և ինչպես են ստել ես Ձեզ կարող եմ ներկայացնել փաստերով և հիմնավորել դրանք: Ես մտածում էի, որ ՀՔԾ-ի կողմից կայացրած որոշումից հետո նշված պաշտոնատար անձ կոչվածները իրենց անունն ու պատիվը բարձր պահելու համար կդիմեն իրավապահ մարմիններին, որպեսզի ինձ քրեական պատասխանատվության ենթարկեն սուտ մատնության համար, սակայն նրանք դա չարեցին, չէ որ ես նրանց նման «սուրբ» մարդկանց մեղադրել էի տարբեր ծանրության հանցագործություն կատարելու մեջ և ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայության քրեական գործը կարճելու մասին որոշման դրանք չեն հիմնավորվել: Մեկ անգամ ևս ամենայն պատասխանատվությամբ հայտնում եմ, որ 2008թ-ին իմ նկատմամբ քրեական հետապնդում իրականացվեց, ինձ ՀՀ քր. օր-ի 118-րդ հոդվածով /Ծեծ/ մեղադրանք առաջադրվեց, առաջին ատյանի դատարանը ինձ դատապարտեց 50 000 դրամ տուգանքի իմ ինքնասիրությունն ու արժանապատվությունը չվաճառելու համար, այսինքն չեմ կատարել որոշ պաշտոնատար անձ կոչվածների շատ մեծ ցանկությունը՝ չեմ հաշտվել եղբորս ՌԴ շահագործման ուղարկող և ինձ՝ ոստիկանիս ծեծի ենթարկող Ռ.Մաթևոսյանի հետ, այդ պաշտոնատար անձ կոչված անձինք էին՝ Ոստիկանության Արթիկի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը / հետագայում բաժնի պետ, /, Ոստիկանության Արթիկի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Ժորա Պետրոսյանը /այժմ հանրային պաշտպան/, Շիրակի մարզի դատախազի տեղակալ Անդրանիկ Պապիկյանը, ով իր աշխատասենյակի պատուհանից տեսել էր ինձ ծեծի ենթարկելը և զանգահարել էր Տիգրան Պետրոսյանին: Նշված ՀՀ քր. օր-ի 118 -րդ հոդվածով քրեական գործը հարուցվել էր Ոստիկանության Արթիկի բաժնում 15.07.2008թ-ին իմ տված հաղորդման հիման վրա: Նախաքննության ժամանակ քննիչ Ժ.Պետրոսյանին գրավոր միջնորդություն ներկայացրեցի ՇՄ դատախազի տեղակալ Ա. Պապիկյանին որպես վկա ներգրավելու և հարցաքննելու վերաբերյալ, սակայն քննիչ Ժ.Պետրոսյանը գրավոր մերժեց իմ միջնորդությունը հետևյալ անհեթեթ պատճառաբանությամբ, այն է. «...Քանի որ Հովիկ Մահորյանի մեղքը ապացուցված է Ռ.Մաթևոսյանի և նրա քրոջ ցուցմուքներով, ուստի անհրաժեշտություն չկա Ա. Պապիկյանին հարցաքննել» , այսպիսով քննիչ Ժ.Պետրոսյանը իմ մեղքը ապացուցված է համարել Ռ.Մաթևոսյանի և նրա քրոջ սուտ ցուցմունքներով, իսկ իմ կողմից մատնանշած վկային, այն էլ դատախազ անհրաժեշտ չի համարել հարցաքննել, իսկ Ռ.Մաթևոսյանը պաշտպանվելու համար իր քրոջ հետ սուտ ցուցմունք էին տվել, որ ինձ հարվածելուց և մարմնական վնասվածք պատճառելուց հետո իբր թե ես էլ մեկ անգամ հարվածել եմ Ռ.Մաթևոսյանի ուսին, նրան ֆիզիկական ցավ պատճառել, ահա այդ սուտ ցուցմունքի՝ մեկ անգամ ուսին հարվածելու համար 10.08.2008թ-ին ինձ մեղադրանք առաջադրվեց ՀՀ քր. օր-ի 118 հոդվածով /Ծեծ/: Տիգրան Պետրոսյանը թաքցրել է ինձ ծեծի ենթարկելու մասին ականատեսի ահազանգը, տվյալ դեպքում ՇՄ դատախազի կողմից իրեն կատարած հեռախոսազանգը, այն չի գրանցվել ոստիկանության Արթիկի բաժնի թիվ 2 մատյանում: Այս կապակցությամբ Տ.Պետրոսյանը իր կաշին փրկելու համար ՀՔԾ-ում «պադստավկա» է արել ոստիկանության Արթիկի բաժնի պետին և դեպքի օրվա պատասխանատու հերթապահին, ցուցմունք տալով, որ իբր թե Ա.Պապիկյանը ինձ ծեծի ենթարկելը տեսնելով ոչ թե իրեն է զանգահարել, այլ կոնկրետ չի հիշում բաժնի պետին թե հերթապահին, նշելով նաև, իբր թե դեպքի վայր է եկել օպերատիվ խումբ և դեպքի մասնակիցներին բաժին տարել: Այստեղ Տ.Պետրոսյանը բացահայտ ստում է, քանի որ դեպքի վայր օպերատիվ խումբ չի եկել, դեպքի մասնակիցներին բաժին չի տարել, ինձ ծեծի ենթարկելուց հետո Ռ.Մաթևոսյանը քրոջ հետ նստել են իր ավտոմեքենան և հեռացել, իսկ ես մի քանի րոպե անց մեկ այլ ոստիկանի ավտոմեքենայով գնացել եմ ոստիկանության Արթիկի բաժին, բաժնի հերթապահը այդ ժամանակ է իմացել ինձ ծեծի ենթարկելու մասին: Տիգրան Պետրոսյանը թաքցրել է ինձ ծեծի ենթարկելու փաստով ականատեսին, տվյալ դեպքում ՇՄ դատախազի տեղակալ Ա.Պապիկյանին, քննիչի կողմից տրված ականատես, վկա հայտնաբերելու հանձնարարությանը պատասխանել է, որ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյուքում դեպքին ականատես, վկա չի հայտնաբերվել: Տ.Պետրոսյանը այս կապակցությամբ ՀՔԾ-ոմ տված իր ցուցմունքում նշել է, որ երբ քննիչ Ժ.Պետրոսյանի հանձնարարությանը պատասխանվել է ինքը այդ ժամանակ դեռ չի իմացել, որ ՇՄ դատախազի տեղակալ Ա.Պապիկյանը դեպքը տեսել և զանգահարել է ոստիկանության Արթիկի բաժին: Այստեղ էլ Տ.Պետրոսյանը ստելով փորձում է հերքել, որ Ա.Պապիկյանը իրեն է զանգահարել, չմտածելով, որ դրանով ինքը իրեն հեղինակազրկում է, քանի որ այստեղ հարց է առաջանում, քննիչի հանձնարարությանը պատասխանվել է 18.07.2008-ին, այսինքն դեպքից երեք օր անց, նա լինելով պետի օպերատիվ գծով տեղակալ երեք օր չի իմացել, որ հերթապահը դատախազի տեղակալի ահազանգով է օպերատիվ խումբ ուղարկել դեպքի վայր, կամ Տ.Պետրոսյան, երբ դեպքին ականատես էիք փնտրում մի հատ հերթապահին չհարցնեիր, ասեիր հերթապահ ջան դու եղունգ նայելով, այսինքն գուշակելով իմացար, որ Արթիկի հրապարակում մարդ են ծեծում ու օպերատիվ խումբ ուղարկեցիր, թե ինչ որ մեկը ահազանգել և ասել էր այդ մասին: Տ.Պետրոսյանը ՀՔԾ-ում տված իր ցուցմունքում նշել է նաև, որ իբր թե եղբայրս ՌԴ-ում չի կարողացել աշխատել, բանի պետք չի եղել, դրա համար Ռ, Մաթևոսյանի եղբայրը՝ Հ.Մաթևոսյանը նրան հետ է ուղարկել Հայաստան: Այստեղ էլ Տ.Պետրոսյանը ստում է, որ իբր Հ.Մաթևոսյանը ինքնակամ է եղբորս հետ ուղարկել Հայաստան, քանի որ, երբ եղբորիցս տեղեկություն չունեինք և Ռ.Մաթևոսյանն էլ տեղեկություն չէր տալիս, ես դիմեցի հենց Տ.Պետրոսյանին, ներկայացրեցի ինչ է տեղի ունեցել, նա ոստիկաններից մեկի միջոցով Ռ.Մաթևոսյանին հրավիրեց իր մոտ, նրա հետ զրուցեց և Ռ.Մաթևոսյանը խոստացավ, որ մի քանի օրից եղբայրս հետ կգա Հայաստան, այդպես էլ եղավ; Ոստիկանության ՇՄ վարչությունում ինձ ծեծի ենթարկելու մասին 15.07.2008թ-ի իմ հաղորդումը մեկ ամիս թաքցրել են ՀՀ ոստիկանությունից, միայն մեկ ամիս անց են հաղորդում տվել ՀՀ ոստիկանության հերթապահ մաս, հաղորդումը տրվել է, երբ ինձ մեղադրանք առաջադրվեց քննիչի կողմից և քննիչը որոշում ուղարկեց ոստիկանության ՇՄ վարչություն՝ իմ ծառայողական լիազորությունները ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ, քանի որ իմ ծառայողական լիազորությունները պետք է ժամանակավոր կասեցվեր և այդ մասին արդեն կիմանար ՀՀ ոստիկանության ղեկավարությունը, այդ պատճառով էլ մեկ ամիս անց ստիպված դեպքի վերաբերյալ հաղորդում են տվել ՀՀ ոստիկանության հերթապահ մաս: Ահա այս կապակցությամբ զեկուցագիր եմ գրել Ոստիկանության ՇՄ վարչության պետին և խնդրել, որ համապատասխան ծառայությունից ինձ պարզաբանեն դեպքի վերաբերյալ կոնկրետ երբ է հաղորդում տրվել ՀՀ ոստիկանության հերթապահ մաս: Ի պատասխան իմ զեկուցագրի, ինձ պատասխանեցին, որ ՀՀ ոստիկանության հերթապահ մաս հաղորդում է տրվել դեպքից մեկ ամիս անց, դրա համար նշանակվել է ծառայողական քննություն, տվյալ օրվա հերթապահին հայտարարվել է «խիստ նկատողություն» , քանի որ նա թերացել է, իր գործառույթային պարտականությունները պատշաճ չի կատարել: Չեմ կարծում, որ որևէ ոստիկան կհավատա, որ ոստիկանության ստորաբաժանման հերթապահը կհամարձակվի դեպք թաքցնել կամ այդ աստիճան թերանալ իր գործառույթային պարտականությունները կատարելիս: Խեղճ հերթապահ: Իմ նկատմամբ քրեական հետապնդում իրականացվեց և ինձ մեղադրանք առաջադրվեց ոստիկանության Արթիկի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Ժ.Պետրոսյանի կողմից, այն դեպքում երբ ես ոստիկան էի, այսինքն հատուկ պետական ծառայություն իրականացնող անձ, ըստ քննչական ենթակայության նյութերը պետք է ուղարկվեր ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որը չի արվել: Քննիչ Ժ.Պետրոսյանը եղբորս ՌԴ ուղարկելու հետ կապված, նշված քրեական գործի նյութերով նախաքննություն է իրականացրել և 27.09.2008-ին Ռ.Մաթևոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածով /թրաֆիքինգ/ «քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշում է կայացրել, այն դեպքում, երբ նա դրա իրավունքը չուներ, պետք է նյութերը ուղարկեր ըստ քննչական ենթակայության, տվյալ դեպքում ՀՀ Քննչական գլխավոր վարչություն, կամ մի գուցե Ոստիկանության ԿՀԴՊԳ վարչություն: ՇՄ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Միշա Մարտիրոսյանը նույնպես ինձ առաջարկում էր հաշտվել Ռ.Մաթևոսյանի հետ, սակայն ես բոլորին նույն բանն եմ ասել, որ իմ ինքնասիրությունը չի վաճառվում, չեմ հաշտվելու: Դատարանում միջնորդեցի, որպեսզի դատարանը ինձ ծեծի ենթարկելու փաստով որպես վկա հարցաքննի ՇՄ դատախազի տեղակալ Ա.Պապիկյանին, ոստիկանության Արթիկի բաժնի պետի տեղակալ Տ.Պետրոոսյանին և ևս երկու ոստիկանի, սակայն դատական նիստը նախագահող դատավոր Միշա Մարտիրոսյանը չընդունեց իմ միջնորդությունը, պատճառաբանելով, որ ես նախաքննության ժամանակ միջնորդել եմ որպես վկա հարցաքննել ՇՄ դատախազի տեղակալ Ա.Պապիկյանին և քննիչը մերժել է այն: ՇՄ դատախազի տեղակալ Ա.Պապիկյանը ինձ ծեծի ենթարկելու փաստով ՀՔԾ-ում տված իր ցուցմունքում «պադստավկա» էր արել ոստիկանության Արթիկի բաժնի տվյալ օրվա հերթապահին, ասելով, որ ինքը իր աշխատասենյակի պատուհանից տեսել է, որ երկու տղամարդիկ իրար օձիքից բռնած քաշքշում են, ինքը զանգահարել է ոստիկանության Արթիկի բաժնի հերթապահ մաս և հանձնարարել է խումբ ուղարկել, որ այդքանով իր միջամտությունը տվյալ դեպքին ավարտվել է: ՀՔԾ-ի քննիչի կողմից կատարված իմ և Ա.Պապիկյանի առևրես հարցաքննության ժամանակ Ա.Պապիկյանը ասաց, որ իբր թե ինքը իմ նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և դատապարտելու մասին իմացել է 2016թ-ի մայիս ամսին՝ ՀՔԾ-ում /այսինքն դեպքից ութ տարի անց/, երբ իրեն հրավիրել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն հարցաքննելու, նա նույնիսկ չի իմացել, որ իրար քաշքշող տղամարդկանցից մեկը ես եմ եղել: Ես Ա.Պապիկյանին ասացի ինչպես կարելի է այդպես ստել, ես քննիչ Ժ.Պետրոսյանին միջնորդություն էի ներկայացրել Ձեզ որպես վկա հարցաքննել, դրանից մի քանի օր հետո Ձեր աշխատասենյակում ոստիկանության Արթիկի բաժնի պետի տեղակալ Գ.Բարխոյանի և քննիչ Ժ.Պետրոսյանի ներկայությամբ ինձ համոզում էիք, որպեսզի ես հաշտվեմ Ռ.Մաթևոսյանի հետ: Ա.Պապիկյանը ասաց, որ քննիչ Ժ.Պետրոսյանը այդ միջնորդության մասին իրեն ոչ մի բան չի ասել, ինձ ասաց, որ դու էս ստում, որ դու իմ աշխատասենյակում չես եղել, որ ես քեզ չեմ համոզել հաշտվել Ռ.Մաթևոսյանի հետ: Ես ՀՔԾ-ի քննիչի ներկայությամբ Ա.Պապիկյանին ասացի մեր երկուսից ով որ ստում է ինքը ստոր է և տականք, Պապիկյանը ասաց այո համաձայն է, ես ասացի, որ ես իմ բոլոր սրբություններով երդվում եմ, որ Ձեր աշխատասենյակում ինձ համոզում էիք, որ ես հաշտվեմ Ռ.Մաթևոսյանի հետ, Ա.Պապիկյանը ասաց, որ ինքն էլ իր սրբություններով է երդվում, որ ես նրա աշխատասենյակում չեմ եղել: Քննիչ Ժ.Պետրոսյանի և իմ առերես հարցաքննության ժամանակ Ժ.Պետրոսյանը ասաց, որ ինքը Ա.Պապիկյանին չի ասել նրան որպես վկա հարցաքննելու իմ միջնորդության մասին, իսկ Ա.Պապիկյանի աշխատասենյակի խոսակցության մասին ասաց, որ ես ստում եմ, որ ինքը ինձ և Գ.Բարխոյանի հետ Ա.Պապիկյանի աշխատասենյակում չի եղել, Ժ.Պետրոսյանը նաև ասաց, որ ինձ ծեծի ենթարկելու փաստով իմ հաղորդում տալուց առաջ Տ.Պետրոսյանը իրեն չի հրավիրել իր աշխատասենյակ, ինքը ադպիսի բան չի ասել, որ եթե Ռ.Մաթևոսյանը, նրա քույրը և Ա.Պապիկյանը ցուցմունք տան, որ իբր ես էլ Ռ.Մաթևոսյանին եմ հարվածել ուրեմն ես կդատվեմ, ասաց, որ ես ստում եմ: Ես ՀՔԾ-ի քննիչի ներկայությամբ Ժ.Պետրոսյանին ասացի, մեր երկուսից ով որ ստում է ինքը ստոր է և տականք, ես նրան ասացի, մեր երկուսից ով որ ստում է պարոն քննիչը, այսինքն ՀՔԾ-ի քննիչը թքի իրա երեսին համաձայն էս, Ժ.Պետրոսյանը չպատասխանեց, միայն ասաց մի հատ դուրս գանք տղավարի խոսենք, ես ասացի հիմա էլ ենք տղավարի խոսում, ես տղավարի հարց եմ տվել, դու էլ տղավարի պատասխանի, այդպես էլ նա չասաց այո կամ ոչ: Ոստիկանության Արթիկի բաժնի պետի տեղակալ Գ.Բարխոյանի և իմ առերես հարցաքննության ժամանակ պարոն Գ.Բարխոյանը ասաց, որ այո մենք եղել ենք Ա, Պապիկյանի աշխատասենյակում, որ ինքն է ինձ տարել նրա մոտ, ասաց որ աշխատասենյակում տեղի ունեցած խոսակցությունների մանրամասները չի հիշում, սակայն կարող է ասել, որ Պապիկյանը Հովիկին հրավիրել էր իր մոտ, որ նրան համոզեր, որպեսզի նա հաշտվեր Ռ.Մաթևոսյանի հետ, սակայն Հովիկը կտրականապես հրաժարվեց հաշտվել, պարոն Գ. Բարխոյանը ասաց որ Պապիկյանի աշխատասենյակում էր նաև քննիչ Ժ.Պետրոսյանը: Այժմ ներկայացնեմ թե ինչպես եղավ, որ ես գնացի Ա.Պապիկյանի աշխատասենյակ: Ա.Պապիկյանին որպես վկա հարցաքննելու մասին իմ միջնորդությունը ներկայացնելուց մի քանի օր անց Ոստիկանության Արթիկի բաժնում քննիչ Ժ.Պետրոսյանը ինձ առաջարկեց իր հետ գնալ Ա.Պապիկյանի մոտ, ասելով, որ Ա.Պապիկյանը ինձ հետ խոսելու բան ունի, ես հրաժարվեցի գնալ, ասացի, երբ որ Պապիկյանին որպես վկա հարցաքննեցիր, այդ ժամանակ էլ ես Պապիկյանի հետ խոսելու բան կունենամ: Մոտ տաս րոպե անց ինձ մոտեցավ ոստիկանության Արթիկի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Գ.Բարխոյանը և առաջարկեց գնալ Ա.Պապիկյանի մոտ, ես հրաժարվեցի գնալ և ասացի որ քիչ առաջ Ժ.Պետրոսյանն էլ առաջարկեց ես հրաժարվեցի գնալ, պարոն Բարխոյանը ասաց Հովիկ ես եմ առաջարկում: Քանի որ ես պարոն Բարխոյանին շատ եմ հարգում չկարողացա մերժել նրան և համաձայնեցի գնալ, երբ բաժնից դուրս եկանք նստեցինք ավտոմեքենան որ գնանք քննիչ Ժ.Պետրոսյանը դրսում կանգնած էր; Գնացինք մտանք Ա.Պապիկյանի աշխատասենյակ, դեռ չէինք նստել, աշխատասենյակ մտավ քննիչ Ժ.Պետրոսյանը: Ա.Պապիկյանը իր աշխատասենյակում ասաց որ իբր իմ մասին է մտածում, դրա համար է ինձ հրավիրել, ասաց դու մեղք էս, կդատվես, ոստիկանությունից քեզ կհեռացնեն, հաշտվի այդ տղայի հետ, ասաց ճիշտ է առաջինը այդ տղան քեզ հարվածեց, բայց դու էլ նրան ապտակեցիր, ես ասացի բայց պարոն Պապիկյան այդ տղան ցուցմունք է տվել, որ իբր թե նրա ուսին եմ հարվածել, չեմ ապտակել, Պապիկյանը ասաց որ ապտակել ասելով ի նկատի ունեմ, որ հարվածել էս: Ես Ա.Պապիկյանին ասացի, որ դուք ստում եք, ես նրան չեմ հարվածել, ինձ հարվածելուց հետո ես ինչպես էի հետ-հետ գնում, խուսափում նրա հարվածներից, նա ուզում էր դեմքիս հարվածել, ես խուսափում էի հարվածներից, այդպես մոտ 15 մետր հետ եմ գնացել, դուք այդ ամենը տեսել եք, ասացի ես նույնիսկ գիտեմ թե Տ.Պետրոսյանին զանգահարել ինչ եք ասել, ասել եք մի ջահել տղա տարիքով մարդու է ծեծում: Պապիկյանը ցույց տվեց, որ իբր վիրավորվեց և ասաց, որ իրեն առաջին անգամ են ասում, որ ինքը ճիշտ չի խոսում, ես ասացի, որ ես ասում եմ, ինձ համար նշանակություն չունի դիմացինը ինչ պաշտոն, ինչքան փող կամ ինչ մակնիշի ավտոմեքենա ունի: Պապիկյանին ասացի, եթե մտածում էիք, որ դուք անձամբ ինձ կասեք, որ ես հարվածել եմ այդ տղային և ես կվախենամ կհաշտվեմ այդ տղայի հետ, չարաչար սխալվում եք, ես այդ տղային չեմ հարվածել, չեմ հաշտվելու, ձեզ որպես վկա հարցաքննելու իմ միջնորդությունն էլ հետ չեմ վերցնելու, թողնում եմ ձեր խղճին, ինչպես ուզում եք արեք և դուրս եկա նրա աշխատասենյակից: Պարոն Գ.Բարխոյանի հետ վերադարձանք ոստիկանության Արթիկի բաժին: Մի անգամ էլ ոստիկանության Արթիկի բաժնում նորից ինձ մոտեցավ քննիչ Ժ.Պետրոսյանը ասաց, որ ես գնամ Գյումրի, որ ինձ իր մոտ է հրավիրել ոստիկանության ՇՄ քննչական բաժնի պետի տեղակալ Ս.Գարեգինյանը, որ ինձ հետ խոսելու բան ունի: Ս.Գարեգինյանը ծննունդով Արթիկ քաղաքից է, բնակվում է Գյումրիում, նրա հայրական տունը մեր տան հարևանությամբ է: Ես հրաժարվեցի գնալ, Ժ Պետրոսյանին ասացի, որ չեմ գնա, եթե ինձ Ռ.Մաթևոսյանի հետ հաշտվելու առաջարկություն պետք է անի, միևնույնն է չեմ հաշտվելու, ինչ իմաստ ունի իմ գնալը: Մի քանի րոպե անց նորից ինձ մոտեցավ ոստիկանության Արթիկի բաժնի պետի տեղակալ պարոն Գ.Բարխոյանը և ինձ առաջարկեց, որ ես գնամ պարոն Ս.Գարեգինյանի մոտ: Ես ասացի, որ քիչ առաջ քննիչ Ժ.Պետրոսյանը առաջարկեց գնալ ես ասացի, որ չեմ գնա, պարոն Բարխոյանը էլի ասաց Հովիկ ես եմ առաջարկում, ասացի պարոն Բարխոյան գիտեք, որ ես Ձեզ շատ եմ հարգում և չեմ կարող մերժել, կգնամ Գյումրի, բայց սա վերջին անգամ, ես Ձեզ խնդրում, որ այսպիսի հարցով էլ չդիմեք ինձ, այնպես չլինի, որ Դուք դիմեք և ես մերժեմ Ձեզ, չեմ ուզում այդպես լինի, պարոն Բարխոյանը խոստացավ, որ էլ չի դիմի: Գնացի Գյումրի՝ պարոն Գարեգինյանի մոտ, նա ասաց, որ քննիչը քրեական գործը բերել էր զեկուցելու, կարդացել էր իմ անուն- ազգանունը, որ այդ միջադեպը ինձ հետ է կապված և նա չէր կարող անտարբեր անցնել, դրա համար ինձ հրավիրել է: Պարոն Գարեգինյանը ասաց, որ քրեական գործի նյութերն ուսումնասիրել է, որ իմ մեղքը հիմնավորված է, քույր ու եղբայր ասում են, որ դու հարվածել էս, դատախազի տեղակալ Պապիկյանը ասում է, որ հարվածել էս, դու պետք է հաշտվես, այլապես կդատվես, մենք հարևաններ ենք, ես քո մասին եմ մտածում: Ես մանրամասն ներկայացրեցի թե ինչ է տեղի ունեցել, ասացի, որ ես չեմ հարվածել, որ այդ քույր ու եղբայրը ստում են, Ա. Պապիկյանը նույնպես ստում է, նա ինձ ծեծի ենթարկելը տեսել զանգահարել Տ.Պետրոսյանին և ասել, որ մի ջահել տղա տարիքով մարդու է ծեծում, իսկ այդ ջահել տղան ինչքան չլինի մի 20 տարով ինձանից տարիքով փոքր կլինի, այսինքն նա է ինձ ծեծել, այնպես որ ես մեղավոր չեմ և չեմ հաշտվելու այդ տղայի հետ և դուրս եկա աշխատասենյակից: Պարոն գեներալ-գնդապետ այժմ ներկայացնեմ թե ինչպես Տ.Պետրոսյանը չեր ուզում, որ ես ինձ ծեծի ենթարկելու փաստով հաղորդում տայի ոստիկանության Արթիկի բաժնում: Ինձ ծեծի ենթարկելուց հետո ժամը 12.30-ից 13.00-ի սահմաններում գնացի ոստիկանության Արթիկի բաժին, Տ.Պետրոսյանը իր աշխատասենյակից դուրս եկավ, ասաց, որ իր աշխատասենյակում ոստիկանության ՇՄ վարչությունից ստուգողներ կան և ինձ լսեց միջանցքում, ես մանրամասն ներկայացրեցի տեղի ունեցածը և ասացի, որ ուզում եմ հաղորդում տալ ինձ ծեծի ենթարկելու փաստով: Տ.Պետրոսյանը ասաց, որ ես սպասեմ, ստուգողներին ճանապարհենք տեսնենք ինչ ենք անելու, ասաց նաև, որ պետք է ճշտել ես որպես ոստիկան դեպքի վերաբերյալ զեկուցագիր պետք է գրեմ թե հաղորդում տամ: Մոտ 40 րոպե հերթապահ մասում սպասելուց հետո հերթապահին ասացի, որ կրծքավանդակս ուժեղ է ցավում, էլ չեմ կարող սպասել, գնամ տուն, երբ որ ստուգողները գնացին կգամ հաղորդում կտամ և գնացի տուն: Ես մտածում էի, երբ որ ստուգողները գնացին ինձ կզանգահարեն կկանչեն բաժին, սակայն չզանգահարեցին, ես զանգահարեցի, ասացին որ ստուգողները գնացել են, ժամը 19.00-ի սահմաններում գնացի ոստիկանության Արթիկի բաժին: Տ. Պետրոսյանը ասաց, որ Պապիկյանը ասում է, որ դու էլ էս հարվածել Ռ.Մաթևոսյանին, ես ասացի Պապիկյանը զանգահարել է ձեզ և ասել, որ մի ջահել տղա տարիքով մարդու է ծեծում, ինչպես կարող է ասել, որ ես էլ եմ հարվածել: Տ.Պետրոսյանը ասաց, որ բաժնի պետը դեռ տեղյակ չի այս դեպքից, ասաց մտնեմ զեկուցեմ, տեսնենք ինչ ենք անելու, Պետրոսյանը մտավ բաժնի պետի՝ պարոն Ս.Թովմասյանի աշխատասենյակ, քիչ անց ինձ հրավիրեց ներս: Ես պարոն Թովմասյանին մանրամասն զեկուցեցի ինչ է տեղի ունեցել, պարոն Թովմասյանը հանձնարարեց հաղորդում տալ դեպքի վերաբերյալ: Տ.Պետրոսյանի հետ դուրս եկանք մտանք իր աշխատասենյակ, նա սկսեց քարոզ կարդալ, ասելով, որ եթե դու հաղորդում տաս, քույր ու եղբայր ասում են, որ դու էլ նրան էս հարվածել, Պապիկյանը ասում է, որ հարվածել էս, դու կդատվես, ես ասացի, որ դու էլ գիտես, որ ես չեմ հարվածել, Պապիկյանը քեզ ասել է, որ Ռ.Մաթևոսյանը ինձ ծեծի է ենթարկել: Տ.Պետրոսյանը իր մոտ հրավիրեց ոստիկանության Արթիկի քննչական բաժանմուքի ավագ քննիչ Ժ.Պետրոսյանին, ով հետագայում նախաքննություն իրականացրեց: Տ.Պետրոսյանը Ժ.Պետրոսյանին ներկայացրեց ինչ է տեղի ունեցել, ասաց, որ Հովիկին ծեծել են, Հովիկն ուզում է հաղորդում տա, բայց հիմա Հովիկին հարվածողն ու նրա քույրը ասում են, որ Հովիկն էլ իրեն է հարվածել, Պապիկյանը իր աշխատասենյակի պատուհանից տեսել է այդ միջադեպը, նա էլ է ասում, որ Հովիկն էլ է հարվածել, հիմա որպես քննիչ ինչ կասես, Հովիկը հո չի դատվի: Քննիչ Ժ.Պետրոսյանը ասաց, որ եթե, քույր և եղբայր ասեն, որ հարվածել է, Պապիկյանն էլ ասի հարվածել է, դա կհամարվի հիմնավորված, իհարկե կդատվի: Ես Տ.Պետրոսյանին ասացի, որ պետք է հաղորդում տամ և վերջ, նա տեսնելով, որ ես պնդում եմ, կապնվեց հերթապահի հետ և ասաց, որ հաղորդումների բլանկները վերցնի գա իր աշխատասենյակ, հենց նրա աշխատասենյակում էլ ժամը 20.00-ին հաղորդում տվեցի: Այսպիսով պարզվում է, որ ինձ ծեծի ենթարկելը Տ.Պետրոսյանը թաքցրել է նունիսկ բաժնի պետից՝ պարոն Ս.Թովմասյանից, քանի որ այդ մասին նա պետին զեկուցեց երեկոյան, երբ ես գնացի հաղորդում տալու, այստեղ նաև հերքվում է Տ.Պետրոսյանի այն պնդումը, որ Ա.Պապիկյանը ոչ թե իրեն է զանգահարել, այլ կոնկրետ չի հիշում բաժնի պետին թե հերթապահին, հերքվում է, քանի որ բաժնի պետ պարոն Թովմասյանը տեղյակ չեր ինձ հետ կատարված միջադեպից, իսկ եթե Ա.Պապիկյանը հերթապահ մաս զանգահարած լիներ, ապա հերթապահը անպայման այդ մասին կզեկուցեր բաժնի պետին: Եթե պարոն Թովմասյանը տեղյակ լիներ ինձ ծեծի ենթարկելու մասին, այդ դեպքում, երբ որ ինձ ծեծի ենթարկելուց հետո գնացի բաժին, նա ինձ կհրավիրեր իր մոտ և կլսեր, ոչ թե Տ.Պետրոսյանը կլսեր, այն էլ միջանցքում: Ճիշտ է ոստիկանության ՇՄ վարչությունում վարչության հերթապահի նկատմամբ նշանակված ծաառայողական քննության շրջանակում 14.08.2008թ-ին ես բացատրություն եմ գրել, որ ինձ ծեծի ենթարկելու մասին հաղորդումը ուշ եմ տվել, այսինքն երեկոյան եմ տվել, քանի որ ինձ լավ չեմ զգացել, ի վիճակի չեմ եղել հաղորդում տալու, ասել եմ գնամ մի քիչ կարգավորվեմ նոր կգամ անպայման հաղորդում կտամ, սակայն իրականությունը այն էր, ինչ իմ կողմից վերը նշվեց: Ոստիկանության ՇՄ վարչության Շտաբի պետ Վ.Իվանյանին իրականությունը բանավոր ասացի, սակայն չգրեցի, ասելով, որ չեմ ուզում Տ.Պետրոսյանին վատություն անել, մտածելով, որ Տ.Պետրոսյանը կգնահատի իմ արածը և կասի իրականությունը, որ Ա.Պապիկյանը իրեն զանգահարել ասել է, որ Ռ, Մաթևոսյանը ինձ ծեծի է ենթարկել, սակայն հետագայում հասկացա, որ ես իզուր եմ Պետրոսյանի համար դա արել: Իսկ եթե Տ.Պետրոսյանը կասի որ իմ կողմից հաղորդումը ուշ տալու, այսինքն երեկոյան տալու պատճառը այն չի, ինչպես ես ներկայացրել եմ, եթե ասի, որ ես ստում եմ, ապա ես նրան ասում եմ, մեր երկուսից ով որ ստում է ինքը ստոր է և տականք, մեր երկուսից ով որ ստում է ինքը ****** է: ԵՎ ընդհանրապես, դիմում եմ ոստիկանության Արթիկի բաժնի պետ /նախկին/ Տիգրան Պետրոսյանին, նրա կամակատար տեղակալ Մինո Մխիթարյանին, ՇՄ դատախազի տեղակալ /նախկին/ Անդրանիկ Պապիկյանին, Ոստիկանության Արթիկի քննչական բաժանմունքի ավագ քննիչ /նախկին, այժմ հանրային պաշտպան/ Ժորա Պետրոսյանին, եթե ձեզանից մեկը ասել է և կասի, որ ես ստում եմ, ուրեմն ես ձեզ ասում եմ, մեզանից ով որ ստում է ինքը ստոր է և տականք, մեզանից ով որ ստում է ինքը ****** է: Պարոն գեներալ-գնդապետ 23.02.2018թ-ին Ոստիկանության Արթիկի բաժնի պետ Խ.Բարխոյանը Ձեր հրամանով ազատվեց պաշտոնից, դրանից հետո արդեն երկու-երեք օր է նորից Արթիկ քաղաքում խոսակցություններ են պտտվում, որ Ոստիկանության Արթիկի բաժնի պետի պաշտոնում նշանակվելու է Տիգրան Պետրոսյանը /նույնիսկ արդեն լրատվամիջոցով են հայտնել, որ Արթիկում այդպիսի խոսակցություններ կան/, այս օրերին Արթիկ քաղաքում Տ.Պետրոսյանին նույնիսկ տեսել են ոստիկանության համազգեստով, այն դեպքում, երբ նա մեկ տարուց ավել է ազատված է ոստիկանության համակարգից: Եթե այդ խոսակցությունները համապատասխանում են իրականությանը, ապա ես Ձեզ խնդրում եմ, աղաչում եմ մի ստորագրեք այդպիսի հրաման, Տ.Պետրոսյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի, այլ ոչ թե պաշտոնի նշանակվի, նա պղտորում է ոստիկանության համակարգը, խնդրում եմ Ձեզ, ընդունեք լսեք ինձ, ես Ձեզ կներկայացնեմ թե ով է իրականում նա, կներկայացնեմ նրա կողմից թույլ տված «այլանդակությունները» ՝ խախտումները, նա պետի պաշտոնում պաշտոնավարման 8/ութ/ տարիների ընթացքում Ոստիկանության Արթիկի բաժինը դարձրել էր իր պապի «բոստանը» , ինչ ցանկացել արել է, նա այդ 8/ութ/ տարիների ընթացքում ոչ թե գլխով է մտածել, այլ իր ուսադիրներով, մտածելով, որ իր թիկունքը շատ հաստ է և պատասխանատվության չի ենթարկվելու, հավատացնում եմ Ձեզ, ինձ լսելուց հետո Տ.Պետրոսյանին ոչ միայն պաշտոնի չեք նշանակի, այլ կհանձնարարեք, որպեսզի նյութեր նախապատրաստեն՝ նրան քրեական պատասխանատվության ենթարկելու համար, պատրաստ եմ այդ ամենը ներկայացնել Ոստիկանության Արթիկի բաժնում, ամբողջ անձնակազմի ներկայությամբ, եթե Ձեր կողմից ինձ այդպիսի հնարավորություն տրվի: Իսկ եթե Տ.Պետրոսյանին ոստիկանության բաժնի պետ նշանակելու խնդրանքով Ձեզ դիմել է այնպիսի մարդ, որ Դուք նրան չեք ուզում մերժել, այդ դեպքում գոնե Արթիկի ոստիկաններին մի լավություն արեք, Տ.Պետրոսյանին ոստիկանության պետ նշանակեք ոչ թե Արթիկում, այլ Գյումրիում, նա Գյումրիի բաժիններում չի կարողանա անել այն, ինչ Ոստիկանության Արթիկի բաժնում է արել, եթե փորձի անել, վստահ եմ Գյումրիի ոստիկանները նրա գլուխը «կջարդեն»: Տ.Պետրոսյանը երկու անգամ փորձել է իմ՝ շարքային ոստիկանիս կյանքը «խորտակել» / 2008թ-ին անհիմն դատապարտվեցի իսկ 2012թ-ին իր կամակատար տեղակալ Մ.Մխիթարյանի հետ միասին փորձեցին ինձ զրկել ծառայողական թոշակից /, սակայն չի կարողացել, չի կարողացել, որովհետև մարդուն վատություն անելու համար նույնպես գրագիտություն է պետք, նա այս հարցում էլ ոչ թե գլխով մտածեց, այլ իր ուսադիրներով, նա երկու անգամն էլ պարտվեց, այն էլ ինչպես պարտվեց: Տ. Պետրոսյանը ինձ ճանաչոմ է դեռևս 1985թ-ից, նա լավ գիտեր, որ իմ ինքնասիրությունն ու արժանապատվությունը վիրավորողը անկախ նրանից թե ինչ պաշտոն, ինչքան փող կամ ինչ մակնիշի ավտոմեքենա ունի պետք է պատասխանատվության ենթարկվի և դա նա իր կաշվի վրա զգում է 2008թ-ից առ այսօր: Պարոն գեներալ-գնդապետ խնդրում եմ Ձեզ, ընդունեք լսեք ինձ, անձամբ Ձեզ եմ ուզում զեկուցել, քանի որ Տ. Պետրոսյանը պարբերաբար ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների անուններ էր տալիս և ասում, որ նրանք իր ընկերներն են, չգիտեմ դա ինչքանով է ճիշտ, մի գուցե Տ.Պետրոսյանը դա ասում էր, որպեսզի ոստիկանները մտածեին, որ ինքը այդպիսի բարձրաստիճան պաշտոնյա ընկերներ ունի և չփորձեին ընդիմանալ իրեն: 2008թ-ից միայնակ պայքարում եմ, որպեսզի որոշ պաշտոնատար անձիք քրեական պատասխանատվության ենթարկվեն, սակայն ամեն անգան նրանք կարողանում են ազատվել պատասխանատվությունից, չնայած նրան, որ նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար ես բոլոր հիմքերն ու ապացույցներն ունեմ: Իմ հարազատներն ու ընկերները ինձ ասում են, որ ես իզուր ներվեր եմ քայքայում, միևնույնն է այդ պաշտոնատար անձիք պատասխանատվության չեն ենթարկվելու, ասելով, որ «բզի» ծայրին բռունցքով չեն հարվածում, սակայն ես նրանց չեմ լսում, 2008թ-ից առ այսօր հարվածում եմ այդ «բզի» ծայրին, հարվածում եմ ու հարվածում, ճիշտ է մի քիչ ձեռքս վնասել եմ /այսինքն ներվեր եմ քայքայել/, սակայն ասեմ, որ այդ «բզի» վրա էլ հալ չի մնացել, ծայրը ջարդվել ու դեֆորմացվել է, եթե Դուք ինձ ընդունեք լսեք, առավել քան վստահ եմ, որ ամեն ինչ կանեք, որպեսզի այդ «բիզը» վերջնականապես շարքից դուրս գա: Պարոն գեներալ-գնդապետ խնդրում եմ Ձեզ, ընդունեք լսեք ինձ, հավատացնում եմ Ձեզ, ինձ լսելուց հետո Տ.Պետրոսյանին պաշտոնի չեք նշանակի, իսկ նրա կամակատար տեղակալ Մինո Մխիթարյանին կհանեք ոստիկանության համազգեստի մեջից, ով այժմ ոստիկանության Արթիկի բաժնի պետի ծառայության գծով տեղակալն է, Տ. Պետրոսյանի ջանքերով «սարքած» տեղակալը, նախ հերթապահից «սարքեց» պետի անձնակազմի գծով տեղակալ, այնուհետև «սարքեց» պետի ծառայության գծով տեղակալ: Ոստիկանի պաշտոնը բարձրացնելիս ՀՀ ոստիկանությունում ուսումնասիրում են տվյալ ոստիկանի անձնական գործը, մեծ նշանակություն են տալիս նրա խրախուսանքներին /մեդալներ, պատվոգրեր և այլն/, այն, որ Մ.Մխիթարյանը շատ անգամներ է խրախուսվել ես մինչ Ոստիկանության ՇՄ վարչության պետի անձնակազմի գծով տեղակալ պարոն Հ.Ավետիսյանի ասելը չեմ լսել այդ մասին, պարոն Ավետիսյանը մի անգամ ոստիկանության Արթիկի բաժնում անդրադառնալով խրախուսման ներկայացված ոստիկաններին, ասել է հետևյալը, որ Մինո Մխիթարյանը շատ է ներկայացվում խրախուսման, ասելով Մինո-Մինո, մի քիչ շատ չեղավ Մինոյի համար: Ոստիկանության Արթիկի բաժնի կողմից գողության դեպք բացահայտվեց, բացահայտողը շարքային ոստիկան էր, նա էր ասել թե ովքեր են գողություն կատարողները, ասել էր նաև թե որտեղ է թաքցված գողոնը: Ոստիկանության Արթիկի բաժնում, խորհրդակցության ժամանակ Ոստիկանության ՇՄ վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ պարոն Ենգոյանը Ոստիկանության Արթիկի բաժնի պետ Տ.Պետրոսյանին հարցրեց թե ով է այդ գողությունը բացահայտել, Տ.Պետրոսյանը լռեց, ծպտուն չհանեց, չասաց ով է բացահայտել, պարոն Ենգոյանը նորից դիմեց Պետրոսյանին, Պետրոսյան ասա ով է բացահայտել, որ խրախուսենք նրան, Պետրոսյանը նորից լռեց, ծպտուն չհանեց, տեսնելով, որ Պետրոսյանը չի պատասխանում պարոն Ենգոյանը դիմեց մեզ՝ դահլիճում նստած ոստիկաններիս, հարցրեց ով է գողությունը բացահայտել, մենք բոլորս գիտեինք ով է բացահայտել, սակայն չասացինք, լռեցինք, լռեց նաև գողությունը բացահայտող ոստիկանը, ով նույնպես նստսծ էր դահլիճում, եթե բաժնի պետը չի ասում, ինքը ինչպես ասեր, պարոն Ենգոյանը տեսնելով, որ մենք նույնպես չենք ասում, ասաց չեք ուզում, մի ասեք և այլևս չանդրադարձավ դրան: Դրանից հետո Տ.Պետրոսյանը թե ում վերագրեց այդ գողության բացահայտումը, թե ով խրախուսվեց, ոչ ոք չիմացավ, մի գուցե Պետրոսյանը իրեն վերագրեց կամ վերագրեց իր կամակատար տեղակալ Մխիթարյանին չեմ կարող ասել, այդ ժամանակ Մխիթարյանը դեռևս հերթապահի պաշտոնում էր թե Պետրոսյանը նրան արդեն «սարքել» էր պետի անձնակազմի գծով տեղակալ չեմ հիշում, իսկ երբ Մխիթարյանը արդեն պետի անձնակազմի գծով տեղակալն էր խոսակցություն կար, որ պետի ծառայության գծով տեղակալի թոշակի անցնելուց հետո Տ.Պետրոսյանը Մխիթարյանին «սարքելու» է պետի ծառայության գծով տեղակալ և այդպես էլ եղավ: Հետագայում Տ.Պետրոսյանը տեղեկանալով, որ այդ գողությունը բացահայտող ոստիկանը մի քիչ նեղսրտած է, որ իր անունը չի տրվել և չի խրախուսվել, մոտ մեկ տարի անց, մեկ այլ առիթով նրան ներկայացրել է խրախուսման: Ասեմ, որ այդ ոստիկանը ոչ միայն այդ գողությունը բացահայտելու համար, այլ ընդհանրապես արժանի է խրախուսանքների:

դիմող՝ Հ.Մահորյան
27.02.2018թ.
Ի լրումն 27.02.2018թ-ի իմ դիմումի
Պարոն գեներալ-գնդապետ այս 27.02.2018թ-ի իմ դիմումը պատրաստ էր և պատրաստվում էի հաջորդ օրը անձամբ բերել ՀՀ ոստիկանություն, քանի որ փոստով ուշ էր հասնելու, սակայն երեկոյան տեղեկացա, որ Ոստիկանության Արթիկի բաժնի պետ է նշանակվել ոչ թե Տ. Պետրոսյանը, այլ պարոն Ղ.Հովսեփյանը, ես շատ ուրախ եմ, որ Տ. Պետրոսյանը չի նշանակվել, այնուամենայնիվ խնդրում եմ Ձեզ, ընդունեք լսեք ինձ, Տ. Պետրոսյանը նույնիսկ երազում չպետք է տեսնի, որ մի օր կարող է հայտնվել ոստիկանության համակարգում: Պարոն գեներալ-գնդապետ Ձեր թույլտվությամբ ուզում եմ դիմել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ պարոն Հ.Պողոսյանին: Պարոն Պողոսյան, Արթիկ քաղաքում խոսակցություն է պտտվում, որ Դուք եք Տ.Պետրոսյանին խոստացել, որ նա է նշանակվելու ոստիկանության Արթիկի բաժնի պետի պաշտոնում, Տ.Պետրոսյանը այնքան վստահ է եղել, որ նույնիսկ չի սպասել, որպեսզի նշանակման հրամանը լինի նոր ոստիկանության համազգեստ հագնի: Պարոն Պողոսյան, ՀՀ ոստիկանության պետ պարոն Ս.Գասպարյանին հասցեագրած իմ դիմումների կապակցությամբ նաև Ձեզ եմ դիմել, ունեմ Ձեզ հասցեագրած երկու դիմում՝ 13.02.2015թ-ին և 19.03.2015թ-ին, խնդրել եմ Ձեզ, որ օգնեք ինձ, որպեսզի Տ.Պետրոսյանը և նրա նման մի քանի պաշտոնատար անձ կոչվածները իրենց կողմից թույլ տված «այլանդակությունների» ՝ խախտումների համար պատասխանատվության ենթարկվեն, Ձեզ եմ ուղարկել պարոն Ս.Գասպարյանին հասցեագրած իմ բոլոր դիմումները և խնդրել, որպեսզի Դուք անձամբ այդ դիմումները զեկուցեք պարոն Ս.Գասպարյանին: Պարոն Պողոսյան երկու անգամ գրանցված եմ եղել Ձեր կողմից քաղաքացիների ընդունելությանը: 2015թ-ի հունվարի 22-ի Ձեր կողմից քաղաքացիների ընդունելությանը չեմ ներկայացել՝ հաշվի առնելով ոստիկանության այդ օրերի ծանրաբեռնվածությունը, հանձինս Ձեր զբաղվածությունը / Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետ կապված/: 2015թ-ի ապրիլի Ձեր կողմից քաղաքացիների ընդունելության ժամանակ Ձեր փոխարեն ինձ ընդունեց պարոն Ասատրյանը, ում ես մեր զրույցից հետո շատ հարգեցի, նախ ինձ համբերատար մինչև վերջ լսելու և առավել ևս նրա անկեղծության համար: Ինձ լսելուց հետո պարոն Ասատրյանը հավաստիացրեց, որ այն ինչ ես ներկայացրել եմ, նա ամենայն մանրամասն կզեկուցի Ձեզ, ես հավատում եմ պարոն Ասատրյանի անկեղծությանը, հավատում եմ, որ զեկուցվել է Ձեզ; Պարոն Ասատրյանը մեր հանդիպման վերջում, երբ ես արդեն դուրս էի գալու, այսպիսի շատ անկեղծ մի հարց տվեց ինձ, ասելով, Մահորյան, երբ որ վերաքննիչ դատարանը բեկանեց քո նկատմամբ կայացրած մեղադրական դատավճիռը և դու վերադարձար ծառայության Տ.Պետրոսյանը ինչ որ բան ասաց, փորձեց արդարանալ: Պարոն Պողոսյան, եթե այդ խոսակցությունները համապատասխանում են իրականությանը, որ Դուք ուզում եք Տ.Պետրոսյանին նորից ոստիկանության բաժնի պետ «սարքել» , ապա ես Ձեզ խնդրում եմ, աղաչում եմ այդպիսի բան մի արեք, Տ.Պետրոսյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի, ոչ թե պաշտոնի նշանակվի:

դիմող՝ Հ.Մահորյան
14.04.2018թ


Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Հովիկ Մահորյան
19:09, 22.12.2019
2265 | 0
00:18, 22.12.2019
2381 | 0
00:30, 18.11.2019
2253 | 0
23:22, 27.10.2019
2774 | 0
19:25, 03.10.2019
2763 | 0
21:57, 26.06.2019
2593 | 0
21:59, 02.03.2019
3424 | 0
20:38, 02.03.2019
3597 | 0
22:30, 12.01.2019
4123 | 0
22:21, 10.01.2019
4323 | 0
22:21, 26.12.2018
4410 | 0
19:46, 20.12.2018
3526 | 0
21:02, 02.12.2018
3567 | 0
20:29, 26.11.2018
3872 | 0
09:04, 12.11.2018
3653 | 0
21:25, 10.11.2018
4117 | 0
18:46, 08.11.2018
4064 | 0
21:12, 28.10.2018
5147 | 0
12:02, 23.10.2018
4434 | 0
21:01, 14.10.2018
6185 | 0
17:46, 11.09.2018
5462 | 0
наверх