МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +16 °C ... +29 °C Завтра+29 °C
Խնդրում եմ, համոզում եմ, առաջարկում եմ, սպասում եմ՝ ավելի մի փոքրացրեք Հայաստանը, Հայաստանն արդեն իսկ փոքր է, մի դարձրեք այն Երևանի չափ մի տարածք:
21:28, 18.09.2018
2989 | 0

«Ունենալու ենք մարզերից ներկայացված ծրագրեր։ Կունենանք հյուրեր Արցախից, ինչը մեզ համար շատ ուրախալի է։ Ելույթ են ունենալու բավականին մեծ թվով սիրված ու սիրելի երաժիշտներ։ Հանրապետության հրապարակում բացի երաժշտական կատարումներից, կլինեն նաև թատերական ներկայացումներ, արվեստի տարբեր ոճերին վերաբերող տաղավարներ», -սա Անկախության տոնի տոնահանդեսի մասին ՀՀ Մշակույթի նախարարի հայտարարություններից է: Լավ է, որ ՛՛մարզերից ներկայացված ծրագրեր կլինեն, բայց եթե կրկին ""Երևանը Հայաստանի Հանրապետությունն է՛՛ տրամաբանությամբ՝ վատ է, շատ վատ է: Իսկ մարզերում Երևանից ներկայացուցված ծորագրեր կլինե՞ն, կա՞ հանրապետության տոնահանդեսի միասնական որևէ սցենար, թե՞ սահմանամերձ գոտու բնակչության տոնահանդեսը պիտի մնա ՛՛այսօր էլ առանց կրակոցների՛՛ մակարդակին, մյուսներինը՝ նայել հեռուստացույց և ուրախանալ, որ Երևանում տոնահանդեսի նման մի բան է արվում: Առայժմ ինձ մոտ այդպիսի տպավորություն է: Առանց այն էլ մարզերում կյանքը շատ տխուր է:

Խնդրում եմ, համոզում եմ, առաջարկում եմ, սպասում եմ՝ ավելի մի փոքրացրեք Հայաստանը, Հայաստանն արդեն իսկ փոքր է, մի դարձրեք այն Երևանի չափ մի տարածք:

Հրանուշ Խառատյան

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4929 | 0
наверх