МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Завтра+20 °C
Հայաստանում ֆրանսիական համալսարանի այս տարվա շրջանավարտները կկրեն «Շառլ դը Գոլ» անունը
04:08, 11.10.2018
2956 | 0
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում այսօր տեղի է ունեցել Հայաստանում ֆրանսիական համալսարանի 2017-2018 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի շրջանավարտներին՝ այս կարևոր իրադարձության կապակցությամբ և նրանց մաղթել բարի երթ: «Ձեր կյանքում սա կարևոր օրերից մեկն է, բայց այս օրը կարևորվում է նաև նրանով, որ այս տարին շատ հետաքրքիր էր, քանի որ նոր Հայաստանում տեղի ունեցան մեծ փոփոխություններ: Մեր երկիրը միջազգային ասպարեզում սկսում է ավելի մեծ դեր խաղալ, և դրա լավագույն ապացույցներից մեկն էլ այն է, որ այսօր տասնյակ երկրների պատվիրակություններ գտնվում են Հայաստանում և նույնիսկ մի շարք հյուրեր այս դահլիճում են, ովքեր եկել են շնորհավորելու ձեզ», -նշել է Արայիկ Հարությունյանը՝ ընդգծելով, որ Ֆրանսիական համալսարանը դարձել է մեր երկրի կարևորագույն կրթօջախներից մեկը, որին հասնելու համար շատ բուհեր ջանքեր են գործադրում:

https://edu.am
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4862 | 0
наверх